5 մարզպետ՝ 5 տարում, Շիրակը պետք է ռեկորդակիր լինի․ Գնել Սանոսյանը ներկայացրեց նորանշանակ մարզպետ Մուշեղ Մուրադյանին

Վարդեր՝ Շիրակի նախկին մարզպետին, Նազելի Բաղդասարյանից էլ քաջալերանքի խոսքեր՝ մարզի 13-րդ նոր ղեկավարին։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Շիրակի մարզպետարանի աշխատակազմին, համայնքների ղեկավարներին ու ուժային կառույցների ներկայացուցիչներին պաշտոնապես ներկայացրեց Շիրակի նորանշանակ մարզպետ Մուշեղ Մուրադյանին:

326883702_733050474815068_23603894356381189_n.jpg (262 KB)

Մինչ նոր մարզպետի մասին խոսելը նախարարը Նազելի Բաղդասարյանին շնորհակալություն հայտնեց արդյունավետ աշխատանքի համար՝ նկատելով, որ նա շատ արագ կարողացավ տիրապետել մարզային խնդիրներին, գտնել դրանց լուծումները, կամ նախաձեռնել կարգավորումները։

Իսկ ո՞ւր է գնում Նազելի Բաղդասարյանը՝ հարցին Սանոսյանն ասաց՝ առանց աշխատանքի չի մնա. «Քննարկումներ կան, բայց իմ տիրույթը չէ, որ ես մեկնաբանություն տամ»։

Նոր մարզպետի մասին էլ նախարարն ասաց, որ նա տարբեր ոլորտներում է աշխատել, սակայն ամենակարևորն ու օգտակարն այն է, որ երկար ժամանակ աշխատել է նաև մարզպետարանում: «Շիրակի մարզը բարդ մարզ է, ու բազմաթիվ խնդիրներ կան, բայց նաև հսկայածավալ ծրագրեր կան, և այդ ծրագրերը պետք է համատեղ կյանքի կոչել»,- նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը:

Հեղափոխությունից հետո իշխող կուսակցությունը մարզպետների ամենաշատ փոփոխություն իրականացրել է Շիրակի մարզում՝ 5 մարզպետ՝ 5 տարում: Սա Գնել Սանոսյանը բնական պրոցես է համարում: «Դե Շիրակի մարզը պետք է ռեկորդակիր լինի: Դա ընդամենը հանգամանքների բերումով է այդպես, այլ բացատրություն չկա»,- հավելեց նա:

328300635_1180915485961824_4952806468122149741_n.jpg (237 KB)

Հարցին՝ ո՞վ է առաջարկել Մուշեղ Մուրադյանին այդ պաշտոնում, դիտարկմանը, որ այս հարցում շրջանառվում է Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի անունը, Գնել Սանոսյանը վստահեցրեց՝ առաջարկն իր քաղաքական թիմից է եղել։

Շիրակը առաջիկայում բարդ գործընթացներ է ունենալու։ Առջևում մարզպետարանի կառուցվածքային փոփոխություններն են, Անի համայնքի ընտրությունները, գերիների խնդիրն է դեռ առկա։

«Վստահ լինելով իմ գիտելիքների ու հմտությունների վրա՝ ստանձնել եմ մարզպետի պաշտոնը և վստահեցնում եմ, որ մարզի յուրաքանչյուր հոգս ու խնդիր իմն է դառնալու, և համատեղ ջանքերով, Կառավարության հետ սեղմ ժամկետներով լուծում տանք: Ես աշխատանքի մարդ եմ, իսկ սա իմ հայրենի մարզն է։

Ամեն ջանք գործադրելու եմ՝ Կառավարության հետ համատեղ աշխատանքով հայրենի մարզի հոգսերի ու խնդիրների շուտափույթ լուծման համար, ինձ համար մարզի յուրաքանչյուր հոգս առաջնային եմ համարում, և վստահ եմ, որ նվիրումով և հետևողական աշխատանքով քայլ առ քայլ կգնանք դրանց լուծման ճանապարհով։ Մեծ պատրաստակամությամբ և բարձր գիտակցումով եմ անցնում աշխատանքի մարտահրավերներով լի այս շրջանում, և հավատացած եմ՝ տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման, պետական կառավարման բոլոր մարմինների համագործակցված և համատեղ աշխատելու պարագայում մենք կկարողանանք արդյունքներ գրանցել։ Անելիքներ շատ կան, բայց կա նաև կամք՝ աշխատելու և շենացնելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց նորանշանակ մարզպետ Մուշեղ Մուրադյանը:

328097608_5946030265466170_1041444863191473349_n.jpg (303 KB)

Անդրադառնալով լրագրողների հարցին, թե շրջանառվում են լուրեր, որ «Արփի լիճ» ազգային պարկ»-ի ղեկավարման տարիներին նա կարողացել է հողատարածքներ սեփականացնել, վերջինս հերքեց։

««Արփի լիճ»-ը ոչ առևտրային կազմակերպություն է, այնտեղ հող ձեռք բերել հասկացություն չկա, բացի այդ՝ հիմա ռեգիստրն այնքան հասանելի է, որ ցանկացած մարդ ցանկացած պահի կարող է կարող է հարցում անել»,- ասաց Մուշեղ Մուրադյանը։

Մարզպետը նաև տեղեկացրեց, որ դեռ չի հայտարարագրել իր ունեցվածքը, բայց ունի սեփական տուն, հորից մնացած ֆերմաններ Ամասիայի տարածաշրջանում:

Սամսոն Մատինյան

Տպել
871 դիտում

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարո՞ղ է կանգնեն և հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին