Դոլարային վարկերի պարագայում տոկոսադրույքը ցածր է, բայց փոխարժեքի տատանման ժամանակ կորուստներ են լինում. տնտեսագետ

«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է, որ բանկերը և վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը, բնակարանային հիփոթեքային կրեդիտները կարող են տրամադրել միայն ՀՀ դրամով, իսկ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց բնակարանային հիփոթեքային կրեդիտները նաև արտարժույթով:

Նախաձեռնությունն այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Ներկայումս ՀՀ ռեզիդենտ քաղաքացիները կարող են ցանկացած արժույթով ստանալ հիփոթեքային վարկեր: Սակայն, ըստ հանձնաժողովի անդամ պատգամավորների, արտարժույթի տատանումների հետևանքով վարկերի մարման մասով մեծ ռիսկեր են առաջանում:

Տնտեսագետ Արմեն Քթոյանը փոփոխությունը դրական է գնահատում։ Նրա խոսքով՝ սա հնարավորություն կտա նվազեցնել այն ռիսկերը, որոնք վարկառուներն ունենում են փոխարժեքների տատանման դեպքում:

«Այսինքն՝ եթե արտարժույթով հիփոթեքային վարկ ես վերցրել ու վճարում ես դրսից ստացված եկամուտների հաշվին, դրանք շատ մեծ տատանողականություն կարող են ունենալ։ Ամենակարևոր հանգամանքը պայմանավորված է փոխարժեքի տատանումներով առաջացած ռիսկերից․ երբ կարող է վարկի սպառման բեռը փոխվել, որն էլ բոլոր վարկառուների համար մեծ ռիսկ կարող է առաջացնել,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։ 

Քթոյանը պարզաբանում է՝ նշելով, այսինքն, երբ փոխարժեքը փոխվում է, անձը, որը արտարժույթով վարկ էր վերցրել, մեծ կորուստներ է ունենում․ «Եթե վերցրել ես 50 հազար դոլարի վարկ, քո վարկը դրամով ներկայիս փոխարժեքով ստացվում է 20 մլն դրամ։ Վարկի մարման համար որոշակի ժամանակ կա, բաց դրանից դոլարով արտահայտված ամսական մարումներ են նախատեսված, և երբ որ դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվի, անձը ունենում է վարկի բեռի և սպասարկման ավելացումներ»։ 

Սա չի վերաբերում այն անձանց, որոնք կնքել են ու ունեն արդեն արտարժույթով տրամադրված վարկերի պայմանագիր։ Նոր վարկերը կտրամադրվեն միայն ՀՀ դրամով։ Տնտեսագետը նկատում է՝ քաղաքացիների համար ոչ մի խնդիր նոր փոփոխությունը չի ենթադրում. քիչ թվով մարդիկ կարող են լինել, որոնք ունեն իրենց եկամուտները միայն դոլարով:

«Պետք է հաշվի առնել, որ արտարժույթով հիփոթեքային վարկերի մասնաբաժինն այդքան մեծ չէ։ Վերջին տարիներին դրամով հիփոթեքային վարկերը լուրջ աճ են արձանագրել այն դեպքում, երբ արտարժույթով հիփոթեքային վարկերի ծավալը մնում է անփոփոխ։ Դա վկայում է, որ արտարժույթով հիփոթեքային վարկերը մեծ պահանջարկ չեն վայելում»,- ասում է Քթոյանը։ 

Մյուս կողմից էլ, տնտեսագետի խոսքով, մարդիկ կարծես հրաժարվել են դոլարով հիփոթեքային վարկերից, կամ շատ քչերն են վերցնում այն։ Նրա խոսքով՝ նախկինում վարկառուները վերցնում էին, հետո հասկացան, որ դա կայուն աղբյուր չէ. «Չնայած նրան, որ դոլարային վարկերի պարագայում տոկոսադրույքները ցածր են լինում, միևնույն է, փոխարժեքի տատանումների հետևանքով կորուստներ են ունենում, և վարկառուների կորուստը ավելի շատ էր լինում, քան այն տոկոսադրույքը, որ վճարում էին դոլարային վարկի դեպքում»:

Հայաստանում փոխարժեքը լողացող է, և Կենտրոնական բանկն ու Կառավարությունը չունեն այն ֆիքսելու որեւէ քաղաքականություն: Քթոյանն ասում է՝ հնարավոր էլ չէ այդպիսի քաղաքականության մշակումը։ 

«Կա՛մ պետք է գնաճը ֆիքսել, կա՛մ փոխարժեքը։ Փոխարժեքը ֆիքսելը նշանակում է, որ կամայական պահին արտարժույթի նկատմամբ ինչ պահանջարկ լինի, դու այն բավարարես, այսինքն՝ պետք է ունենաս շատ մեծ ռեզերվներ, որ կարողանաս այդ պահանջարկը բավարարել։ Եվ հակառակը․ եթե շուկայում լինի ավելցուկային արտարժույթ, օրինակ՝ ՌԴ-ից Հայաստան դրամական փոխանցումները հիմա եռապատկվել են՝ ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր։ Այժմ այդ ավելցուկային արտարժույթը Կենտրոնական բանկը պետք է շուկայից կլանի, եթե ուզում է ֆիքսված փոխարժեք ունենալ»,- նշում է նա։ 

Նախաձեռնության վերաբերյալ Կառավարության դրական դիրքորոշումը հանձնաժողովի այսօրվա նիստին բարձրաձայնել է ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը: Նա նշել է, որ քննարկումների ընթացքում բանկերի ներկայացուցիչները ներկայացրել են դիտարկումներ:

Ներկայումս կա 133 մլրդ դրամի արտարժույթով հիփոթեքային վարկ: 

Տպել
1044 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը