Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտե՝ կառույցի 2022թ. գործունեության հաշվետությունը քննարկելու նպատակով:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը, Ջրային կոմիտեի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

ՀՀ վարչապետին զեկուցվել է 2022թ. ջրային համակարգերի կառավարման միջոցառումների մասին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նշվել է, որ հաշվետու տարում ՏԿԵՆ Ջրային կոմիտեի կողմից իրականացվել է 5 ծրագիր՝ 50 միջոցառմամբ, որոնք ուղղված են եղել ոռոգման համակարգի առողջացմանը, Որոտան-Արփա-Սևան թունելի ջրային համակարգի կառավարմանը, կոլեկտորադրենաժային ծառայությունների մատուցմանը, ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի բարելավմանը, ջրային տնտեսության ոլորտում ծրագրերի համակարգմանը: Բյուջեի կատարողականը կազմել է 99 տոկոս:

Առավել կարևոր ցուցանիշների թվում նշվել են հետևյալ աշխատանքները՝ ոռոգման շրջանի ողջ ընթացքում դիտարկված նորմայից չոր և տաք եղանակային պայմաններում հնարավոր է եղել ապահովել ոռոգման կայուն ջրամատակարարում, օրենքով նախատեսված՝ Սևանա լճից 170 մլն խմ ջրառի փոխարեն իրականացվել է 165 մլն խմ ջրառ, արձանագրվել է 2003թ. ի վեր ՋՕԸ-երից ոռոգման ջրի համար գանձումների ամենամեծ հավաքագրումը՝ մոտ 4.7 մլրդ ՀՀ դրամ: 2022թ. շինարարության փուլ է մտել «Կյանքի պուրակ» նախագծի ոռոգման համակարգի կառուցումը, մեկնարկել է արևային կայանների և փոքր ՀԷԿ-երի կառուցման ծրագիրը:

Նշվել է, որ ոռոգման ոլորտում վերջին 5 տարում արձանագրվել է պայմանագրային ոռոգելի հողատարածքների աճ: Ջրի հաշվառման նպատակով Scada համակարգերի ծրագրի շրջանակում 2021-2022թթ. տեղադրվել է 1500 ջրաչափական սարքավորում, 2023թ. ավարտին ակնկալվում է այդ թիվը հասցնել 2250-ի: 2022թ. իրականացվել են Թալինի ձախ ճյուղի վերականգնման, Քաղցրաշենի պոմպակայանի մղման խողովակաշարի, Գեղարդալճի ջրամբարից ինքնահոս համակարգի կառուցման կապիտալ ծրագրերը, մեկնարկել է «Երևան» ՋՕԸ-ի 70 ինքնաշատրվանող խորքային հորերի ծրագիրը:

Ընթացքի մեջ է ողջ հանրապետությունում միջտնտեսային և ներտնտեսային ոռոգման ցանցերի վերակառուցման/բարելավման ծրագիրը, որն ունի 170.000 շահառու, ծրագրի արժեքը կազմում է 50 մլն ԱՄՆ դոլար: Իրականացվել են հակահեղեղային առաջնահերթ միջոցառումներ, կատարվել է Արարատյան դաշտում տեղադրված 455 դիտողական հորատանցքերում գրունտային ջրերի մշտադիտարկում: Ներկայացվել են Արփա-Սևան ջրային համակարգի տեխնիկական վիճակի բարելավման ու վերազինման շրջանակում իրականացված միջոցառումները:

Զեկուցվել է, որ խմելու ջրի ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում աճել է սպասարկվող համայնքների թիվը, ինչը պայմանավորված է պետություն-համայնք համագործակցությամբ ծրագրերի իրականացմամբ: Ջրարտադրությունից և ջրի սպառումից ստացված հասույթ/գանձում հարաբերակցությունը կազմել է շուրջ 95 տոկոս: Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հիմնանորոգման ծրագրի շրջանակում 3 մարզի 27 բնակավայրում մեկնարկել են շինարարական աշխատանքները, ծրագիրը շարունակական է, ընդհանուր արժեքը 6.2 մլրդ ՀՀ դրամ է:

Վերանորոգվում են 6 մարզի 11 քաղաքային և 45 գյուղական բնակավայրի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքները, շահառուների թիվը 75.000 է, ծրագրի ավարտին ակնկալվում է ունենալ 24-ժամյա ջրամատակարարում և հոսակորուստների կրճատում, ընդհանուր արժեքը 71 մլն եվրո է: Արդեն իրականացվել է Երևանի ջրամատակարարման համակարգերի բարելավման ծրագրի մի մասը (15.1 մլն ԱՄՆ դոլար), շահագործման է հանձնվել 80.5 կմ բաշխիչ ցանց, 30 բակային պոմպակայան, հաջորդ փուլով նախատեսվում է սկսել Սիլիկյան, Հաղթանակ, Նոր Խարբերդ ջրամատակարարման ցանցերի, ինչպես նաև Արարատյան պոմպակայանի վերանորոգման աշխատանքները:

Ներկայացվել են փոքր և միջին ջրամբարաշինության ուղղությամբ իրականացված միջոցառումները: Նշվել է, որ ակտիվ աշխատում է Վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը, 15 ջրամբարի կառուցման ծրագրի շրջանակում՝ 2022թ. մեկնարկել են 4-ի նախագծման աշխատանքները, 2-ի նախագծումը կսկսվի առաջիկա մեկ ամսում, 5-ի համար մեկնարկել են տեխնիկատնտեսական հիմնավորման նախապատրաստական աշխատանքները, 4-ի համար կատարվում է իրականացվելիության գնահատում: Մեկնարկել են օրվա կարգավորման ջրավազանների նախագծման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել առաջիկա 2 ամսում: Զեկուցվել է նաև Կապսի, Վեդու ջրամբարների և ոռոգման համակարգի կառուցման ծրագրերի ընթացքի մասին, ներկայացվել են միջազգային համագործակցությամբ իրականացվող նախագծերը: Պատասխանատուների խոսքով՝ նոր ջրամբարների կառուցումը թույլ կտա կուտակել լրացուցիչ ջրային ռեսուրսներ, բարձրացնել կառավարման արդյունավետությունը, բարելավել ոռոգելի հողատարածքների ջրամատակարարումը, հասնել էներգիայի խնայողության՝ մեխանիկական ոռոգումն ինքնահոսով փոխարինելու արդյունքում:

Հաշվետվության ներկայացմանը հաջորդել է մտքերի փոխանակությունը՝ ջրային կառավարման համակարգերի բարելավման, ռազմավարական պատկերացումների հստակեցման, ըստ վերոնշյալ ուղղությունների իրականացվող ծրագրերի, ընթացիկ և հետագա աշխատանքների շուրջ:

Վարչապետը պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է ոռոգելի հողատարածքների ծավալի մեծացման և ընդհանրապես համակարգում ջրի կորուստների կրճատման խնդիրների վրա՝ կարևորելով միջգերատեսչական համակարգված աշխատանքը այդ ուղղությամբ (այդ թվում` ազգային գեոպորտալի միջոցով): Նիկոլ Փաշինյանը անհրաժեշտ է համարել ջրային ոլորտի բարեփոխումները և հանձնարարել մշակել համապարփակ ռազմավարություն: «Տնտեսական արդյունավետության խաթարումն այստեղից է սկսվում: Բարեփոխումը պետք է սկսել ջրի հաշվառման արդյունավետ մեխանիզմի ներդրումից, որը թույլ կտա բարձրացնել ծախսարդյունավետությունը, բարելավել կառավարման համակարգը և չափելի արդյունք արձանագրել», - նկատել է Կառավարության ղեկավարը:

Վարչապետին զեկուցվել է նաև գարնան ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

Տպել
498 դիտում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան

Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ

Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ

Քննչական կոմիտեն նախազգուշացում է հրապարակել

Վեհափառը ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, կամ հեռացվի և Քոչարյանը պետք է գա․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

5 մարզում և «Զվարթնոց»-ում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը. Կոնջորյան

Սա եկեղեցու անունից հանդես եկող որոշ սևազգեստ անհատների պայքար է ընդդեմ պետության ու պետականության. Չախոյան

Բոլոր նրանք, ովքեր 4 տարի ժողովրդին հայտարարել են «ժեխ» և «թուրք», հավաքվել են իրար գլխի և գալիս են փրկելու. Կոնջորյան

Մոսկվայում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի շքերթը (լուսանկարներ, տեսանյութ)

ՆԳՆ-ն սպասվող հավաքների առնչությամբ հայտարարություն է տարածել

Թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացից և փաստացի արդյունքներից դժգոհ չեն․ Թունյան

Գևորգ Պապոյանն ուղևորվել է ԱՄՆ

Սահմանազատման դեմ ակցիաների ժամանակ արձանագրված դեպքերով հարուցվել է 11 քրեական վարույթ, կան կալանավորվածներ