«Պետք է ամեն պահ պատրաստ լինենք նենգ թշնամիներից վատթարագույնին». քաղաքագետը՝ Լավրովի հայտարարությունների մասին

«ԵՄ դիտորդական առաքելության՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղակայվելուն զուգընթաց՝ ռուսական կողմը շարունակաբար բացում է խաղաքարտերը և փորձում ներկայացնել, որ թե՛ 44-օրյա պատերազմը, թե՛ դրան հաջորդած իրադարձությունները ամբողջությամբ տեղավորվում են ռուս-ադրբեջանական շահերի տիրույթում»:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Հարություն Մկրտչյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այսօրվա հայտարարություններին, որում նաև ասվում էր՝ «Հայաստանը երկար տարիներ օկուպացրել է Ադրբեջանի 7 շրջան, որոնք իրեն չէին պատկանում»:

«Լավրովն այսպես ինքնախոստովանական ցուցմունք է տալիս: Եկեք չմոռանանք այս համատեքստում Շոյգուի և Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունը, որ Արցախում Թուրքիան և Ռուսաստանը հատուկ օպերացիա իրականացրին փայլուն կերպով: Այս հայտարարությունից հետո հայ հասարակությունն ու ՀՀ իշխանությունները պետք է եզրակացություններ անեն: Մենք գործ ունենք ռուս-թուրք-ադրբեջանական տանդեմի հետ, որոնք խնդիր են դրել իրենց առաջ զրկել Հայաստանին իր ինքնիշխանությունից և ոչնչացնել նրան»,- նկատում է նա:

Վերջինս, արձագանքելով նաև Լավրովի այն հայտարարությանը, որ եթե Երևանը դեռ ուզում է, հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն կարող է ուղարկվել 1 կամ 2 օրվա ընթացքում, ասում է՝ չի կարծում, թե հավասարակշիռ դիվանագետը կարող է այսպիսի հայտարարություններ անել:

«Ի՞նչ խաղաղապահ առաքելության մասին է խոսքը: Ռուսական կողմը, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստի կողմ է, իբրև արբիտր Արցախում և Լաչինի միջանցքում, չի կատարում իր պարտավորությունները, և, ըստ երևույթին, 120 հազար հայ այս պահին կանգնած է ցեղասպանության եզրին, ու դա ոչ միայն ադրբեջանական կողմի ձեռքբերումն է, այլև ռուսական, ու նա նաև այս պահին հանցակից է Ադրբեջանին՝ նոր ցեղասպանություն իրականացնելու գործում: Երբ Ռուսաստանը շարունակաբար նկատելու չի տալիս 1997 թվականի հայ-ռուսական փոխօգնության պայմանագիրը, երբ նա, լինելով ՀԱՊԿ-ում, չի ճանաչում ՀՀ-ի սուվերեն տարածքն ու սահմանները, ի՞նչ խաղաղապահ առաքելության մասին է խոսքը: Սա պարզապես հայկական կողմին մոլորեցնելու համար է, որպեսզի հայերը հետ կանգնեն ԵՄ դիտորդներին տարածաշրջանում տեղակայելուց և հետագայում նաև խոր ինտեգրացիոն գործընթացներ նրանց հետ ծավալելուց»,- կարծում է նա:

Մկրտչյանի համոզմամբ՝ Ռուսաստանն իր ազդեցությունը կորցրել է մեր տարածաշրջանում դեռևս 44-օրյա աղետալի պատերազմի օրերին: Ռուսական կողմը կոչված էր տարածաշրջանում ռազմական բալանսը պահելու և տարածաշրջանում նոր արյունալի պատերազմ թույլ չտալու համար: Ըստ նրա, սակայն, տարիներ շարունակ նա գնաց Ադրբեջանին զինելու ճանապարհով ու ինչ-որ պահի ստիպված եղավ կուլ գնալ նաև Բաքվի բռնապետի պահանջներին:

«Այս պայմաններում Հայաստանը ռուս-ադրբեջանական և ռուս-թուրքական հարաբերությունների տիրույթում ստանձնեց զոհի դեր: Այս համատեքստում, միանշանակ, հայկական կողմը պետք է փնտրի միջազգային հարաբերություններում իր շահերը, բացի դա, ինքնանպատակ Ռուսաստանին տարածաշրջանում մենք չենք պատրաստվում պահել»,- ասում է նա:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ Ռուսաստանը Հայաստանի հետագա կյանքի համար կենսական վտանգ ներկայացնող պետություն է: Ռուսական կողմից շարունակաբար հնչում են ստեղծված իրավիճակը սրող հայտարարություններ, նա անդադար մատնանշում և խոսում է ինչ-որ միջանցքի մասին ու շարունակում պրոադրբեջանական քաղաքականություն վարել տարածաշրջանում:

«Այս ամենի վառ օրինակն է Լաչինի միջանցքի տևական փակ լինելը, որի միջոցով ռուսական կողմը փորձում է նաև հայկական կողմի վրա ճնշում գործադրել՝ դարձնելով միջանցքի հարցն իր ձեռքի մահակը՝ Հայաստանի գլխին հարվածելու ու նոր զիջումներ կորզելու համար: Ռուսաստանից որևէ լավ և դրական քայլ Հայաստանի համար անձամբ չեմ սպասում, ու նա ամեն բան անելու է՝ ադրբեջանական կողմի վրա ճնշում գործադրելու և նրան նոր պատերազմի դրդելու համար: Ադրբեջանն էլ իր հերթին սկսել է շատ վտանգավոր խաղ, որը կարող է իր համար հակառակ արդյունքն ապահովել, ու դա նաև Իսրայելի հետ տեղի ունեցող գործընթացների մասով: Պետք է ամեն պահի պատրաստ լինենք նենգ թշնամիներից վատթարագույնին»,- շեշտում է նա:

Մկրտչյանի կարծիքով՝ Հայաստանն այս իրավիճակում պետք է խոսի բացառապես խաղաղության դիրքերից և առաջ տանի խաղաղության օրակարգը, որքան էլ, որ դա չի ընդունվում և ընկալվում Բաքվում և Մոսկվայում. «Պարտադրված պատերազմի պարագայում էլ ՀՀ-ն պետք է և պարտավոր է պաշտպանի իր սուվերեն տարածքը, նաև՝ նոր դաշնակիցների հետ, ոչ թե Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի»:

Վերջինս, արձագանքելով նաև ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արված գրառմանը, որում մասնավորապես նա գրել էր՝ Ադրբեջանը ոչ թե ազատագրել, այլ օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի մի մասը, զրուցակիցն ասում է՝ Շարմազանովը պետք է հարցեր ուղղի իր առաջնորդ Սերժ Սարգսյանին. տարիներ շարունակ դրսում բանակցել, դրանց արդյունքում պարտավորվել են, որ զիջելու են ադրբեջանական կողմին 5, առանձին դեպքերում՝ 7 շրջան: Փոխարենը չստանալով Արցախի կարգավիճակը՝ ի՞նչ էր ուզում Սերժ Սարգսյանը:

«Ի վերջո, 44-օրյա աղետալի պատերազմը, որը 30 տարվա կառավարիչները, այդ թվում՝ նաև Սերժ Սարգսյանը, փաթաթեցին ՀՀ քաղաքացիների վզին, ի՞նչ բանակցային ժառանգություն է թողել Հայաստանի հետագա իշխանություններին: Ինձ համար միևնույն է՝ այդ իշխանությունը Փաշինյա՞նն է, թե՞ իրենց հետո մեկ այլ առաջնորդ: Խնդիրը տարիների կուտակված և չարված աշխատանքի արդյունքն է, այդ թվում՝ Շարմազանովի չարած աշխատանքի: Տարիներ շարունակ դաշնակցային հարաբերություններ էին հաստատում Ռուսաստանի հետ, ո՞ւր կորան հիմա այդ եղբայրական-դաշնակցային հարաբերությունները: Նրա առաջնորդն էր, որ ՀՀ քաղաքացիներին համոզում էր, թե Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը տնտեսական բլոկին միանալու քայլ չէ, այլ մեծ մասամբ՝ անվտանգային խնդրի լուծման միջոց»,- նկատում է քաղաքագետը: 

Ըստ նրա՝ սրան զուգահեռ պետք է հիշել, որ 30 տարի շարունակ ԱՄՆ-ն և Ֆրանսիան չէին, որ զինում էին Ադրբեջանին, այլ չակերտավոր մեր ռազմավարական դաշնակիցը. «Լավ կլինի Շարմազանովը, լինելով պատմաբան, թերթի ոչ վաղը անցյալը՝ իրենց կառավարման տարիները, և նույն հարցերն ուղղի իր առաջնորդին, նրա ձևավորած կառավարությանն ու Սեյրան Օհանյանին»:

Նատալի Մկրտչյան

Տպել
1900 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել