«Միայն քաղաքական ապուշը կարող է բացասական ընկալել». քաղաքագետը՝ Թուրքիա և Սիրիա մարդասիրական օգնություն ուղարկելու մասին

Քաղաքագետ Արեգ Քոչինյանը կարծում է, որ Սիրիային և Թուրքիային մարդասիրական օգնության տրամադրման քայլն առավելապես գնահատվում է երկրների իրար նկատմամբ տարիներ շարունակ ձևավորված և վերարտադրված կարծրատիպերի, պատկերացումների փոփոխման և բանակցությունների կարգավորման տեսանկյունից կարևոր քայլ:

Ըստ նրա՝ սա կարող է նաև դրական ֆոն ստեղծել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար:

«Այս իրավիճակում գործում է մի քանի շերտ. առաջինը՝ բարոյական, որը ցանկացած պարագայում ճիշտ և կարևոր է: Երկրորդը՝ Հայաստանում ևս կարող են նման աղետներ լինել, որոնց հավանականությունը ցածր չէ, և այդ պարագայում մեր խոշոր բնակավայրերին ամենամոտ գտնվող երկիրը Թուրքիան է, որը կարող է ամենաարագը հասնել օգնության, եթե դրա կարիքը լինի: Կարծում եմ՝ արվող գործողությունները, միարժեքորեն, ճիշտ ուղղության վրա են և հնարավոր են դարձնում հետագայում մեզ աջակցելը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Հայ-թուրքական հարաբերությունների և շփումների վերաբերյալ ստեղծված պատկերացումների կարգավորումն ու փոփոխումը շատ կարևոր են, ընդգծում է նա: Քաղաքագետի նկատառմամբ՝ սա առաջին հերթին անհրաժեշտ է Հայաստանին, որովհետև մի կողմից 90 մլն բնակչությամբ Թուրքիան է, մյուս կողմից՝ 9 մլն բնակչությամբ Ադրբեջանը, հետևաբար հայկական կողմը պետք է շահագրգռված լինի, որ այդ երկրները իրեն թշնամի չդիտարկեն, եթե, իհարկե, ըստ նրա, ուզում ենք շարունակել ունենալ անկախ պետականություն:

«Արվող գործողություններն ամբողջությամբ տեղավորվում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տրամաբանության մեջ: Շատ տարակուսելի, զարմանալի և սխալ կլիներ այն, եթե այս ամենը չարվեր: Հույս ունեմ, որ թե՛ Սիրիայի, թե՛ Թուրքիայի պարագայում աջակցությունը, որը հիմա կա, ավելի կլայնացավի և կմեծացվի»,- ասում է նա:

Քաղաքագետը, անդրադառնալով նաև Սիրիային ուղարկված օգնությանը, որը սննդի տեսքով է, ասում է՝ միանշանակ մարդասիրական տեսանկյունից պետք է դիտարկել:

«Անկախ նրանից, թե ինչ վարչակարգ է տիրում այսօր Սիրիայում, այնուամենայնիվ, նրանք մեզ բարեկամ ժողովուրդ են, և այս քայլը բավականին ողջունելի է: Սիրիան մեր պատմության ամենադժվար օրերին բազմիցս օգնություն ցուցաբերած երկրներից է, և մենք ունենք որոշակի պարտավորություն ինքներս մեր և այդ երկրի առջև»,- նկատում է նա:

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված և ո՞րն է Հայաստանի քաղաքական որոշակի շերտերի մանիպուլացնող հայտարարությունների նպատակը, որոնք փորձում են ուղիղ ազդեցություն ունենալ հայ հասարակության հուզականության վրա, մասնավորապես՝ Հայաստանից Թուրքիա մարդասիրական օգնություն ուղարկելու հետ կապված, Քոչինյանը նշում է՝ երբ ինչ-որ մարդիկ կամ առավել ևս քաղաքական գործիչները բացասաբար են ընկալում այս գործընթացը, դա խոսում է, բառի քաղաքական իմաստով, կատարյալ ապուշության մասին:

«Միայն քաղաքական ապուշը կարող է այս քայլը բացասական ընկալել: Բացի դա, այստեղ կարող են լինել հստակ միտում կամ ներքաղաքական շահարկում: Այսինքն՝ փորձել մեղադրել իշխանություններին թրքահպատակ կամ թրքահաճո լինելու համար՝ առանց հաշվի առնելու ՀՀ-ի պետական շահերը և թքած ունենալով դրա վրա՝ փորձելով ցանկացած իրավիճակից հնարավորինս շատ ներքաղաքական կոնյուկտուրայի տրամաբանության մեջ դիվիդենտներ հավաքել»,- շեշտում է նա:

Վերջինիս համոզմամբ՝ Հայաստանը, որպես պետություն, երկարաժամկետ առումով ունի հնարավորություն բարգավաճելու միայն մեկ պարագայում, եթե ունենա կարգավորված հարաբերություններ իր հարևանների հետ, այդ թվում՝ նաև Թուրքիայի և Ադրբեջանի:

«Ակնհայտ է՝ հայ-թուրքական կարգավորումը կարգավորում է նաև հայ-ադրբեջանականը, որն էլ խնդրահարույց է առաջին հերթին Ռուսաստանի համար, որովհետև մեր տարածաշրջանում ՌԴ-ի ազդեցության գործիքների մեջ ամենաէականներից մեկը հայ-թուրքական հարաբերությունների բացակայությունն է և հայ-ադրբեջանական կոնֆլիկտը. դա տարածաշրջանը կառավարելու ռուսական կարևոր գործիքն է: Հիմա, եթե մենք գնանք այդ ուղղությամբ, այն որոշ չափով կոտնահարի Ռուսաստանի շահերը և կտանի ռուսական հակազդեցության: Ակնհայտ է՝ սրա դեմ հիմնական պայքարողը հենց ինքը Ռուսաստանն է լինելու, որն էլ ունի պրոքսիններ Հայաստանում»,- կարծում է զրուցակիցը:

Նատալի Մկրտչյան

Տպել
1103 դիտում

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին