Ալիևին էլ ի՞նչ է պետք, ընդամենը այնպես անի, որ Անդրանիկ Թևանյանը անխափան խոսի. Հայկ Կոնջորյան

«Հեռացող ընդդիմության ուրվականի ներքո մի քանի բան ունեմ ասելու և ընթերցանության ժամ եմ հայտարարել»:

Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:

Նա նկատեց, որ ընդհանրապես դաշնակցության և Թուրքիայի հարաբերությունները ամենադրամատիկն են մեր պատմության ընթացքում, և զարմանում է, որ դաշնակցությունը այսպիսի ջանասիրությամբ փորձում է խմբագրել իր պատմությունը:

Հայկ Կոնջորյանի խոսքով՝ դաշնակցությունն ամենաշատը հպարտանում է իր պատմությամբ և կարծում, որ պիտի փորձել դաշնակցության մասին խոսել իրենց իսկ պատմությամբ և այդ պատմության, իրենց կարծիքով, վառ անհատականությունների բերանով:

«Ես ուզում եմ ընթերցել առաջին հանրապետության դաշնակցական վարչապետ Սիմոն Վրացյանի երեք նամակներից դրվագներ, որոնք, որպես հայրենիքի փրկության կոմիտեի ղեկավար, նա ուղղել է Անկարա:

Ուրեմն՝ ինչ է ասում Սիմոն Վրացյանը. «Անցյալ տարվա՝ 1920 թվականի նոյեմբերի վերջին մեր պատերազմը Թուրքիայի հետ վերջացավ մեր պարտությամբ: Կարսը և Ալեքսանդրապոլը ընկան, և վտանգվեց Արարատյան դաշտը: Մեր Կառավարությունը ուրիշ ելք չուներ, ստիպված էր հաշտության բանակցություններ սկսել և դաշն կապել, որքան էլ ծանր լինեն թելադրված պայմանները: Թուրքերի պահանջները շատ ծանր էին, բայց քանի որ մենք հաղթված էինք և պատերազմը շարունակելու ոչ մի հնարավորություն չունեինք, խոնարհվեցինք հաղթողի կամքի առաջ»:

Այս նախադասությունը հատկապես ամեն անգամ հիշում եմ, երբ Արծվիկ Մինասյանը կամ այլ դաշնակցական գործընկերներ այստեղ գալիս և ասում են՝ դուք խոնարհվել եք թշնամու առջև, մենք չենք ուզում ձեզ հետ խոնարհվել և այլն, և այլն»,- նշեց Կոնջորյանը:

Այնուհետև ՔՊ խմբակցության ղեկավարը կարդաց մեկ այլ դրվագ, որտեղ Վրացյանը խոսել է Թուրքիայի հետ բարի-դրացիական, նույնիսկ բարեկամական կապեր վերսկսելու, առևտրական հարաբերություններ հաստատելու մասին: Մեկ այլ դրվագում էլ Վրացյանը 1921 թվականին ռազմական աջակցություն է խնդրել Թուրքիայից, որպեսզի կռվի բոլշևիկների դեմ:

Վերոնշյալ նամակների ընթերցումից հետո Կոնջորյանը հիշեց Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ելույթից հատվածներ:

«Պարոն Թևանյանը իրենց խմբակցության անունից ապշելու ձևակերպում արեց, ասաց՝ դուք, այսինքն՝ իշխանությունը, դրդել է Ալիևին գնալ հանցագործության: Այսինքն՝ թշնամին տնից է լինում: Ալիևին էլ ի՞նչ է պետք: Ալիևին ոչ մի բան պետք չէ, ընդամենը պետք է այնպես անի, որ Անդրանիկ Թևանյանը անխափան խոսի: Ալիևը կարող է ուղղակի կնոպկան սեղմի՝ Անդրանիկ Թևանյանը խոսի ու էլ ոչ մի բան չանի: Կարող են այդ ելույթները հետո տարածել, բրոշյուրներ սարքել, տանել միջազգային դատական ատյաններում օգտագործել Հայաստանի դեմ»,- նկատեց պատգամավորը:

Նրա պնդմամբ՝ քաղաքական տկարամտության մարաթոն է սկսել ընդդիմությունը, և սա այդ դրվագներից մեկն է:

Անդրադառնալով Արծվիկ Մինասյանի ելույթին և նրա այն պնդմանը, թե այլանդակված են հանրային իշխանության գրեթե բոլոր օղակները՝ Հայկ Կոնջորյանը նկատեց. «Արծվիկ Մինասյանը, օրինակ, մոռանում է այդ հանրային իշխանության մեկ այլ կարևոր օղակ, որի անունը խորհրդարանական ընդդիմություն է, որովհետև ընդդիմության մանդատը ևս իշխանություն է, և ամենաայլանդակված բանը, որ կարելի է հիշել վերջին տարիների ընթացքում Հայաստանում պետական ինստիտուտների մեջ, խորհրդարանական ընդդիմությունն է: Ո՞ւր է խորհրդարանական ընդդիմությունը: Սա ի՞նչ վարքագիծ է՝ խոսել, թողնել հեռանալ: Եթե դա մտածողություն է, եթե դա վարքագիծ է և եթե դրսևորվում է քաղաքական դաշտում, ապա դա դրսևորվում է բոլոր տիպի դաշտերում՝ ռազմաքաղաքական, ռազմական դաշտում: Հայտարարում էին, որ գալիս են այստեղ խրամատավորվելու, բայց նույնիսկ իրենք իրենց հայտարարած խրամատներից են թողնում փախչում»:

Տպել
806 դիտում

Ինչ է կատարվել Արարատի մարզում. ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հրապարակել (լուսանկարներ)

Ինչքան հայ սակրավոր մտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք այնտեղից դուրս բերվի նրա մարմինը. Էդգար Ղազարյան (տեսանյութ)

Կոսովոն ամբողջությամբ կանցնի եվրոյով գործարքների

Հիտլերը նրան կնախանձեր. Էրդողանը՝ Նեթանյահուի մասին

Լոռիում ուժգին կարկուտ է տեղացել

Պայթյուն-փլուզում Արարատի մարզի բենզալցակայաններից մեկում

Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Մեծ Բրիտանիան Ուկրաինային ռազմական օգնության ռեկորդային փաթեթ կփոխանցի

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից

Գազամատակարարման անջատումներ են սպասվում 4 մարզի բազմաթիվ համայնքներում

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Փասադենայի քաղաքապետին

Տեղի է ունեցել Գարեգին Երկրորդի հանդիպումը Բագրատ արքեպիսկոպոսի հետ․ Բաբաջանյան

Լիտվայում նախագահական ընտրություններ են

Երկար ճանապարհ ունենք թշնամանքը կառավարելու համար. որոնք են Ադրբեջանի հետ սահմանազատման դրական և բացասական կողմերը

Ծննդյան արարողության մասնակից երիտասարդները ծեծել և դանակահարել են միմյանց

Անձրև, ամպրոպ ու կարկուտ. ցուրտ եղանակային պայմանները կպահպանվեն ամբողջ ՀՀ տարածքում

Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը (տեսանյութ)

Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են՝ բացահայտելով պատմական նոր շերտեր (տեսանյութ)

Դուք բժշկին ու բուժառուին ամենամոտ կանգնածն եք, նրա գանգատին հասնողը. Անահիտ Ավանեսյանը՝ բուժքույրերին

Հաստատվել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցը

Խնդրում եմ անկեղծ պատասխանել այս 3 հարցին․ Բաբկեն Թունյան

Եթե կարծում եք, թե դաշնակ Նաիրի Հունանյանի կողմից «գործն» անելուց հետո նրան «պերեդաչի» են տարել, սխալվում եք. Ալեքսանյան

Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Երևանի քաղաքապետարանի մոտակայքում ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը

Հայ առաքելական եկեղեցին նշում է երկրորդ Ծաղկազարդը

Կոտայքում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում

Միշուստինը ներկայացրել է ՌԴ կառավարության նոր կազմը. ով է մնալու պաշտոնում և ում են հեռացնելու

Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա (լուսանկարներ)

«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը ելույթի ժամանակ պատահաբար կոտրել է իր մրցանակը (տեսանյութ)

«Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Շվեյցարիան․ հայտնի է, թե որ հորիզոնականում է Հայաստանը

Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել

«Լադանիվա»-ն ելույթ կունենա 19-րդ համարի ներքո. ինչպե՞ս քվեարկել Հայաստանի օգտին

«Լադանիվա» խմբի անդամ Ժակլին Բաղդասարյանը ուղերձով դիմել է երկրպագուներին (տեսանյութ)

Մենք քայլ-քայլ, հետևողական գնալու ենք բոլոր խնդիրները լուծելու ճանապարհով․ վարչապետն այցելել է Արմավիրի մարզի համայնքներ

Զերծ մնալ զինծառայողներին քաղաքական ակցիաներին ներգրավելու փորձերից, ԶՈՒ հեղինակությանը վնասելու գործելաոճից․ ՊՆ

Եվրոպան պետք է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում զսպելու Ռուսաստանին, ԵՄ-ն կուժեղացնի աջակցությունը Կիևին. Մակրոն

Էջմիածնից բերման ենթարկված 6 անձինք ազատ են արձակվել

6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են Սյունիքում

Երեխեք, ո՞նց եք․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Բամբակաշատում (տեսանյութ)