ՀՀ ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ «Համմերի» վարորդի խուլիգանական գործողություններից ու նրա ձերբակալումից

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ «Համմերի» վարորդի՝ Երևանի կենտրոնում կատարած խուլիգանական գործողություններից ու նրա ձերբակալումից:

Փետրվարի 10-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, «Համմեր» մակնիշի մեքենայի վարորդը հանդիպակաց երթևեկել է Աբովյան փողոցում, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների «Կանգ առ» ազդանշանին, մեքենան վարել է հետիոտնի համար նախատեսված մասով, վրաերթի է ենթարկել պարեկի, դիտավորյալ հարվածել և վնասել պարեկային 3 և քաղաքացիների՝ 8 մեքենա։

Այդ ամենը կանխելու և մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն «Համերի» անվադողերի ուղղությամբ։ Վարորդը, թողնելով մեքենան Ագաթանգեղոսի փողոցի շենքերից մեկի կամարանցման տակ, դիմել է փախուստի:

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության օպերատիվ խմբեր՝ ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ «Համերը» շահագործել է Արարատի մարզի Արարատ գյուղի 26-ամյա մի բնակիչ։ Նա հայտնաբերվել է Խորենացու փողոցում, ձերբակալվել և ներկայացվել նախաքննական մարմին։

Ձերբակալվածի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի նմանվող բյուրեղանման զանգված:

Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համմեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել էր ճանապարհային երթևեկության կանոնները, չէր ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել էր ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, վրաերթի ենթարկել նրանցից մեկին, հարվածել պարեկային ծառայության մեքենային, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել: 

Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով անվադողերի ուղղությամբ գործադրվել էր հրազեն:

ՔԿ հաղորդագրության համաձայն՝ «Համմեր» մակնիշի ավտոմեքենայով անցած գիշեր Երևան քաղաքի կենտրոնում խուլիգանական արարքներ կատարած և պարեկների օրինական պահանջներին չենթարկված անձը ձերբակալվել է, նա եղել է թմրամիջոց օգտագործած վիճակում:

Տպել
1646 դիտում

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան

Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ

Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ

Քննչական կոմիտեն նախազգուշացում է հրապարակել

Վեհափառը ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, կամ հեռացվի և Քոչարյանը պետք է գա․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

5 մարզում և «Զվարթնոց»-ում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը. Կոնջորյան

Սա եկեղեցու անունից հանդես եկող որոշ սևազգեստ անհատների պայքար է ընդդեմ պետության ու պետականության. Չախոյան

Բոլոր նրանք, ովքեր 4 տարի ժողովրդին հայտարարել են «ժեխ» և «թուրք», հավաքվել են իրար գլխի և գալիս են փրկելու. Կոնջորյան

Մոսկվայում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի շքերթը (լուսանկարներ, տեսանյութ)