Պարեկների գործողություններն իրոք այն չէին, բայց եթե կրակեին վարորդին, քննադատելու էին այդ քայլի համար. իրավապաշտպան

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի գնահատմամբ՝ 25-ամյա երիտասարդի գործողությունները, որը օրերս մեքենայով անկառավարելի վարք էր դրսևորել մայրաքաղաքում, քաղաքացիները լիարժեք չեն ընկալել, և մարդկանց բերած օրինակները վերցված էին ֆիլմերից, կամ այլ երկրների ոստիկանների՝ նման դեպքերում կատարած գործողություններից:

Վերջինս կարծում է, որ եթե պարեկները իսկապես դիմահար կրակով կանգնեցնեին քաղաքի մայթերի վրայով երթևեկող և պարեկներից խույս տվող վարորդին, ապա նույն այդ քաղաքացիները քննադատելու էին նրանց այդ քայլը։ 

Միևնույն ժամանակ, «Հայկական ժամանակի» հետ զրույցում Կարապետյանցը նկատում է՝ պարեկների գործողություններն իրոք այն չէին, ինչն իրականում անհրաժեշտ էր:

«Ակնհայտ է, որ այն գործողությունները, որոնք ակնկալվում էին, որ պետք է արվեին, արվեցին թերի, անհասկանալի ձևով։ Եթե նույնիսկ փորձում էին մեքենայի դիմացը փակել, անում էին վախով։ Հարց է՝ ինչո՞ւ դա չէին անում ավելի անվախ կամ վերջնական։ Մարդիկ էլ, օրինակ, դիմահար կրակելու առաջարկի փոխարեն կարող էին առաջարկել այլ տարբերակներ, քանի որ դա ծայրահեղ միջոց է»,- ասում է նա:

Մյուս կողմից իրավապաշտպանը կարծում է՝ պարեկները իրենց պաշտպանված չեն զգացել, առաջին հերթին մտածել են, թե ինչպես կվարվեն իրենց հետ, եթե, օրինակ, լիարժեք գործողությամբ վնասեն ու կանգնեցնեն մեքենան։ 

«Մենք ունենք իրավիճակ, որտեղ հարուցված բազմաթիվ քրեական գործեր մնացել են անավարտ, տարբեր տեսակի մարդիկ չեն ենթարկվել պատասխանատվության, որովհետև այս կամ այն մարդու ծանոթն են։ Պարեկները, ոստիկանները կգնային ավելի վստահ գործողությունների, եթե իմանային, որ իրենց թիկունքը ամուր է, որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկի՝ իր պարտականությունը կատարելու համար։ Այսինքն՝ պատկերացում չունեն, թե նման պարագայում ինչ վարքագիծ պետք է դրսևորեն, ինչ պետք է անեն, որ պատասխանատվության չենթարկվեն»,- նկատում է նա՝ հավելելով՝ ոստիկանն առաջինն ինքը պետք է պաշտպանված լինի, եթե նա պաշտպանված չէ, ուրիշներին չի կարող պաշտպանել:

Անդրադառնալով նաև հանրությանը հուզող մեկ այլ հարցի, թե պարեկներն ինչպե՞ս են վարվելու, եթե նման դեպքի օրինակով երկրում ահաբեկչություն լինի, կամ մեկ այլ լուրջ գործողություն՝ Կարապետյանցը նկատում է․ 

«Հարցը տրամաբանական է, որ ծագում է։ Իմ կարծիքով՝ ավելի հեշտ լեզու կգտնեն ահաբեկիչների հետ, քան ինչ-որ մեկի բարեկամ-խնամու։ Պարեկներին քննադատելիս պետք է նաև վստահ լինենք՝ արդյոք ծառայության մեքենաների վնասման դեպքում, որոնք տրամադրվել են նրանց, պատասխանատվության չեն ենթարկվելու։  Պարեկը այս հարցերում վստահ չէ»,- ասում է նա:

Նման դեպքերից խուսափելու, ինչպես նաև պարեկների կրթության որակը բարձրացնելու համար իրավապաշտպանն առաջարկում է բարձրացնել պարեկների գիտելիքները նրանց իրավունքների՝ պարտականությունների հարցում, ստեղծել տարբեր մեխանիզմներ՝ պարեկներին պաշտպանելու համար, օրինակ՝ արհմիություն, որը կպաշտպանի հնարավոր ապօրինի հետապնդումներից։

Այնուամենայնիվ, ըստ Կարապետյանցի, որքան էլ քննադատեն պարեկներին, և պարեկային ինստիտուտում թերացումներ լինեն, դրա ստեղծումը ճիշտ գաղափար էր. ոստիկանական համակարգը այնքան էր «հիվանդացել», որ այն լիովին փոխելու կարիք կար։ 

Փետրվարի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևանի Հանրապետության հրապարակում պարեկներին չենթարկված «Համմեր»-ի 25-ամյա վարորդ Գեղամ Սահրադյանը երկու ամսով կալանավորվել է:

Տպել
7668 դիտում

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան