Ակադեմիական քաղաքը մեր ապագան է, շատ երկար ենք մտածել, աշխատել ենք լսել բոլոր քննադատությունները. վարչապետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ առանձնացրեց կարևոր նախաձեռնությունների շարք, որը գերատեսչությունը պետության աջակցությամբ իրականացնելու է հայ կինոյի 100-ամյակի կապակցությամբ։ 

Ըստ նրա՝ հայ կինոյի հիմնադրումը եղել է խոշորագույն մշակութային իրադարձություն, որով Հայաստանը ներգրավվել է համաշխարհային գեղարվեստական գործընթացներում։ Այս համատեքստում նախարարը կարևորեց հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի 130-ամյակի շրջանակներում այս տարի առաջին անգամ ԿԳՄՍ նախաձեռնությամբ հրապարակված և ռեժիսորին նվիրված եռալեզու պատկերագիրքը, որի շնորհանդեսն արդեն եղել է։

«2022 թվականին հայ կինոյի 100-ամյակն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և հիշարժան տարեթվերի օրացույցում, որից հետո վարչապետի որոշմամբ ձևավորվել է հոբելյանական հանձնաժողով, և այն իրականացրել է միջոցառումների ծրագրերի կազմման աշխատանքները։ Ընդ որում՝ ուզում եմ ընդգծել, որ հայտերի ներկայացման գործընթացը եղել է բաց, նախարարության կայքում եղել է տեղադրված հայտարարություն»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։

Արդյունքում ամփոփված ծրագիրը, ըստ Անդրեասյանի, բազմաբաղադրիչ է․ կան թե՛ հրատարակչությանը, թե՛ միջազգայնացմանը նպաստող ծրագրեր, որոնցից հայ կինոյի մասին իրազեկման բարձրացման տեղական ծրագրերն են, որոնք ուղղված են թե՛ մարզերում, թե՛ Երևանում կատարելուն:

«Մասնավորապես, իրականացնելու ենք հայկական կինոդար ծրագիրը, որը սկսվելու է ապրիլի 16-ից, տևելու է մեկ տարի։ Դրա շրջանակներում 100 դասական և ժամանակակից ֆիլմեր ցուցադրվելու են մարզերում և Երևանում, դրանք ուղեկցվելու են քննարկումներով, բոլոր հետաքրքրվածները կարող են մասնակցել։ Ունենալու ենք կինոդպրոց Դեբեդում, որտեղ երեխաները անցնելու են կինոյի պատմություն, ստանալու են մասնագիտական կողմնորոշում։ Անիմացիոն ֆիլմերի շաբաթ է լինելու։ Կարևոր է նաև, որ ունենք հրատարակչական ծրագրեր, որոնք թույլ են տալու հետազոտական կոմպոնենտը ապահովել»,- ընդգծեց նա:

Կրթության ոլորտի ղեկավարի խոսքով՝ կլինի առանձին հրատարակություն համր կինոյի մասով, Կանի միջազգային փառատոնին կներկայացվի առանձին տաղավարով, կցուցադրվեն հայկական ֆիլմերը Փարիզի Սենեմատեքում, կկայանա Համո Բեկնազարյանի ֆիլմերի ցուցադրությունը․ «Այս ամբողջ տարվա ընթացքում հնարավորություն կունենանք հայկական կինոն նորովի ներկայացնել։ Մենք նախատեսում ենք վերաբաշխում իրականացնել և հավելյալ 240 միլիոն 542 հազար դրամ ուղղել այս միջոցառումների իրականացմանը»։

Վարչապետն էլ, անդրադառնալով հայ կինոյի զարգացմանը նպաստող նոր նախաձեռնություններին, նկատեց՝ նշելով հայ կինոյի 100-ամյակը՝ պետք է խոսենք նաև կինոյի ապագայի և ՀՀ-ի տեսլականի մասին կրթության ոլորտում։

Երկրի ղեկավարի խոսքով՝ այս իմաստով պետք է հանրային փաստերին ուշադրություն դարձնել:

«Կինո նշանակում է շարք, գրականություն, առանց սցենարի չի կարող լինել կինոմատոգրաֆիա, կինո նշանակում է երաժշտություն, չկա ֆիլմ, որտեղ չլինի երաժշտություն, կինոն կերպարվեստն է։ Այն նաև տեխնոլոգիաներն են, ժամանակակից աշխարհում քիչ են ֆիլմերը, որոնք հենված չեն տեխնոլոգիայի հիման վրա։ Քննարկվում է «Հայ ֆիլմ» կինոստուդիայի ճակատագիրը, և դրա տարածքում կունենանք արվեստների ավագ դպրոց, համալսարան, և դրանից բխող բոլոր արդյունքները։ Այնտեղ կլինեն նկարահանման հրապարակներ, ստուդիաներ, ժամանակակից չափանիշներին համապատասխանող կինոդահլիճ, թատրոն, կինոթատրոն և այլ»,- մանրամասնեց վարչապետը։ 

Ըստ նրա՝ այս ծրագիրը կզարգանա և կհասնի Աշտարակի ֆիզիկական ինստիտուտի տարածք, որը Կառավարությունն անվանում է ակադեմիական քաղաք։

«Շատ երկար ենք մտածել ու դանդաղ, աշխատել ենք լսել բոլոր քննադատությունները, հայհոյանքների մեջ փորձել տեսնել, թե ինչ ռացիոնալ բան կա, և որոշել ենք, որ ակադեմիական քաղաքը մեր ապագան է որոշելու։ Այս առումով մեր քաղաքական կամքը ամրացել է, և սա մենք մանրամասն քննարկել ենք, չենք ցանկացել որևէ վերնագրի գերի դառնանալ, այլ թեման ընկալել»,- վստահեցրեց Կառավարության ղեկավարը:

Երկրի ղեկավարը շեշտեց՝ հայ կինոյի 100-ամյակը կարևոր իրադարձություն է, և այն պետք է ընկալվի անկյունաքար հետագա ռազմավարական ծրագրերը իրականացնելու ճանապարհին։

Տպել
2171 դիտում

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ