Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կապահովի կայունություն տարածաշրջանում. Ռուբինյան

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը հույս է հայտնել, որ երկու հարևան երկրների հարաբերություններում «միշտ խաղաղություն կտիրի»։

Ռուբինյանն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ օրերս այցելել էր Թուրքիայի աղետի գոտի և տեղում տեսել Թուրքիայի Ադըյաման նահանգում հայկական որոնողափրկարարական խմբի աշխատանքը։ 

Թուրքական Anadolu գործակալության հետ զրույցում քաղաքական գործիչն ասել է, որ Հայաստանը հետևում է իրավիճակին աղետի գոտում, սակայն տեղում հայկական պատվիրակությունը բախվել է ավերածությունների շատ ավելի մեծ պատկերի, քան ներկայացվում է համացանցում:

«Աղետի առաջին իսկ օրվանից մենք որոնողափրկարարական խումբ ենք ուղարկել Թուրքիա։ Բացի այդ, մարդասիրական ուղևորություններ են իրականացվել հայ-թուրքական սահմանով։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հարկ համարեցինք անձամբ գալ այստեղ և հայտնել մեր ցավակցությունն ու աջակցությունը»,- ասել է Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում։

Միաժամանակ, Ռուբինյանը հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը՝ հնարավոր ամբողջական աջակցություն ցուցաբերել Թուրքիային։

«Այսօր, ցավոք, մի ողբերգական դեպք մեզ համախմբեց, բայց հույս ունենք, որ մի օր միասին կլինենք և ուրախ պահերին։ Եվս մեկ անգամ ուզում եմ իմ ցավակցությունը հայտնել այն մարդկանց, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Հուսով եմ, որ այսուհետև մեր միջև միշտ խաղաղություն կտիրի»,- ասել է նա:

Անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման թեմային՝ Ռուբինյանը շեշտել է, որ դա առաջին հերթին կապահովի կայունություն և խաղաղություն տարածաշրջանում, երկրորդ հերթին՝ տնտեսական համագործակցություն, ինչպես նաև՝ փոխգործակցություն այլ ոլորտներում։

Նրա խոսքով՝ հաջորդ բանակցությունների ժամկետը դեռ որոշված չէ։ Այնուամենայնիվ, շատ կարևոր է, որ Հայաստանն ու Թուրքիան կապող կամուրջը բացվել է ավելի քան 30 տարվա ընթացքում առաջին անգամ։

Փետրվարի 8-ից թուրքական Ադըյամանում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում էր Հայաստանից որոնողափրկարարական խումբը՝ բաղկացած 28 հոգուց։

Փետրվարի 11-ին և 15-ին Հայաստանի իշխանությունները երկու անգամ մարդասիրական օգնությամբ ավտոշարասյուն են ուղարկել Թուրքիայում երկրաշարժից տուժածներին։ 1988 թվականից ի վեր առաջին անգամ հայկական մեքենաներ են անցել Իգդիր նահանգի Ալիջան անցակետով՝ Մարգարայի կամրջով:

Տպել
2410 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)