Ամուլսարի շահագործումը, ցավոք, ուշացած, բայց անհրաժեշտ քայլ է թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական իմաստով. Հակոբ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանն անդրադարձել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությանը, ըստ որի՝ Կառավարությունը «Լիդիան» ընկերության հետ համաձայնագիր կստորագրի՝ Ամուլսարի շահագործման վերսկսման մասին:

«Դեռեւս 2020 թվականի հուլիսի սկզբին «Ֆեյսբուք»-ում իմ շատ հարգելի (աներկբա հարգանքով եմ վերաբերվում բոլոր ընկերներին եւ հետեւորդներին) ընկերներից մեկի հետ, ում հետ ֆեյսբուքյան ընկերությունը համարում եմ պատիվ, ունեցա թեմայի մասին «Մեսինջեր»-ով անձնական խոսակցություն, որի առիթը եղել էր խնդրի վերաբերյալ այդ ժամանակ իմ հնչեցրած գնահատականը:

Այդ խոսակցության ընթացքում ես նշեցի, որ ունեմ մտավախություն, որ 2018-ից հետո Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի եւ ներդրումային այդ խոշոր ծրագրի արգելափակման համար մենք կարող ենք վճարել շատ թանկ գին: Առիթներ ունեցել եմ հանրայնորեն ասելու եւ գրելու, որ ես խոշորածավալ այդ ծրագրերը դիտարկում եմ տնտեսա-քաղաքական ամբողջությամբ եւ համարում, որ միջազգային քաղաքականության մեջ դրանք ունեն մեծ կարեւորություն եւ պայմանավորում են վարքագծային շատ երանգներ:

Հայաստանում արգելափակվեց արեւմտյան խոշորագույն ներդրումային ծրագիր, որը, իմ, այո, սուբյեկտիվ համոզմամբ, ունեցավ նաեւ քաղաքական, ռազմա-քաղաքական հետեւանք: Ըստ իս՝ դա եղել է 2018-ից հետո ձեւավորված քաղաքական իշխանության մեծ սխալներից մեկը: Եվ նույնիսկ հարց է առաջանում՝ ո՞ւր էին այդ ժամանակ ուժերը, որոնք 2020-ի նոյեմբերից հետո ամեն օր «երդվում» են Արեւմուտքի անունով:

Ո՞ւր էին, երբ պետք էր Հայաստանի եւ Արեւմուտքի գործակցության առարկայական, գործնական գրեթե միակ շոշափելի եւ խոշոր օրինակի շուրջ պատասխանատու դիրքավորում, երբ ԱՄՆ դեսպանները, այլ դիվանագետներ ուղիղ կերպով հայտարարում էին, որ այդ ներդրումային ծրագրից է կախված Հայաստանում արեւմտյան ներդրումների հեռանկարը: Իսկ ո՞րն էր այդ հայտարարությունների տողատակը: Տողատակն այն էր, որ այդ առարկայական օրինակներն են ցույց տալու, թե դուք որքանով եք պատրաստ պատասխանատու գործընկերության, ոչ թե հռչակագրային քնարերգությունը կամ պարզունակ հակառուսականությունը:

Ի դեպ, Ամուլսարի հարցը Հայաստանում անցավ տարիների «ոդիսական», իսկ ե՞րբ սկսվեց հանքի շինարարությունը. 2016 թվականի ապրիլյան քառօրյայից երեք ամիս անց: 2022 թվականի ապրիլի 20-ին, երբ Հայաստանի վարչապետը մեկնել էր Մոսկվա, եւ դրա նախօրեին տարածվել էր ՌԴ նախագահի հետ հայտնի համատեղ հայտարարությունը՝ 30 կետանոց, Ամուլսար գնաց եւ Լիդիանի մասին վերստին հիշեցրեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: Եվ դարձյալ «քար լռություն», որովհետեւ խոսքը քնարերգության առիթի մասին չէր, ասենք այնպիսի, ինչպիսին, օրինակ՝ «դեսպանը գնաց Սյունիք եւ այդ այցով փրկեց Սյունիքը»: Առիթը ենթադրելու էր քաղաքական պատասխանատվություն, ոչ այնքան պոպուլյար, բայց առարկայական թեմայով: Սա Հայաստանի ներքաղաքական կյանքի «անատոմիական» դրվագներից մեկն է:

Իսկ Ամուլսարի շահագործումը, ցավոք, ուշացած, բայց այսօր էլ անհրաժեշտ քայլ է թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական իմաստով»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Բադալյանը:

Տպել
795 դիտում

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարո՞ղ է կանգնեն և հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի