Որևէ երաշխիք չեմ տեսնում, որ միջանցքում անցակետերի հարցը վերջնական դուրս կբերվի օրակարգից. Տիգրան Աբրահամյան

«ՌԴ ԱԳ նախարարի այցը Բաքու հասկանալի հետաքրքրություն է առաջացրել և՛ «Լաչինի միջանցքի» ճգնաժամի, և՛ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների, և՛ տարածաշրջանային զարգացումների համատեքստում»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ նշելով, որ որքան էլ ուշադրություն կա Բաքվում Լավրովի հնչեցվող հայտարարությունների և, մասնավորապես, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում միջանցքում անցակետ նախատեսված չլինելու շուրջ, դժվար է չհիշել 2020 թվականի հետպատերազմյան փուլում Ադրբեջանի պահվածքը:

«Իսկ նոյեմբերի 9-ի փաստաթղթում գրվա՞ծ էր, որ Ադրբեջանը 2022-ի գարնանը, 2022-ի դեկտեմբերից մինչ այժմ պետք է տարբեր միջոցներով խափանի ՀՀ-ից Արցախ գազամատակարարումը կամ 2023-ին ահաբեկչության միջոցով շարքից հանի ՀՀ-Արցախ էլեկրագիծը:

Միգուցե եռակողմ փաստաթղթում ամրագրված էր 2022-ի ապրիլին Փառուխ գյուղի, ապա Քարագլուխ լեռնաշղթայի նկատմամբ ադրբեջանական առաջխաղացումը կամ նույն թվականի օգոստոսին մի քանի ռազմավարական բարձունքների նկատմամբ ադրբեջանական հարձակումները, որոնց հետևանքով Արցախը և՛ մարդկային, և՛ տարածքային կորուստներ ունեցավ:

Ադրբեջանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն իրականացնում է խիստ ընտրողաբար, և փաստաթղթի դրույթների պահպանման նկատմամբ վաղուց վստահություն չկա:

Այնպես որ, որևէ երաշխիք չեմ տեսնում, որ միջանցքում անցակետերի հարցը վերջնական դուրս կբերվի օրակարգից, մանավանդ որ Ադրբեջանի նախագահը այն տարբեր ձևակերպումներով շարունակում է պնդել:

Դեռ չեմ խոսում այն մասին, որ ներկայումս օրակարգում է նույն միջանցքում ռենտգեն սարքի տեղակայման հարցը, որի մասին ամիսներ շարունակ բանակցում են Արցախի ու Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչները, և որի մասին Բաքվում անուղղակի նշեց նաև ՌԴ ԱԳ նախարարը. սա ևս ամրագրված չէր հայտնի փաստաթղթում»:

Հիշեցնենք՝ փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը ադրբեջանական կողմն առաջարկել է անցակետ ստեղծել հայ-ադրբեջանական սահմանին, այդ թվում՝ Լաչինի միջանցքում:  

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ Բաքվում ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել էր Լաչինի միջանցքի արգելափակմանն ու այնտեղ հսկիչ անցակետերի տեղադրման մասին առաջարկներին:

Տպել
556 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)