Հուշաքարերի, խաչերի, խաչքարերի տեղադրումը կլինի հատուկ թույլտվությամբ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին որոշմանը:

Նախագիծը ներկայացնելիս Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը մանրամասնեց, որ այն վերաբերում է փոքր ճարտարապետական ձևերի կառուցման տեղադրման հետ կապված հարցերին:

«ՀՀ տարածքում կանոնակարգված չէ նման օբյեկտների տեղադրման գործընթացը, իսկ թույլտվությունների տրամադրման կարգը սահմանող 596-Ն որոշման մեջ հստակեցված չեն այդ օբյեկտների շինարարության կամ տեղադրման համար անհրաժեշտ թույլտվությունների ընթացակարգն ու դրանց ներկայացվող պահանջները»,- ասաց նա:

Վերջինս նկատեց, որ դրա հետևանքով հանրապետության ողջ տարածքով, առանց որևէ ընթացակարգերի և լիազոր մարմինների համաձայնությունների, իրականացվում են հուշաքարերի, խաչքարերի, խաչերի և ճարտարապետական փոքր այլ ձևերի տեղադրման աշխատանքներ: Արդյունքում խախտվում են ինչպես հատուկ պահպանվող և քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման գոտիների պահպանման կարգերը, այնպես էլ քաղաքաշինական, գեղագիտական ու անվտանգային կանոնները:

«Գոյություն ունեցող անկանոն վիճակը կարգավորելու նպատակով նախագծով առաջարկվում է թույլտվությունների տրամադրման կարգը սահմանող՝ Կառավարության համապատասխան որոշման մեջ կատարել լրացում և այդ ճարտարապետական փոքր ձևերի համար, ինչպիսիք են հուշաքարերը, հուշաղբյուրները, խաչերը, խաչքարերը և այլն, սահմանել ռիսկայնության աստիճան, կանոնակարգել աշխատանքների ընթացքը, ապահովել լիազոր պետական մարմինների հետ համապատասխան համաձայնեցումների ընթացակարգը»,- ասաց Ղուլարյանը:

Նրա խոսքով՝ այս փոփոխությունը կատարելով՝ հուշաքարերի, հուշաղբյուրների, խաչերի, խաչքարերի շինարարության, տեղադրման իրականացման նպատակով սահմանվում է ռիսկայնության աստիճան, այդ օբյեկտները դասակարգվում են որպես միջին ռիսկայնության օբյեկտներ (2-րդ կատեգորիա), որոնց համար փորձաքննության փոխարեն անհրաժեշտ է ունենալ նախագծողի երաշխավորագիրը:

«Ռիսկայնության աստիճանի սահմանման դեպքում այդ օբյեկտների նկատմամբ կիրառելի են դառնում քաղաքաշինության բնագավառի օրենսդրությամբ սահմանվող պահանջները և ընթացակարգերը: Կգործեն նաև քաղաքաշինական գործունեության հատուկ օբյեկտների տարածքներում, այդ թվում՝ միջպետական, հանրապետական ճանապարհների համար՝ համապատասխանաբար 70 և 50 մետր գոտիներում, տեղական նշանակության ավտոճանապարհների համար՝ 30 մետր գոտիներում, հատուկ նշանակության և հատուկ պահպանման հողերում, ինչպես նաև այն դեպքում, երբ կառուցվող, տեղադրվող օբյեկտի բարձրությունը գերազանցում է 2.4 մետրը: Անհրաժեշտ է նախագծային փաստաթղթերի մշակման փուլում առաջարկվող լուծումները նախապես համաձայնեցնել քաղաքաշինության բնագավառի լիազոր մարմնի հետ, որն էլ իր հերթին կհամաձայնեցնի հատուկ գոտիների համար պաշտպանական, ազգային անվտանգության, ոստիկանության, ճանապարհային մշակույթի շրջակա ոլորտի լիազոր մարմինների հետ»,- նշեց Ղուլարյանը:

Ըստ նրա՝ ինչ վերաբերում է արդեն գոյություն ունեցող օբյեկտներին, ապա նրանք, որոնք չեն անցել համապատասխան ընթացակարգեր, հանդիսանալու են ինքնակամ կառույցներ՝ դրանից բխող հետևանքներով:

Տպել
2457 դիտում

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը