Աշխարհում 356 միլիոն երեխա այսօր ապրում է ծայրահեղ աղքատության մեջ․ աճում է սոցիալապես անպաշտպան երեխաների թիվը

02/03/2023 schedule18:40

Սոցիալապես անպաշտպան երեխաների թիվը տարեցտարի ավելանում է, ինչի պատճառով նրանք կարող են հայտնվել աղքատության մեջ, ենթարկվել սովի և խտրականության՝ համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) հրապարակած նոր զեկույցի։

Ավելի քան մեկ միլիարդ պատճառ. երեխաների համար համընդհանուր սոցիալական պաշտպանություն ստեղծելու հրատապ անհրաժեշտություն զեկույցը զգուշացնում է, որ 0-15 տարեկան լրացուցիչ 50 միլիոն երեխա 2016 - 2020 թվականների ընթացքում չի ներառվել սոցիալական պաշտպանության համակարգում, մասնավորապես՝ չի ստացել երեխայի նպաստ (վճարվում է կանխիկ կամ հարկային վարկերով)՝ մինչև 15 տարեկան նպաստ չստացած երեխաների թիվն ամբողջ աշխարհում հասցնելով 1,46 միլիարդի:

«Ի վերջո, անել հնարավորը ներդնելու հօգուտ երեխաների համընդհանուր սոցիալական պաշտպանության, որի լավագույն տարբերակը երեխաների համընդհանուր նպաստներն են՝ ուղղված ընտանիքների շարունակական աջակցությանը, էթիկական և ռացիոնալ ընտրություն է, որը ճանապարհ է հարթում դեպի կայուն զարգացում և սոցիալական արդարություն», - ասել է ԱՄԿ-ի սոցիալական պաշտպանության բաժնի ղեկավար Շահրա Ռազավին (Shahra Razavi):

Զեկույցի համաձայն՝ երեխայի և ընտանիքի նպաստների ծածկույթի դրույքաչափերը նվազել կամ լճացել են աշխարհի բոլոր տարածաշրջաններում 2016-2020 թվականներին՝ թույլ չտալով, որ որևէ երկիր հասնի մինչև 2030 թվականը սոցիալական պաշտպանության հիմնարար ծածկույթի հասնելուԿայուն զարգացման նպատակին: Առանց անհրաժեշտ սոցիալական պաշտպանության՝ երեխաները դառնում են խոցելի. մեծանում է աղքատության, հիվանդությունների, կրթությունը չշարունակելու և վատ սնվելու, երեխաների ամուսնության և երեխաների աշխատանքի հավանականությունը:

Ամբողջ աշխարհում երեխաները երկու անգամ ավելի հավանական է, որ ապրեն ծայրահեղ աղքատության մեջ, քան մեծահասկաները՝ գոյատևեով օրական 1,90 ԱՄՆ դոլարից (PPP) պակաս գումարով: Աշխարհում 356 միլիոն երեխա այսօր ապրում է ծայրահեղ աղքատության մեջ: Մինչդեռ մեկ միլիարդ երեխա ապրում է բազմաչափ աղքատության մեջ, այսինքն՝ առանց կրթության, առողջապահության, բնակարանի, սննդի, սանիտարական պայմանների կամ ջրի հասանելիության: Բազմաչափ աղքատության մեջ ապրող երեխաների թիվը ՔՈՎԻԴ-19 համավարակի ընթացքում աճել է 15 տոկոսով, ինչը հակադարձում է մանկական աղքատության կրճատման նախկինում ձեռք բերած առաջընթացին և կարևորում սոցիալական պաշտպանության հրատապ անհրաժեշտությունը:

Համավարակն ընդգծեց, որ սոցիալական պաշտպանությունը ճգնաժամերին արձագանքելու կարևորագույն գործիք է: ։ Աշխարհի գրեթե յուրաքանչյուր կառավարություն կա՛մ արագորեն հարմարեցրեց գոյություն ունեցող մեխանիզմները, կա՛մ ներդրեց սոցիալական պաշտպանության նոր ծրագրեր՝ աջակցելու երեխաներին և ընտանիքներին, սակայն մեծ մասը չկարողացավ մշտական բարեփոխումներ կատարել՝ ապագա ցնցումներից պաշտպանվելու համար, ասվում է զեկույցում:

«Քանի որ ընտանիքները բախվում են աճող տնտեսական դժվարությունների, պարենային անապահովության, հակամարտությունների և կլիմայի հետ կապված աղետների հետ, երեխաների համընդհանուր նպաստները կարող են փրկօղակ դառնալ», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի սոցիալական քաղաքականության և սոցիալական պաշտպանության գծով ղեկավար Նատալյա Վինդեր-Ռոսսին (Natalia Winder-Rossi): «Հրատապ անհրաժեշտություն կա ուժեղացնելու, ընդլայնելու և ներդրումներ կատարելու հօգուտ երեխայակենտրոն և ցնցումակայուն սոցիալական պաշտպանության համակարգերի: Սա էական նշանակություն ունի թույլ չտալու, որ երեխաներն ապրեն աղքատության մեջ և հատկապես՝ ամենաաղքատ տնային տնտեսությունների դիմակայունությունը բարձրացնելու առումով»:

Զեկույցն ընդգծում է, որ բոլոր երկրները, անկախ իրենց զարգացման մակարդակից, ընտրություն ունեն` ստեղծելու սոցիալական պաշտպանության համակարգերի ամրապնդմանն ուղղված ներդրումների հեռահայաց ռազմավարություն կամ ոչ հավակնոտ ռազմավարություն, որ չի անում անհրաժեշտ ներդրումներ և անտեսում է միլիոնավոր երեխաների:

Բացասական միտմանը հակազդելու համար ԱՄԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քաղաքականություն մշակողներին կոչ են անում վճռական քայլեր ձեռնարկել՝ բոլոր երեխաների համար համընդհանուր սոցիալական պաշտպանության հասնելու համար, այդ թվում.

Ներդրումներ կատարել հօգուտ երեխայի այնպիսի նպաստների, որոնք առաջարկում են ապացուցահեն և ծախսարդյունավետ ձևեր մանկական աղքատության դեմ պայքարելու և երեխաների զարգացումն ապահովելու համար:

Սոցիալական պաշտպանության ազգային համակարգում երեխայի տարատեսակ նպաստների ներդնում, որոնք նաև կապում են ընտանիքներին կարևոր առողջապահական և սոցիալական ծառայություններին, ինչպիսիք են անվճար կամ մատչելի որակյալ խնամքը երեխաների համար:

Սոցիալական պաշտպանության այնպիսի համակարգի ստեղծում, որն իրավունքահեն է, գենդերազգայուն, ներառական և ցնցումակայուն՝ արձագանքելու անհավասարություններին և ավելի լավ արդյունքներ ապահովելու, օրինակ՝ աղջիկների և կանանց, միգրանտ երեխաների, ինչպես նաև երեխաների աշխատանքի մեջ ներգրավված երեխաների համար:

Սոցիալական պաշտպանության համակարգի կայուն ֆինանսավորման ապահովում՝ ներքին ռեսուրսների մոբիլիզացմամբ և երեխաների համար բյուջետային հատկացումների ավելացմամբ:

Ծնողների և խնամակալների համար սոցիալական պաշտպանության ուժեղացում՝ երաշխավորելով արժանապատիվ աշխատանքի և համապատասխան նպաստների հասանելիություն, այդ թվում գործազրկության, հիվանդությունների, մայրության, հաշմանդամության և կենսաթոշակների հասանելիություն:

Տպել
5988 դիտում

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի