Աշոտյանին լուրջ չեն վերաբերվում ՀՀԿ-ում, ինչո՞ւ է պատասխանում Սերժ Սարգսյանին ուղղված հարցադրումներին. Խաժակյան

03/03/2023 schedule17:37

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հնչեցրած մտքերին ու կարծիքներին և գրել․

«Դժկամությամբ դիտեցի ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան լայվը, որը մեծամասամբ ուղղված էր ԼՀԿ-ին և Էդմոն Մարուքյանի վերջին հարցազրույցին։ Չեմ ցանկանա անդրադառնալ լայվի բովանդակությանը, քանզի Աշոտյանին լուրջ չեն վերաբերվում անգամ ՀՀԿ-ի ներսում, ուստի չեմ հասկանում, թե ինչո՞ւ է ինքը պատասխանում Սերժ Սարգսյանին ուղղված հարցադրումներին։

Արմեն Աշոտյանը սեփական քվեով երբևէ ընտրված չի եղել, իսկ վերջին ընտրություններին՝ հավանաբար ընտրացուցակին չվնասելու շախմատային տրամաբանությամբ առհասարակ ներգրավված չի եղել ցուցակում, ուստի եթե «տանը» այլ մարդ չկա, ավելի լավ է ընդհանրապես չխոսել։

Լայվի ընթացքում նկատելի էր, որ Աշոտյանը կծկումներով է արտաբերում «ուսապարկ» բառը։ Ենթադրում եմ դա նրանից է, որ Աշոտյանը իր ԱՄԲՈՂՋ քաղաքական հետագծի ընթացքում ԵՐԲԵՔ չի եղել ինքնուրույն քաղաքական գործիչ, ԵՐԲԵՔ չի արտահայտել սեփական տեսակետները և կայացել է բացառապես հովանավորչական պայմաններում։

Այդքանից հետո պետք է արձանագրել, որ «ուսապարկ» բնորոշման թիվ մեկ հասցեատերը հենց ինքն է՝ ՀՀԿ իշխանական ինկուբատորում աճած պարոն Արմեն Աշոտյանը։

Կծկումներ էին նկատվում նաև այն ընթացքում, երբ Աշոտյանը խոսում էր պետական աշխատանքի վարձատրությունից։ Պատկերացնո՞ւմ եք իր ողջ հասուն կյանքում մեկ մարդու ողորմածությունից կախված, քաղաքի կենտրոնում «ընկերների օգնությամբ» բնակարան ձեռքբերած պաշտոնյան փորձ է անում սևացնել այն մարդկանց, ովքեր պետական պաշտոն զբաղեցնելուց առաջ և հետո եղել են և կան կայացած մասնագետներ, որի հիմքը բացառապես աշխատանքն է՝ թափանցիկ և ծրարներից զերծ վարձատրությունը։

Եվ ի վերջո չի կարելի մարդկանց մտքեր վերագրել և հետո հերոսաբար ջախջախել դրանք։ Ախր լավ… դա էլ արեցիք, ո՞վ է այդ եթերին լուրջ վերաբերվելու»։

Գրառմանը կիսց Խաժակյանը լուսանկար է հրապարակել և մեկնաբանել այն՝ գրելով․

«Լուսանկարիչը հասցրել է ֆիքսել Աշոտյանի` իշխանական ինկուբատորից դուրս գալու կարճատև պահը»։

330352988_230185119457437_7029016238401897691_n.jpg (110 KB)

Տպել
1075 դիտում

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Գրեթե ռեկորդային. Սուրենյանը հայտնել է Երևանում այսօր սպասվող մինչև +32 աստիճան տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է