«ԼՂ հարցը կարող է լուծվել միայն երկու կողմի զիջումներով». Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել

Օրեր առաջ համացանցում հրապարակվել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին 1998թ․ պայմանագրի նախագիծը, որն ապացուցում է, որ գոռացող-ոռնացող լրատվականներն ու նրանց «ոչմիթիզական» հովանավորները փուչիկ են։

Նման հայտարարությամբ հանդես է եկել Սամվել Բաբայանը և մասնավորապես դիտարկել օրերս համացանցում հրապարակված Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին Ադրբեջանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև 1998թ․ պայմանագրի նախագծի բովանդակությունն ու այդ համատեքստում իր մոտեցումները։

«Համոզված լինելով, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը հնարավոր է լուծել բացառապես փոխզիջումներով՝ 1997թ․ նոյեմբերին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատանն ունեցած հանդիպումից հետո, մեր պայմանավորվածության համաձայն, որպես ԼՂՀ պաշտպանության նախարար, 1998թ․ հունվարին ներկայացրել եմ ԼՂՀ իշխանությունների տեսակետը՝ հրապարակված պայմանագրի նախագծի տեսքով։ Առաջարկությունը մշակել ենք ԼՂՀ արտգործնախարարության հետ․ պաշտպանության նախարարությունը՝ տարածքների մասը և քարտեզը, արտաքին գործերի նախարարությունը՝ քաղաքական մասը։ Լ․ Տեր-Պետրոսյանի հետ քննարկել ենք ինչ տարածքներ կարելի է զիջել և ինչ տարածքներ չի կարելի զիջել ոչ մի դեպքում։ Այդ տարածքները և դրանց հիմնավորումները պարզ երևում են փաստաթղթում։

Բոլորն էլ գիտեին, որ այս հակամարտությանը պետք է վերջ դնել զիջումներով։ Ավելին՝ Հայաստանը, Արցախի իշխանությունների իմացությամբ և համաձայնությամբ, ամբողջ բանակցությունները տարել է զիջումների շուրջ։ Այլ տարբերակ էլ չեն ունեցել։ Բայց եկել, հայտարարել են, թե ոչ մի զիջում չի լինելու, ոչ մի թիզ հող չի հանձնվելու։

Այսօր էլ նույն վիճակն է՝ պատրաստ են երկիրը հանձնեն, ժողովրդին փախստական դարձնեն, բայց ջրի երես դուրս չգա, որ հող հանձնելու վերաբերյալ են եղել բոլոր բանակցությունները։ Եթե կարող են, թող հերքեն։

Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում շաբաշով լրատվականների աղմուկը։ Դրանց նպատակը ինձ համար պարզ է, ժողովրդի համար չէ պարզ։ Ես ասել եմ և հիմա էլ կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղի հարցը կարող է լուծվել միայն երկու կողմի զիջումներով, իսկ դրա միակ ճանապարհը Ադրբեջանի հետ երկխոսությունն է և փոխվստահության մթնոլորտի ձևավորումը։

Ես ներկայացրել եմ իմ տեսակետը, առաջարկել քաղաքական և հասարակական ուժերի հետ հղկել, վերջնական փաստաթուղթ պատրաստել և այդ փաստաթղթի շրջանակներում բանակցել Ադրբեջանի հետ։ Թե չէ՝ դարձել եք բացատրությունների և արդարացումների կառավարություն։ Ադրբեջանը մի բան է ասում, ամբողջ պետական համակարգով լծվում եք, որ հերքեք։ Իսկ եթե Ադրբեջանի հետ հաղորդակցվելու ճանապարհային քարտեզ ունենայիք, կիմանայիք ով է բանակցում, ինչի մասին է բանակցում, ժողովրդին ինչ ինֆորմացիա եք տալիս, երբ եք տալիս։

Հատուկ բթամիտների համար էլ ասեմ, որ փոխվստահությունը ինտեգրացիա չէ։

Ուշադրություն դարձրեք, թե ինչ եմ առաջարկել ես և ինչ են բանակցել ինձանից հետո։ Ինձ բանակից հեռացնելուց հետո սկսել են բանակցել միջանցքի տրամաբանությամբ։ Եթե ես առաջարկել եմ 8000 քառ․ կմ տարածք, հանձնողը ե՞ս եմ, թե՞ սրանք, որ այսքան զոհերի գնով հազիվ 3000 քառ․ կմ տարածք են պահել։

Եթե հիմա էլ կոնկրետ գործողություններ չանենք, սա էլ չենք կարողանալու պահել։ Գոնե հիմա հասկացեˊք, որ ես եկել եմ ոչ թե հանձնելու Արցախը, այլ փրկելու Արցախը պահելու վերջին հնարավորությունը»,-ասված է հայտարարության մեջ։

 

Տպել
1868 դիտում

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)