Ադրբեջանը գրավել է ՀՀ-ի տարածքներ սահմանի երկայնքով՝ մեծացնելով լայնամասշտաբ պատերազմի վտանգը. Freedom House

Freedom House միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում» 2023 թ. զեկույցը, որում Հայաստանը պահպանել է նախորդ տարվա կարգավիճակը՝ «մասամբ ազատ» երկրների շարքում՝ 100 հնարավորից ստանալով 54 միավոր:

Այս տարի Ադրբեջանը դասվել է «ոչ ազատ» երկրների շարքում՝ 100 հնարավորից ստանալով ընդամենը 9 միավոր: Տարածաշրջանի մյուս երկրները՝ Վրաստանն ու Թուրքիան, համապատասխանաբար 58 և 32 միավոր են ստացել:

«Ազատությունն աշխարհում» զեկույցները գնահատում են քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների մակարդակը տվյալ աշխարհագրական տարածքում՝ անկախ նրանից, թե արդյոք դրանք ազդում են պետության, ոչ պետական դերակատարների կամ օտարերկրյա ուժերի կողմից: Վիճելի տարածքները երբեմն գնահատվում են առանձին, եթե դրանք համապատասխանում են որոշակի չափանիշների, ներառյալ՝ սահմանները, որոնք բավականաչափ կայուն են, որպեսզի թույլ տան տարեցտարի համեմատություններկատարել:

Նախորդ տարվա զեկույցում Հայաստանը «մասամբ ազատ» երկրների շարքում էր 55 միավորով։

Զեկույցում անդրադարձ է կատարվել Հայաստանի անվտանգային իրավիճակին, նշվում են սեպտեմբերյան հարձակումների հետևանքները:

«2022 թ. սեպտեմբերին ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են Հայաստանի տարածք։ Պաշտոնական զեկույցները պարունակել են հավաստի ապացույցներ, որ ադրբեջանական զորքերը ռազմական հանցագործություններ են կատարել: Շարունակվող ռազմական հակամարտության սրման հետևանքով զոհվել է մոտ 200 և վիրավորվել ավելի քան 293 հայ զինվոր. երեք խաղաղ բնակիչ է զոհվել, 20 զինվոր՝ գերի ընկել։ Պաշտոնական զեկույցները ներառում էին հավաստի ապացույցներ, որ ադրբեջանական զորքերը ռազմական հանցագործություններ են կատարել: Ակտիվ ռազմական գործողությունները տևել են երկու օր, դրան հաջորդած հրադադարը պարբերաբար խախտվել է»,- նշված է փաստաթղթում:

Ընդգծվել է, որ ՀԱՊԿ-ի արձագանքը Ղազախստանի ճգնաժամին կտրուկ հակադրվում է կազմակերպության միակ «մասամբ ազատ» անդամ Հայաստանի իրադարձությունների արձագանքին, որի ինքնիշխան տարածքը ենթարկվել է հարձակումների Ադրբեջանի կողմից։

Զեկույցում ծավալուն անդրադարձ կա Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, երկրում նախկինում տեղի ունեցած ընտրություններին, կառավարման մոդելին, աշխատանքի հնարավորություններին, ընտանեկան բռնությունների վիճակագրությանը, տնտեսական վիճակին ու ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությանը:

Նշվում է, որ Ուկրաինայում պատերազմը խաթարել է Ռուսաստանի դիրքերը, ինչը հանգեցրել է նրան, որ ադրբեջանական ռեժիմն ուժեղացրել է իր ռազմական ագրեսիան Հայաստանի նկատմամբ՝ չնայած Ռուսատանի կողմից անվտանգության երաշխիքներին և Ղարաբաղում ներկայությանը:

Ադրբեջանի զինված ուժերը գրավել է Հայաստանից տարածքներ սահմանի երկայնքով՝ մեծացնելով լայնամասշտաբ պատերազմի վտանգը, հակամարտության սրումից և ադրբեջանական զորքերի Հայաստան մուտք գործելուց հետո արձանագրվել են արոտավայրերի և ֆերմաների այրման, ինչպես նաև անասունների գողության բազմաթիվ դեպքեր։

Տպել
2356 դիտում

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»