Ադրբեջանի ղեկավարի՝ ԼՂ հայերի զանգվածային արտաքսման կոչը էթնիկ զտման պետական քաղաքականություն է․ Ծովինար Վարդանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 146-րդ համաժողովի օրակարգում ներառված հրատապ հարցի քննարկմանը:

Ելույթի իր խոսքն ամբողջությամբ պատգամավորը հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Տիկնայք և պարոնայք,

Մենք քննարկում ենք ճգնաժամերն ու մարդկային ողբերգությունները, որոնցում ներգրավված են մեծ թվով մարդիկ, և այս համատեքստում «Իրազեկության բարձրացում և գործողությունների կոչ Աֆղանստանի, Սիրիայի Արաբական Հանրապետության, Ուկրաինայի, Եմենի և այլ երկրների ժողովուրդներին հուզող լուրջ հումանիտար ճգնաժամերի և կանանց և երեխաների հատուկ խոցելիության վերաբերող» հրատապ հարցը։

Մենք՝ խորհրդարանականներս, առաջին և ամենամեծ միջխորհրդարանական ֆորումի անդամներս, պետք է պատասխանատվություն զգանք այն բոլոր տառապանքների և կորուստների համար, որոնց բախվում են հասարակ մարդիկ՝ հատկապես կանայք, տարեցներն ու երեխաները պատերազմների, կլիմայի փոփոխության և այլ աղետների ժամանակ:

Բայց մենք պետք է պայքարենք ոչ միայն մեծ աղետների, այլև ավելի փոքր մասշտաբի ճգնաժամերի դեմ, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղի հումանիտար աղետը, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ դեպի արտաքին աշխարհ տանող միակ ճանապարհի փակման հետևանքով։ Ստեղծված իրավիճակի արդյունքում Լեռնային Ղարաբաղի շուրջ 120 000 էթնիկ հայեր, ներառյալ մոտ 30 000 երեխաներ, մնացել են առանց առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հասանելիության։

Նրանք զրկված են կենսական անհրաժեշտ դեղորայքից և բժշկական օգնությունից, քանի որ Կարմիր Խաչի և խաղաղապահների կողմից մատակարարվող մարդասիրական օգնությունը չի համապատասխանում պահանջարկին։ Էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման խափանումները հանգեցրել են սարսափելի դժվարությունների։

Չնայած Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը կիրառել է միջոցներ, որոնք պահանջում են Ադրբեջանից վերացնել շրջափակումը, Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը շտապ կոչ է արել ապաշրջափակել այն, իսկ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումն այն մասին է, որ Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժը, Ադրբեջանը շարունակում է փակ պահել միջանցքը:

Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը երեկ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը կարող են ինտեգրվել ադրբեջանական հասարակությանը եւ օգտվել Ադրբեջանի քաղաքացիների բոլոր իրավունքներից ու ազատություններից: Արդյոք սա նշանակում է, որ Կարմիր Խաչի միջոցով շատ սահմանափակ օգնության տրամադրումը Ադրբեջանի իշխանությունների կողմից տրված արտոնությունն ու ազատությունն է։

Freedom House-ի վերջին զեկույցում Ադրբեջանը որպես անազատ երկիր է վկայակոչվում՝ 100-ից հավաքելով 9 միավոր։ Ադրբեջանը չի կարող երաշխավորել սեփական քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները։ Արդյո՞ք Ադրբեջանի ղեկավարությունը նկատի ունի, որ Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է օգտվեն հենց այդ իրավունքներից ու ազատություններից։

Մյուս կողմից, Ադրբեջանական պետության ղեկավարը հայերի զանգվածային արտաքսման կոչ է անում։ Դա չի կարելի այլ կերպ մեկնաբանել, քան էթնիկ զտման պետական քաղաքականություն։ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման, հայ ռազմագերիներին պատանդ պահելոււ, Ադրբեջանի զինված ուժերի կողմից ագրեսիայի հաճախակի գործողությունների փաստն ինքնին ապացուցում է Լեռնային Ղարաբաղում միջազգային ներկայության հրատապ անհրաժեշտությունը՝ տեղում իրավիճակը դիտարկելու և հայրենիք ունենալու իրավունք ունեցող մարդկանց իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար»։

Տպել
687 դիտում

Շոյգուն նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար

Մենք հանրահավաքներ, որպես այդպիսին, չենք ունենալու. Բագրատ Գալստանյան

Պուտինն ազատել է Շոյգուին ՌԴ ՊՆ ղեկավարի պաշտոնից

Մայր Աթոռը կարմիր գծից շատ վտանգավոր հեռավորության վրա է, անելիքը այժմ եկեղեցու դաշտում է. Խալաթյան

Բագրատ Գալստանյանի ելույթի ժամանակ մարդիկ խմբերով լքել են հրապարակը

Կղերական առաջնորդը հայտարարեց, որ իրեն Աստված է ուղարկել ընդդիմությանն առաջնորդելու. Ջուլհակյան

Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՆԳՆ

Ալբանացին ցանկանում է ճամպրուկով վերցնել իշխանությունը, ախորժակներիդ քացախ. Տարոն Չախոյան

Երբ սին ես էությամբ, մարդկանց պետք է զբաղեցնել վարչապետի՝ տարբեր ժամանակների և իրավիճակների մասին ելույթներով. Դավոյան

Խոսում են մարդիկ, որոնք Ադրբեջանի առաջին ագրեսիայի ժամանակ թողեցին ու փախան դիվանագիտական խրամատից. Թորոսյան

Հանրապետության հրապարակը՝ 19:00-ի դրությամբ

Հանրապետության հրապարակը՝ 18:45-ի դրությամբ

39 համարի ավտոբուսում քաղաքացի է հանկարծամահ եղել

Հանրապետության հրապարակը՝ 18:30-ի դրությամբ

Ինչ է կատարվել Արարատի մարզում. ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հրապարակել (լուսանկարներ)

Ինչքան հայ սակրավոր մտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք այնտեղից դուրս բերվի նրա մարմինը. Էդգար Ղազարյան (տեսանյութ)

Կոսովոն ամբողջությամբ կանցնի եվրոյով գործարքների

Հիտլերը նրան կնախանձեր. Էրդողանը՝ Նեթանյահուի մասին

Լոռիում ուժգին կարկուտ է տեղացել

Պայթյուն-փլուզում Արարատի մարզի բենզալցակայաններից մեկում

Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Մեծ Բրիտանիան Ուկրաինային ռազմական օգնության ռեկորդային փաթեթ կփոխանցի

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից

Գազամատակարարման անջատումներ են սպասվում 4 մարզի բազմաթիվ համայնքներում

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Փասադենայի քաղաքապետին

Տեղի է ունեցել Գարեգին Երկրորդի հանդիպումը Բագրատ արքեպիսկոպոսի հետ․ Բաբաջանյան

Լիտվայում նախագահական ընտրություններ են

Երկար ճանապարհ ունենք թշնամանքը կառավարելու համար. որոնք են Ադրբեջանի հետ սահմանազատման դրական և բացասական կողմերը

Ծննդյան արարողության մասնակից երիտասարդները ծեծել և դանակահարել են միմյանց

Անձրև, ամպրոպ ու կարկուտ. ցուրտ եղանակային պայմանները կպահպանվեն ամբողջ ՀՀ տարածքում

Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը (տեսանյութ)

Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են՝ բացահայտելով պատմական նոր շերտեր (տեսանյութ)

Դուք բժշկին ու բուժառուին ամենամոտ կանգնածն եք, նրա գանգատին հասնողը. Անահիտ Ավանեսյանը՝ բուժքույրերին

Հաստատվել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցը

Խնդրում եմ անկեղծ պատասխանել այս 3 հարցին․ Բաբկեն Թունյան

Եթե կարծում եք, թե դաշնակ Նաիրի Հունանյանի կողմից «գործն» անելուց հետո նրան «պերեդաչի» են տարել, սխալվում եք. Ալեքսանյան

Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Երևանի քաղաքապետարանի մոտակայքում ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը

Հայ առաքելական եկեղեցին նշում է երկրորդ Ծաղկազարդը