«Վարչապետն ասում է այն, ինչ կա, որ վաղը չասեք՝ բա ինչո՞ւ չէիք խոսում 5-րդ շարասյան մասին». Արմեն Խաչատրյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով վարչապետի 5-րդ շարասյան վերաբերյալ հայտարարության մասին, նշեց, որ պատերազմի ժամանակ ակնհայտ փաստեր կային, որ որոշ մարդիկ՝ զինծառայողներ և այլն, տարածում են տարաբնույթ խոսակցություններ, պրովոկացիոն թեմաներ, ինչը ջլատում էր բանակի ուժերը:

«Դրանց մի մասն արվում էր դիտավորությամբ, մյուս մասը՝ ոչ: Որոշ դեպքերում էլ այդ գործողությունները ունենում էին կազմակերպիչներ, դրթիչներ, օժանդակողներ, և սա արդեն դառնում է 5-րդ շարասյուն: Այս պահի դրությամբ էլ ականատես ենք լինում դավաճանական մի շարք փաստերի, որոնց մի մասն ԱԱԾ-ն հրապարակում է, մի մասն էլ չի հրապարակում, քանի որ դեռևս պրոցեսներ ունեն անցնելու: Եթե դավաճանական պրոցեսները կրել են համատարած բնույթ, եղել են կազմակերպված, միանշանակ 5-րդ շարասյան մասին է խոսքը: Չեք լսե՞լ, որ Արցախում Հայաստանից մոբիլիզացված ուժերին ասում էին, թե ինչո՞ւ եք եկել պաշտպանելու, եթե արդեն տված է հողերը, ծախած է»,- նշեց Խաչատրյանը:

Պատգամավորի խոսքով՝ 5-րդ շարասյունը ՀՀ-ում կա և գործում է՝ սկսած Ազգային ժողովից, վերջացրած պաշտպանության բնագավառից, անվտանգային համակարգից. «Բոլոր տեղերում էլ մարդիկ կան, որ աշխատում են այլ պետության շահերի համար»:

Խաչատրյանը նաև նկատեց, որ վարչապետն ասում է այն, ինչ կա, որ վաղը չասեն՝ բա ինչո՞ւ չէին խոսում 5-րդ շարասյան մասին:

«Վարչապետը ՀՀ բնակչությունից որևէ բան չի թաքցնում: Հիմա որ դավաճաններ կան, չասեն՞ք, որ կան, ասենք՝ բանակում ամեն ինչ նորմա՞լ է: Իհարկե, բանակի առավել քան մեծ մասը նվիրյալներ են, 44-օրյա պատերազմի ընթացքում հրամանատարները, սպայական կազմը հերոսաբար կռվել են, բայց իրենց շարքերում եղել են մարդիկ, որոնք զբաղվել են դավաճանական գործունեությամբ»,- ասաց Խաչատրյանը:

Տպել
851 դիտում

Երբ սին ես էությամբ, մարդկանց պետք է զբաղեցնել վարչապետի՝ տարբեր ժամանակների և իրավիճակների մասին ելույթներով. Դավոյան

Խոսում են մարդիկ, որոնք Ադրբեջանի առաջին ագրեսիայի ժամանակ թողեցին ու փախան դիվանագիտական խրամատից. Թորոսյան

Հանրապետության հրապարակը՝ 19:00-ի դրությամբ

Հանրապետության հրապարակը՝ 18:45-ի դրությամբ

39 համարի ավտոբուսում քաղաքացի է հանկարծամահ եղել

Հանրապետության հրապարակը՝ 18:30-ի դրությամբ

Ինչ է կատարվել Արարատի մարզում. ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հրապարակել (լուսանկարներ)

Ինչքան հայ սակրավոր մտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք այնտեղից դուրս բերվի նրա մարմինը. Էդգար Ղազարյան (տեսանյութ)

Կոսովոն ամբողջությամբ կանցնի եվրոյով գործարքների

Հիտլերը նրան կնախանձեր. Էրդողանը՝ Նեթանյահուի մասին

Լոռիում ուժգին կարկուտ է տեղացել

Պայթյուն-փլուզում Արարատի մարզի բենզալցակայաններից մեկում

Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Մեծ Բրիտանիան Ուկրաինային ռազմական օգնության ռեկորդային փաթեթ կփոխանցի

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից

Գազամատակարարման անջատումներ են սպասվում 4 մարզի բազմաթիվ համայնքներում

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Փասադենայի քաղաքապետին

Տեղի է ունեցել Գարեգին Երկրորդի հանդիպումը Բագրատ արքեպիսկոպոսի հետ․ Բաբաջանյան

Լիտվայում նախագահական ընտրություններ են

Երկար ճանապարհ ունենք թշնամանքը կառավարելու համար. որոնք են Ադրբեջանի հետ սահմանազատման դրական և բացասական կողմերը

Ծննդյան արարողության մասնակից երիտասարդները ծեծել և դանակահարել են միմյանց

Անձրև, ամպրոպ ու կարկուտ. ցուրտ եղանակային պայմանները կպահպանվեն ամբողջ ՀՀ տարածքում

Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը (տեսանյութ)

Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են՝ բացահայտելով պատմական նոր շերտեր (տեսանյութ)

Դուք բժշկին ու բուժառուին ամենամոտ կանգնածն եք, նրա գանգատին հասնողը. Անահիտ Ավանեսյանը՝ բուժքույրերին

Հաստատվել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցը

Խնդրում եմ անկեղծ պատասխանել այս 3 հարցին․ Բաբկեն Թունյան

Եթե կարծում եք, թե դաշնակ Նաիրի Հունանյանի կողմից «գործն» անելուց հետո նրան «պերեդաչի» են տարել, սխալվում եք. Ալեքսանյան

Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Երևանի քաղաքապետարանի մոտակայքում ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը

Հայ առաքելական եկեղեցին նշում է երկրորդ Ծաղկազարդը

Կոտայքում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում

Միշուստինը ներկայացրել է ՌԴ կառավարության նոր կազմը. ով է մնալու պաշտոնում և ում են հեռացնելու

Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա (լուսանկարներ)

«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը ելույթի ժամանակ պատահաբար կոտրել է իր մրցանակը (տեսանյութ)

«Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Շվեյցարիան․ հայտնի է, թե որ հորիզոնականում է Հայաստանը

Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել

«Լադանիվա»-ն ելույթ կունենա 19-րդ համարի ներքո. ինչպե՞ս քվեարկել Հայաստանի օգտին

«Լադանիվա» խմբի անդամ Ժակլին Բաղդասարյանը ուղերձով դիմել է երկրպագուներին (տեսանյութ)