«Ափսոսում եմ, որ նրան տարան քաղաքական դաշտ». ինչ հարցեր են քննարկել Օնիկ Գասպարյանի հետ քննիչ հանձնաժողովում

«Մեր հանդիպումը շարունակվելու է»:

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում այսօր ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին հարցաքննելուն:

«Բնականաբար, մենք ունենք ցանկ, և ռազմական գործողություններին քաջ տիրապետող ամենակարևոր պաշտոնյանները հրավիրվելու են ԱԺ: Սկսեցինք ներկայիս գլխավոր շտաբի պետով: Հաջորդը պետք է լիներ պատերազմի տարիներին բանակը ղեկավարած զինվորական, գեներալ-գնդապետ Գասպարյանը: Ես նամակ ուղարկեցի, ի տարբերություն շատ շատերի, որոնք կաշկանդված են, վախեցած, Օնիկ Գասպարյանը անմիջապես արձագանքեց, և եթե այսօր նկատեցիք, առնվազն վեց ժամ և ավելի հանձնաժողովը լսել է գլխավոր շտաբի պետին: Այն, ինչ մենք արձանագրեցինք, շատ կարևոր է բանակում եղած շատ խնդիրներ ապագայում միասնաբար լուծելու համար»,- նշեց Քոչարյանը:

Վերջինս ասաց՝ ափսոսում է, որ Օնիկ Գասպարյանը գլխավոր շտաբի պետի պարտավորություններին անցել է ավելի ուշ, քան պետք էր, և եթե նա իր պատկերացումներով ավելի շուտ նշանակված լիներ գլխավոր շտաբի պետ, մենք բանակում բարեփոխումների բավականին մեծ ճանապարհ անցած կլինեինք. «Միակ ափսոսանքս է, որ Օնիկ Գասպարյանին չպետք է տանեին քաղաքական դաշտ, քանի որ նույնիսկ մեր անհաջողություններից ու պարտությունից հետո նա հսկայական անելիք ուներ զինված ուժերում»:

Պատգամավորի խոսքով՝ շատ բաների մասին են խոսել, որոնց մեծ մասը դեռ կմնա փակ, քանի որ արտաքին քաղաքականության գործոններին վերաբերող հիշատակումներ կան:

«Կփորձենք այնպես անել, որ հասարակությունը զեկույցի որոշ հատվածների անպայման տիրապետի, և դա քառօրյայի ճակատագիրը չունենա: Չնայած ես լիահույս եմ, որ քառօրյայի զեկույցը անպայման պետք է հրապարակվի: Խնդիրը մեկն է. մենք չենք գնում մեղավորներին փնտրելու, մենք գնում ենք մեր սխալները փնտրելու և դրանք ուղղելու ճանապարհով»,- նշեց Քոչարյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այս Ազգային ժողովի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում հարցաքննվել է ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը:

Տպել
1116 դիտում

7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ` ուշուի Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունից

Վաղը Երևանի ավագանին նիստ կգումարի. օրակարգային է Երվանդ Մանարյանի արձանի տեղադրման հարցը

Հանրային համերաշխության տեսանկյունից բացառիկ կարևորություն ունի իրավահավասարության երաշխավորումը․ Անահիտ Մանասյան

Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել

Աշխատանքներ կատարելիս տրակտորը կողաշրջվել է. ճանապարհի հենապատը փլուզվել է

Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը

Արդարադատության նախարարության «Թարգմանությունների կենտրոն»-ը նոր տնօրեն ունի

Մեծ հաշվով ՄԻԵԴ-ի վճիռները նաև ինդիկատոր են, թե բարեփոխումներն ինչպես են ընթանում և կյանքի կոչվում․ վարչապետ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիա

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Ալբանիա

ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին․ Իեն Բորջը՝ Ալեն Սիմոնյանին

Ավելի վաղ միջադեպ է տեղի ունեցել․ 50-ամյա տղամարդը հայտնել է՝ ինչու է կրակել մեքենաների վրա (տեսանյութ)

Հովտային շրջաններում աշնանացան ցորենը ծաղկել է․ առանձին վայրերում կարկուտը էական վնաս է հասցրել մշակաբույսերին

Հայտնի են 2024 թվականի 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով ավարտական քննությունների օրերը

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել․ կա տուժած

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը կեղծ սքրինշոթ է տարածել. Հասմիկ Հակոբյանը հերքել է զրպարտությունը (լուսանկար)

Սիսիան Պօղոսեանն ազատվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից

Այսօր բերման է ենթարկվել 171 անձ, մեծ մասը ազատ են արձակվել, հանրապետությունում փակ ճանապարհ չկա

Սրբազանն ինքը թող պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ, ինչը շատ հազվադեպ երևույթ է․ Բաբաջանյան

Հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող փաթեթը

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել

Գալստանյանի և նրա շարժման աջակիցների սիրո մասին իրարամերժ հայտարարությունները (տեսանյութ)

Սլովակիան հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը․ Լուբոշ Բլահան՝ Հակոբ Արշակյանին

Թող գան, վերցնեն, ով ցանկանում է. Բագրատ Գալստանյանը՝ շարժման առաջնորդությունը քաղաքական ուժերին փոխանցելու մասին

2023-ին Հայաստանում 12-ամսյա գնաճը նվազել է 8.9 տոկոսային կետով. քննարկվել է ԿԲ գործունեության տարեկան հաղորդումը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 13-ին

Հայաստանում այս տարվա սկզբից կարմրուկի 399 դեպք է գրանցվել. կան հոսպիտալացվածներ

Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը

Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպան

Ռուս սահմանապահները Ներքին Հանդում էլ չեն հսկում անցուդարձը, հավաքել են մալուխները

Տարածվող տեղեկությունները, թե հանրապետությունում փակ փողոցներ կան, չեն համապատասխանում իրականությանը

Փարիզի Օլիմպիական խաղերին Հայաստանից 5 ըմբիշ կմասնակցի. հայտնի են նրանց անունները

Բագրատ Գալստանյանի հանրահավաքը Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց

Դադարեցվել են ավագանու անդամ Արթուր Իսպիրյանի լիազորությունները. հայտնի է՝ ով է փոխարինելու նրան

Արման Բաբաջանյանն անդրադարձել է իրեն առնչվող փաստական տեղեկություններին

ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Տավուշցիները մեզ ասել են՝ եթե իմանային սահմանազատումն այսպես է՝ ինչի՞ համար էին բողոքում. պատգամավոր

Բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել. Հանրապետությունում փակ փողոցներ չկան

Վրաստանի խորհրդարանի մուտքը բացելու համար բերման է ենթարկվել մի քանի տասնյակ ցուցարար

6 հարկանի շենքի տանիքում աշխատող երիտասարդն ընկել է ավտոմեքենայի վրա. նա հիվանդանոցում մահացել է