Էկոլոգիապես մաքուր քաղաք կամ Երևանին հարկավոր Է ամբողջապես նոր, մեծ ու ներկայանալի այգի

Երևան քաղաքի կարևորագույն խնդիրներից մեկն, ինչպես հայտնի է, բնապահպանական անմխիթար վիճակն է, օդի աղտոտվածության՝ թույլատրելիից զգալիորեն բարձր շեմը, մեքենաների արտանետումները։ Ցավոք, տասնամյակներ շարունակ՝ Երևանի բոլոր քաղաքային իշխանությունների օրոք, քաղաքում, հատկապես կենտրոնում, կանաչ տարածքները նվազել են, կառուցապատումն էլ՝ հասել անընդունելի չափերի։

Այս մասին գրել է «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանը։

«Փաստ է, որ վաղուց այլևս որևէ այգի չի կարող հավակնել Երևանի գլխավոր այգին կոչվելուն, ինչպիսիք կան ոչ միայն աշխարհի խոշոր քաղաքներում՝ Նյու Յորքում, Բեռլինում, Փարիզում կամ Լոնդոնում, այլև մեզ հետ համեմատելի մայրաքաղաքներում՝ Թբիլիսիում, Քիշնևում, Մինսկում, այլուր։ Ո՛չ Օղակաձև, ո՛չ Ծիծեռնակաբերդի, ո՛չ Նորքի, ո՛չ Սունդուկյանի, ո՛չ էլ անգամ Բուսաբանական այգին չեն կարող որակվել որպես գլխավոր այգի՝ կա՛մ փոքր են, կա՛մ կառուցապատված, կա՛մ անմխիթար, կա՛մ զուրկ ոռոգման ցանցից, և այլն։

Վաղուց ժամանակն է Երևանում կամ Երևանի շրջակայքում հիմնելու ամբողջապես նոր, մի քանի տասնյակ հեկտար տարածք զբաղեցնող, բազմազան դեկորատիվ ծառատեսակներով ընդարձակ այգի, որը ոչ միայն զգալիորեն կթեթևացնի քաղաքի բնապահպանական աղետալի վիճակը, այլև կդառնա քաղաքաբնակների սիրելի վայրերից մեկը։ Պարզ է, որ այն չի կարող տնկվել կենտրոնում, բայց քաղաքի ծայրամասային մի քանի վարչական շրջաններում կան դրա համար բավական նպաստավոր համայնքային հողեր, որոնք կարող են օգտագործվել նպատակային նշանակությամբ։

Ես և մեր քաղաքական թիմը՝ որպես Երևանի զարգացման երկարաժամկետ ծրագրի հեղինակ, հրաշալի պատկերացնում ենք նման այգու տնկման, խնամքի և սպասարկման ամբողջ ընթացքը։ Մասնավորի հետ գործակցությամբ այն կարող է բավական քիչ արժենալ քաղաքային բյուջեի համար, մյուս կողմից՝ պետք է ի սկզբանե բացառվի որևէ տիպի կառուցապատում այգու ամբողջ տարածքում։ Առաջիկայում պատրաստվում եմ առավել հանգամանորեն անդրադառնալ այս հարցին և այն ներառել Երևանի զարգացման իմ ծրագրում»,-ասված է գրառման մեջ։

Տպել
2972 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը