Անվանի մշակութային գործիչները Բարսեղ Թումանյանին տեսնում են որպես օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար

18/03/2023 schedule12:00

Արթուր Ահարոնյան-կոմպոզիտոր

334916759_1323920838174613_4480429336071994146_n.jpg (367 KB)

Եթե Բարսեղի նման միջազգային բարձրակարգ արվեստի գործիչը ամեն ինչ թողնում է և ուզում է իրեն նվիրել մեր սուրբ երկրի մշակութային և հոգևոր կյանքի վերելքին, բայց մեր հայրենիքը ի վիճակի չէ բացել իր դռները, ուրեմն սա նման է ինքնասպանության։ Իհարկե, նման դեպքերում անհատների միջև հակասությունների գործոնը մեծ և կործանիչ դեր է խաղում, խաթարելով երկրի մշակութային կյանքը։ Բայց այս չարիքը բոլոր երկրներում և բոլոր ժամանակներում առկա է եղել, և հաղթահարելու միջոց կա՝ դա քաղաքական կամքն է և առողջ մշակութային քաղաքականությունը։ Հարց է ծագում, արդյոք մի օր տեսնելու՞ ենք այդ կամքի արտահայտությունը։ Վերջապես ե՞րբ է Հայաստանը իր դռները բացելու իր զավակների առջև, որ դառնա համայն հայության հզոր հայրենիք։

Մարի-Ժոզե Դոլորյան-ֆրանսիացի օպերային երգչուհի

335610006_1290768018184021_7015608248081210256_n.jpg (67 KB)

Մեծ բախտավորություն է, որ Հայաստանում ունենք Բարսեղ Թումանյանի նման համաշխարհային արտիստ։ Հրաշալի կլինի, եթե նա դառնա Երևանի օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ Իր նշանակումը լավագույնս կանդրադառնա Հայաստանի մշակույթի և մասնավորապես, օպերային թատրոնի գեղագիտական կյանքի որակի վրա։ Քանի որ նա կարող է ապահովել բեմադրությունների բարձր որակը, ինչպես նաև՝ երիտասարդ երգիչների ուսուցումը։ Մեծ վստահություն ունեմ, որ շուտով Բարսեղ Թումանյանին կտեսնենք որպես օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար։

Սարգիս Բաժբեուկ-Մելիքյան-օպերային երգիչ

335779148_2279799055515256_1165148092415943264_n.jpg (67 KB)
Եվրոպայի բազմաթիվ օպերային թատրոններում, որտեղ ես ելույթ եմ ունենում, մշտապես հիացմունքի խոսքեր եմ լսում Բարսեղ Թումանյանի հասցեին, և դա ինձ այլևս չի զարմացնում։ Աստանա-օպերան տարածաշրջանի լրջագույն և հեղինակավոր օպերային թատրոններից մեկն է իր հրաշալի երգիչներով և բեմադրիչներով։ Բարսեղ Թումանյանը կանգնած է այդ նշանավոր օպերային թատրոնի հիմնադրման և հզորացման ակունքներում։ Ես մշտապես ականատես եմ լինում Բարսեղ Թումանյանի հանդեպ խորին ակնածանքին այդ թատրոնի բոլոր աշխատակիցների կողմից։ Եվ որքան տեղյակ եմ, նա այսօր էլ շարունակում է աշխատել այդ օպերայի երգիչների հետ։ Աստանա-օպերայի այսօրվա ամենահայտնի մեներգիչները իրենց համարում են աշխարհահռչակ Բարսեղ Թումանյանի աշակերտները։ Եվ աշխարհի բազմաթիվ երկրներում մաեստրոն ունի արժանավոր և հայտնի աշակերտներ։ Ես՝ ձեր խոնարհ ծառան, ինձ ևս համարում եմ իր աշակերտներից մեկը և հաջողությամբ հանդես եմ գալիս աշխարհի բեմերում։

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մենք անմտորեն սկսեցինք կապկել ամեն ինչ դրսից, չստեղծելով սեփականն ու ազգայինը։ Բարսեղը լավ է տեսնում մեր օպերային թատրոնի ճաքերը, և ես նկատում եմ իր անկեղծ ցանկությունը ճիշտ ճանապարհի վրա դնելու օպերային թատրոնը, դրանով շատ բան կփոխվի, ու ոչ միայն օպերային թատրոնի կյանքում։ Դա չի նշանակում, որ օպերայի նախկին ու ներկա ղեկավարները վատն են և չեմ ուզում ասել, որ հիմա ամեն ինչ է վատ։ Սակայն զրուցելով և շփվելով վերջին 15 տարվա օպերային թատրոնի ղեկավարների հետ, ես վստահորեն հաստատում եմ, որ հիմնահարցը իր խորությամբ և ընդգրկվածությամբ տեսնում է միայն Բարսեղ Թումանյանը։ Վերջին ժամանակներս մենք նույնիսկ հնարավորություն չունենք ունկնդրելու նրա ելույթները մեր օպերային թատրոնում, թեև նա հրաշալի վոկալ կարգավիճակում է։ Վստահ եմ, որ մեր օպերային թատրոնի յուրաքանչյուր մեներգիչ երջանիկ կլինի հանդես գալ Բարսեղ Թումանյանի հետ, ով համագործակցել և ելույթներ է ունեցել մեր ժամանակների մեծագույն արտիստների՝ Պավարոտտիի և Դոմինգոյի հետ։

Վարդուհի Խաչատրյան-օպերային երգչուհի

336014646_520912943541787_5728720176529058457_n.jpg (64 KB)
Տասնյակ տարիներ հիանում եմ Բարսեղ Թումանյանի բոլոր որակներով։ Անձամբ երգել եմ իր հետ նաև Աստանայի օպերային թատրոնում, շփվել այնտեղի իր աշակերտների հետ և իմ աչքով տեսել Բարսեղի ահռելի աշխատանքի արդյունքները այդ թատրոնում և թատրոնի տնօրինության գնահատականը։ Եվ ինքս էլ միշտ ափսոսել եմ, որ այդ ամբողջ էներգիան և տաղանդը գործածվում են ոչ մեր երկրում։ Ցավոք, մեր երկրում չեն գնահատում իրենց մեծերին։ Ժամանակին այդպես վարվեցին Օհան Դուրյանի, Արամ Ղարաբեկյանի հետ․․․

Մկրտիչ Մկրտչյան-երգիչ

335632510_600458768617838_8574512082278462375_n.jpg (77 KB)
Չեմ ուզում ավելորդ գովասանքի խոսքեր ասել իմ լավ բարեկամի՝ Բարսեղի մասին, իր անունն արդեն ամեն բան ասում է։ Իհարկե, դրսում գտնվող մեր լավագույն ուժերին հայրենիք բերելու, իրենց գիտելիքներն ու փորձը երիտասարդ սերնդին փոխանցելու գործը նախ և առաջ պետք է հետաքրքրի կառավարությանը, սակայն, ցավոք, տեսնում ենք, թե ինչ է կատարվում։

 

Տպել
4902 դիտում

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին