Իլոն Մասկի «Tesla»-ների պատճառով իրական գնային պատերազմ է սկսվել չինական շուկայում

Էլեկտրական մեքենաների ամերիկյան արտադրող՝ Իլոն Մասկի «Tesla»-ն, իրական գնային պատերազմ է սանձազերծել չինական շուկայում, որի մասշտաբներն արդեն լարում են տեղական իշխանություններին։ Առճակատման արդյունքը կարող է լինել մի քանի ընկերությունների սննկացումը, որոնք պարզապես չեն կարող դենպինգ անել՝ շուկայի իրենց մասնաբաժինը պահպանելու համար։

Այս մասին գրում է Bloomberg-ը՝ շուկայի մասնակիցներին հղումով։

Առաջին անգամ «Tesla»-ն իր էլեկտրական մեքենաների լայնածավալ զեղչերի մասին հայտարարել է հոկտեմբերին, երկրորդ անգամ՝ հունվարին։ Ծրագրի արդյունքում ընկերությունների էլեկտրական մեքենաները չինական շուկայում նախորդ տարվա համեմատ 14%-ով էժան են, իսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի շուկաների համեմատ՝ գրեթե 50%-ով։ Tesla-ի զեղչերը ստիպել են շուկայի մնացած հատվածին հետևել Մասկի ընկերության օրինակին։ Արդյունքում, 2022 թվականի վերջից չինական ավտոշուկայի գրեթե բոլոր խոշոր մասնակիցները հայտարարել են իրենց զեղչային ծրագրերի մասին՝ տեղական էլեկտրական մեքենաներ արտադրող միջազգային ավտոհսկաներին, ինչպիսիք են Volkswagen-ը, Mercedes-Benz-ը և Ford-ը: Ընդհանուր առմամբ, մոտ 30 էլեկտրական մեքենաներ արտադրող ընկերություններ առաջարկել են իրենց զեղչերը։

««Tesla»-ն ավերածություններ է ստեղծել շուկայում», - ասում է «Automotive»-ի գործադիր տնօրեն Յոխեն Զիբերտը, որի ընկերությունը գրասենյակներ ունի Շտուտգարտում և Շանհայում:

Տեղական իշխանություններին դուր չի եկել գնային պատերազմը. մարտի 22-ին Չինաստանի ավտոարտադրողների ասոցիացիան պահանջել է ընկերություններից դադարեցնել այն, քանի որ երկարաժամկետ հեռանկարում նման քայլերը չեն նպաստի առողջ մրցակցությանը և ոլորտի զարգացմանը։ Իշխանությունները ընկերություններին կոչ են անում «վերադառնալ բնականոն գործունեությանը»: Ասոցիացիան նաև պահանջել է մարզային իշխանություններից հրաժարվել տեղական արտադրողներին սուբսիդիաներ տրամադրելուց։ Նման կերպ, օրինակ, ֆրանսիական «Citroen» ապրանքանիշի գործընկեր «Dongfeng Motor Group»-ը կարողացել է իջեցնել «Citroen C6»-ի գինը 40.000 յուանով կամ դրա արժեքի 40%-ով։

Ավտոարտադրողները ներքաշվել են գնային պատերազմի մեջ՝ նաև կապված բավականին երկար տնտեսական խնդիրների հետ, որոնք առաջացել են երկարատև կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով, ինչը կտրուկ հարվածել է պահանջարկին: Բացի այդ, արգելափակումն իր ազդեցությունն է թողել հաստատված մատակարարման շղթաների վրա՝ հանգեցնելով արտադրության խափանումների և ընկերությունների համար չնախատեսված կորուստների: Սակայն ճգնաժամն այնքան էլ չի ազդել էլեկտրամոբիլների ոլորտի վրա. էներգիայի այլընտրանքային աղբյուրներով աշխատող մեքենաների վաճառքը (էլեկտրական մեքենաներ + հիբրիդներ) կրկնապատկվել է 2022 թվականին և հասել 5,67 միլիոն միավորի։ Առաջատարը մնում է «BYD» տեղական արտադրողը, որին բաժին է ընկնում շուկայի մոտ 30%-ը։ Սակայն մյուս արտադրողները, այդ թվում՝ «Tesla»-ն, շարունակում են ավելացնել արտադրությունն ու վաճառքը:

«Մենք պետք է հաղթահարենք այս գնային պատերազմը տարեսկզբին, և այնուհետ մենք ակնկալում ենք, որ արդյունաբերությունը խորը հիմնարար համախմբում կունենա: Գրեթե բոլորը համաձայն են, որ Չինաստանում այս պահին չափազանց շատ ավտոարտադրողներ կան», - գործակալությանը ասել է «Nio»-ի գլխավոր ֆինանսական տնօրեն Սթիվեն Ֆենգը:

Փորձագետները խոստովանում են, որ գնային պատերազմի շարունակությունն անխուսափելիորեն կհանգեցնի սննկացման և որոշ արտադրողների՝ շուկայից դուրս գալու։ Այնուամենայնիվ, «Tesla»-ն և արևմտյան այլ խոշոր ավտոմոբիլային կոնցեռնները հանգիստ կհաղթահարեն դեմպինգը, իսկ չինական փոքր ընկերությունները, ամենայն հավանականությամբ, խնդիրներ կունենան, նշում է գործակալությունը:

Bloomberg-ը 2023 թվականին չինական էլեկտրական մեքենաների շուկայի չափը գնահատում է մոտ 8,1 միլիոն միավոր։ Սա 2,5 անգամ ավելի է, քան սպասվում էր Եվրոպայում (3,2 միլիոն վաճառք տարեվերջին) և ավելի քան 4 անգամ ավելի, քան ԱՄՆ-ում (1,9 միլիոն էլեկտրական մեքենա): 

Տպել
919 դիտում

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի