Ադրբեջանն անհնարին է դարձնում հայերի կյանքը ԼՂ-ում, սա հստակ էթնիկ զտում է․ Իսպանիայում ՀՀ դեսպան

Իսպանիայում Հայաստանի դեսպան Սոս Ավետիսյանը հարցազրույց է տվել իսպանական El Mundo թերթին, որում ներկայացրել Արցախի ու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քայլերն ու սադրանքները, անդրադարձել Լաչինի միջանցքի արգելափակմանը, դրա հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին և այլ թեմաների։ Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացրել է «Արմենպրես»-ը։

- Ինչպիսի՞ն է ներկայիս իրավիճակը 2020 թվականին Ադրբեջանի հետ հակամարտությունից հետո։

- 2020 թվականի զինադադարից ի վեր Ադրբեջանի ագրեսիաները Հայաստանի դեմ երբեք չեն դադարել։ Ադրբեջանական վերջին ագրեսիան արդեն դատապարտվել է Իսպանիայի կողմից՝ Պատգամավորների Կոնգրեսի ինստիտուցիոնալ հայտարարությամբ։ Նրանք անում են ամեն ինչ, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի կյանքն անհնարին դարձնեն։ Դեկտեմբերից ի վեր որոշ կեղծ էկոակտիվիստներ արգելափակել են Ղարաբաղը, սակայն նրանք իրականում Ադրբեջանի անվտանգության ծառայության գործակալներ են։

- Ինչպե՞ս սկսվեց շրջափակումը։

- Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը փակել են այս «էկոակտիվիստները»։ Մեր պայմանավորվածության համաձայն՝ ճանապարհը պետք է վերահսկվեր ռուսական խաղաղապահ զորքերի կողմից, իսկ Ադրբեջանը պետք է երաշխավորեր ազատ տեղաշարժը դրանով։ Այդ պայմանագիրը ստորագրել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները և մեր վարչապետը։

- Ո՞րոնք են այդ ենթադրյալ էկոակտիվիստների փաստարկները։

- Որ Լեռնային Ղարաբաղի [ոսկու կամ պղնձի, ի թիվս այլոց] հանքերը չպետք է շահագործվեն, որովհետև դրանք աղտոտում են բնական միջավայրը, ռեսուրսները սպառվում են... Մի օր էլ կասեն՝ չի կարելի մշակել հողը կամ խանութներ բացել։ Ընդհանրապես ԼՂ-ի հայերի կյանքն անհնարին է դարձնում, սա շատ հստակ էթնիկ զտում է։

- Իսկ Հայաստանի կառավարությունը կասկածո՞ւմ է, որ էկոակտիվիստները կեղծ են։

- Ոչ թե կասկածում է, այլ կան բաց աղբյուրներում ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ այդ էկոակտիվիստներից ոմանք, օրինակ, Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներ են: Գոյություն ունեն FreedomHouse-ի նման կազմակերպություններ, որոնք գնահատում են Ադրբեջանում ժողովրդավարության մակարդակը և ապացուցում, որ, ի տարբերություն Արևմուտքում գործող քաղաքացիական կազմակերպությունների, Ադրբեջանում այդպիսիք չկան։ Ուստի շատ դժվար է հավատալ, որ նրանք էկոակտիվիստներ են, հատկապես, երբ մորթե մուշտակներ են կրում։

- Ինչպիսի՞ն է Լեռնային Ղարաբաղում ապրող 120.000 հայերի վիճակը՝ ավելի քան մեկ ամիս գրեթե պաշար չունենալուց հետո։

- Այժմ կիրառվում է գնումների կտրոնային համակարգ, որպեսզի կարողանան սննդից օգտվել: Մարդիկ տառապում են։ Բազմաթիվ ընտանիքներ կան, որոնք այսօր բաժանված են. Հայաստան էին գնացել Սուրբ Ծննդյան տոների առթիվ իրենց hարազատներին այցելելու կամ մանկական Եվրատեսիլը դիտելու և այժմ չեն կարողանում վերադառնալ, քանի որ միջանցքը փակ է։ Գազը, լույսը, ջուրն էլ են կտրել...Ամենօրյա սարսափ է լեռնային շատ ցուրտ վայրում։ Նրանք ահաբեկել են նույնիսկ երեխաներին։ Հունվարի 17-ին ադրբեջանցի զինվորները «Ադրբեջա՛ն» գոռալով ներխուժել են 13-ամյա երեխաներով լի ավտոբուս, տեսանկարահանել բոլորին, վախեցրել։ Պատկերացրեք, թե ինչ տեսակի կազմակերպություններ կարող են իրականացնել սա։ Էթնիկ զտում է՝ հիմա ավելի մեղմ, երևի մի ուրիշ ժամանակ ավելի թեժ լինի։

- Ի՞նչ է տեղի ունեցել 2021 թվականին։

- Հրադադարի մասին հայտարարության մեջ ասվում է, որ զորքերը պետք է մնան այնտեղ, որտեղ գտնվում էին, և հետևաբար գերիներ այլևս չպիտի լինեին։ Մինչդեռ, 2020 թվականին գերեվարել են 70 հոգու, տարել Ադրբեջան։ Մենք ազատեցինք բոլոր ադրբեջանցի գերիներին, իսկ նրանք ազատեցին միայն մի մասին՝ մյուսների հայրենադարձման հարցը դարձնելով քաղաքական շահարկումների և ճնշում գործադրելու առարկա:

- Անցյալ տարի նույնպես մարտեր եղան։

- Փարուխ գյուղը գրավեցին՝ խախտելով զորքերը չտեղաշարժելու մասին պայմանավորվածությունը։ Բացի այդ, ձմռանը գազի մատակարարումը դադարեցրեցին, դիպուկահարները կրակում են հողագործությամբ զբաղվող տրակտորների վրա, որ բնակչությունը միշտ վտանգ զգա, գիշերները շատ հզոր լուսարձակներ են գցում տների մեջ... Այն, ինչ հիմա կատարվում է, ընդամենը անցյալի շարունակությունն է։

- Ուկրաինայի պատերազմի պատճառով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մոռացությա՞ն է մատնվել:

- Այո, բայց մարդիկ արթնանում են Ուկրաինայի պատերազմի շնորհիվ. ցանկանում են կանխել հակամարտությունները: Բոլոր կոնֆլիկտներն ունեն տաք ու սառը փուլեր, և սառը պահերին պետք է գործել:

- Կարո՞ղ է Լեռնային Ղարաբաղի պատերազմը դառնալ 2023 թվականի կոնֆլիկտներից մեկը:

- Զինադադարի ստորագրումից ի վեր կա այդ հավանականությունը, բայց պատերազմ մղելու մեջ միակ շահագրգռված երկիրն Ադրբեջանն է, քանի որ հասկացել է, որ բոլորը զբաղված են այլ հարցերով, հարմար ժամանակ է Հայաստանի վրա հարձակվելու համար։ Օրինակ, ստեղծել է մեկ այլ «կազմակերպություն», որը կոչվում է «Արևմտյան Ադրբեջան»։ Մամուլի ասուլիսում նրանք ասացին, որ ադրբեջանցիները «իրավունք ունեն վերադառնալ իրենց պատմական հողերը» և պատրաստվում են ուսումնասիրություններ սկսել, որպեսզի հիմնավորեն, որ ադրբեջանցիները պատմականորեն ապրել են այնտեղ։

Պարզ է, թե ինչպես են գաղափարախոսական հենք նախապատրաստում նոր ագրեսիաներ սկսելու համար։ Ալիևի վարչակարգի համար անհրաժեշտ է ունենալ արտաքին թշնամի, ինչպես և միշտ տեղի է ունենում ավտորիտար ռեժիմ ունեցող երկրների պարագայում։

Տպել
530 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը