Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը հիփոթեքի համար տրամադրված գումարով մեքենա է գնել. մանրամասներ

Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը շարունակում է գրառումներ կատարել և մեղադրել ԿԳՄՍ նախարարությանն իրեն չաջակցելու համար։ Այսօր էլ Իսրայելյանը դիմել է ՀՀ վարչապետին։

Ըստ նրա՝ ԿԳՄՍ սպորտի գծով փոխնախարարն ամիսներ առաջ հանդիպել է իրեն և նշել՝ ԿԳՄՍ-ն կաջակցի վերջինիս բնակարանի ձեռքբերման հարցում։ Սակայն, Էրիկի պնդմամբ, գումարը չեն տրամադրել։ 

«Ամիսներ առաջ իմ տուն է այցելում Գիլոյանը, որում բնակվում եմ ես։ Նա հայտարարում է, որ պետք չէ աղմուկ հանել, ԶԼՄ-ներին հարցազրույց տալ, ԿԳՄՍ-ն կաջակցի բնակարանի ձեռքբերման հարցում, այդ թվում եւ կանխավճարի։ Գիլոյանն առաջարկում է ինձ բնակարան փնտրել։ Ես անմիջապես անում եմ դա։ Գտնում եմ բնակարան (երկրորդական շուկայում), տալիս տանտիրոջը 800 դոլար, որպեսզի մնացածն էլ ձեւակերպվի բանկում, իսկ դա վճարվի իմ աշխատավարձից։ Ու երբ այս ամենից հետո զանգահարում եմ Կ. Գիլոյանին, նա ասում է, որ փող չունեն տալու, եւ գնամ գումար ուզեմ UCOM-ից։ Թե ինչ կապ ուներ այդ ընկերությունը, կամ ինչու պետք է ինձ գումար տար, այդպես էլ պարզ չդարձավ։ Ակնհայտ է, որ այդ ամենը նա արեց նրա համար, որպեսզի աղմուկ չբարձրացնեի, բայց հիմա ժամանակն է կատարվածին ու իրերին տալ իրենց անունները։ 4 մլն 600 հազար դրամ ԿԳՄՍ-ն ինձ չի տվել»,- գրել է նա։

ԿԳՄՍ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց՝ 4 մլն 600 հազար դրամը, որի մասին շեշտում է Իսրայելյանը և պնդում, թե ԿԳՄՍ-ն իրեն չի տվել, նախարարությունն այդ գումարը տրամադրել է բռնցքամարտիկին:

«2022 թվականին Էրիկ Իսրայելյանի ընդհանուր ֆինանսական աջակցությունը կազմել է 4 միլիոն 600 հազար դրամ․ տարվա սկզբին նա ստացել է ամիսը 120 հազար դրամ անվանական թոշակ։ 1,5 մլն դրամը տարեվերջին միանվագ ստացել է որպես Աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող, իսկ 800 հազար դրամով՝ կրկին տարեվերջին, պարգևատրվել է որպես Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող»,- նշեց Շահբազյանը:

Քանի որ Իսրայելյանը 2022 թվականին դարձել է եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթող, սկսած հունիս ամսից՝ նրան վեց ամիս տրվել է սպորտային նպաստ՝ 150 հազար դրամ առ այսօր, դեկտեմբերին գումարը դարձել է 200 հազար դրամ, քանի որ դեկտեմբերին հաղթել է աշխարհի երիտասարդների առաջնությունում, ասում է ԿԳՄՍ սպորտի քաղաքականության վարչության պետը։ 

Ինչ վերաբերում է բնակարանի հարցին, Շահբազյանը նշեց՝ ԿԳՄՍ-ն բնակարան ձեռք բերելու ծրագրեր մարզիկների համար չունի, սակայն նախարարությունը բռնցքամարտիկին օգնել է հիփոթեքով բնակարան ձեռք բերել: Իսրայելյանը, սակայն, հիփոթեքի համար տրամադրված գումարով մեքենա է գնել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Էրիկ Իսրայելյանը հայտնել էր, որ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից և մեկնում է Իսրայել, քանի որ հաղթանակների համար իրեն ոչինչ չեն տրամադրել Հայաստանում։ 

2022 թվականի դեկտեմբերի 8-ին էլ նա հյուրընկալվել էր ԿԳՄՍՆ-ում և ընդգծել, որ մշտապես զգացել է պետական աջակցությունը:

Տպել
6383 դիտում

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան