Ռուսների միջոցով առևտուրն ո՞վ մոդա գցեց, Արցախ ելքի ու մուտքի «վիզան» ո՞ւմ հովանու ներքո էր. Հայրապետյանը՝ Վարդանյանին

ԱՀ Ազգային ժողովի «Միասնական հայրենիք» կուսակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանը մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությունն այն մասին, թե մի քանի հոգի, որ կապ ունեն Արցախի պաշտոնյաների հետ, ռուսների միջոցով փող են աշխատում։

«Ռուբեն Վարդանյանը պետնախարարի պաշտոնից ազատվելուց հետո սկսել է ակտիվորեն քննադատել Արցախում տիրող արատավոր բարքերը։ Այսօր, օրինակ, հայտարարել է, թե մի քանի հոգի, որ կապ ունեն Արցախի պաշտոնյաների հետ, ռուսների միջոցով փող են աշխատում։ Դրա համար էլ բարձրացել են ապրանքների գները։

Պարոն Վարդանյանը իսկապես ճիշտ է ասում, բայց մինչև վերջ չի ասում։ Կամ էլ՝ սկզբից չի ասում։ Այն, ինչը քննադատում եք, սկիզբ է առել հենց Ձեր պաշտոնավարման ժամանակ, երբ իշխանություն էիք և ի պաշտոնե պատասխանատու հենց այդ ամենի համար։

Կադրային քաղաքականությունից սկսած՝ օպերատիվ շտաբի գործունեությամբ ավարտած խոսք անգամ չի կարող լինել հավասարության և արդարության մասին։ Դրա փոխարեն պաթետիկ հայրենասիրական ճառեր՝ որքան կուզես։

Թե բա՝ իմ թիմում հայրենասեր մարդիկ են։

Ձեր հայրենասեր թիմը, պարո՛ն Վարդանյան, պարզվում է, այնքան էլ հայրենասեր չէ։

Ասում եք՝ Ձեր ժամանակ տալոններով ամեն բան հավասար էր։ Պիտի հիասթափեցնեմ․ Ձեր ժամանակ հավասար էր մակարոնն ու բրինձը, գազարն ու կաղամբը, բայց ո´չ Ձեր հայրենասեր թիմի և հասարակ քաղաքացու սեղանների պարունակությունը։ Թե՞ կառավարական կուլուարներում բրնձով և գազարով փլավ էր մատուցվում։ Ի դեպ, ասենք թե՝ պաշտոնի նշանակման միջոցառման ժամանակ շրջափակում չկար, իսկ պաշտոնից ազատման «վերջին զանգի» միջոցառո՞ւմը։ Էլի տալոնո՞վ էր՝ արդար և հայրենասեր։

Իսկ ռուսների միջոցով առևտուր անելը ո՞վ մոդա գցեց։ Պատասխանեմ՝ ձեր հայրենասեր թիմը, ով հատուկ ծանոթի կարգով էր վառելիք ու ծխախոտ տրամադրում և մարդիկ ստիպված սկսեցին դիմել ռուսներին։

Իսկ ամենապահանջված ապրանքների տենդերներն ո՞վ էր շահում։ Իհարկե, Ձեր հայրենասեր թիմը՝ իր մերձ շրջապատով։

Իսկ Արցախ ելքի ու մուտքի «վիզան» ո՞ւմ հովանու ներքո էր։ Կրկին Ձեր հայրենասեր թիմի։ Եվ այսպես շարունակ։

Ի դեպ, քանի առիթ է ստեղծվել, հետաքրքրվեմ՝ երբ բոլոր հանրային միջոցառումներին վեհորեն կանգնում էիք Արցախի այսօրվա իրավիճակի թիվ մեկ պատասխանատուների հետ նույն շարքում, քայլում նրանց հետ Ստեփանակերտի փողոցներով, խորհրդակցում կարևոր որոշումներից առաջ, անգամ՝ հուշահամալիր գնում նրանց ընկերակցությամբ, հակասություն չէիք տեսնում Ձեր խոսքի և գործի մեջ։

Ես և ինձ պես շատերը ոչ միայն տեսնում էինք, այլև կանխատեսում․․․

Ասել կուզեմ՝ Արցախում հայրենասիրություն խաղալու կարիք չկա։ Այստեղ ամեն ընտանիք յուրաքանչյուրին հայրենասիրության դասեր է տալիս հայրենիքին զոհաբերած կյանքերով, հաշմված ճակատագրերով և ամենօրյա զրկանքներով։

ժողովրդի հիշողությունը կարճ է, ժողովուրդը միամիտ է՝ եթե կուզեք, բայց իմաստուն։ Թե չէ՝ եթե հայրենասիրությունն էլ տալոնով եղավ, վա՜յ մեզ»,- ասված է տարածված մեկնաբանությունում։

Տպել
1043 դիտում

Հրդեհի հետևանքով մեքենան վերածվել է մոխրակույտի

Շոյգուն նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար

Մենք հանրահավաքներ, որպես այդպիսին, չենք ունենալու. Բագրատ Գալստանյան

Պուտինն ազատել է Շոյգուին ՌԴ ՊՆ ղեկավարի պաշտոնից

Մայր Աթոռը կարմիր գծից շատ վտանգավոր հեռավորության վրա է, անելիքը այժմ եկեղեցու դաշտում է. Խալաթյան

Բագրատ Գալստանյանի ելույթի ժամանակ մարդիկ խմբերով լքել են հրապարակը

Կղերական առաջնորդը հայտարարեց, որ իրեն Աստված է ուղարկել ընդդիմությանն առաջնորդելու. Ջուլհակյան

Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՆԳՆ

Ալբանացին ցանկանում է ճամպրուկով վերցնել իշխանությունը, ախորժակներիդ քացախ. Տարոն Չախոյան

Երբ սին ես էությամբ, մարդկանց պետք է զբաղեցնել վարչապետի՝ տարբեր ժամանակների և իրավիճակների մասին ելույթներով. Դավոյան

Խոսում են մարդիկ, որոնք Ադրբեջանի առաջին ագրեսիայի ժամանակ թողեցին ու փախան դիվանագիտական խրամատից. Թորոսյան

Հանրապետության հրապարակը՝ 19:00-ի դրությամբ

Հանրապետության հրապարակը՝ 18:45-ի դրությամբ

39 համարի ավտոբուսում քաղաքացի է հանկարծամահ եղել

Հանրապետության հրապարակը՝ 18:30-ի դրությամբ

Ինչ է կատարվել Արարատի մարզում. ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հրապարակել (լուսանկարներ)

Ինչքան հայ սակրավոր մտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք այնտեղից դուրս բերվի նրա մարմինը. Էդգար Ղազարյան (տեսանյութ)

Կոսովոն ամբողջությամբ կանցնի եվրոյով գործարքների

Հիտլերը նրան կնախանձեր. Էրդողանը՝ Նեթանյահուի մասին

Լոռիում ուժգին կարկուտ է տեղացել

Պայթյուն-փլուզում Արարատի մարզի բենզալցակայաններից մեկում

Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Մեծ Բրիտանիան Ուկրաինային ռազմական օգնության ռեկորդային փաթեթ կփոխանցի

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից

Գազամատակարարման անջատումներ են սպասվում 4 մարզի բազմաթիվ համայնքներում

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Փասադենայի քաղաքապետին

Տեղի է ունեցել Գարեգին Երկրորդի հանդիպումը Բագրատ արքեպիսկոպոսի հետ․ Բաբաջանյան

Լիտվայում նախագահական ընտրություններ են

Երկար ճանապարհ ունենք թշնամանքը կառավարելու համար. որոնք են Ադրբեջանի հետ սահմանազատման դրական և բացասական կողմերը

Ծննդյան արարողության մասնակից երիտասարդները ծեծել և դանակահարել են միմյանց

Անձրև, ամպրոպ ու կարկուտ. ցուրտ եղանակային պայմանները կպահպանվեն ամբողջ ՀՀ տարածքում

Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը (տեսանյութ)

Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են՝ բացահայտելով պատմական նոր շերտեր (տեսանյութ)

Դուք բժշկին ու բուժառուին ամենամոտ կանգնածն եք, նրա գանգատին հասնողը. Անահիտ Ավանեսյանը՝ բուժքույրերին

Հաստատվել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցը

Խնդրում եմ անկեղծ պատասխանել այս 3 հարցին․ Բաբկեն Թունյան

Եթե կարծում եք, թե դաշնակ Նաիրի Հունանյանի կողմից «գործն» անելուց հետո նրան «պերեդաչի» են տարել, սխալվում եք. Ալեքսանյան

Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Երևանի քաղաքապետարանի մոտակայքում ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը