Պատրաստ եմ Արցախում ծառայել՝ անկախ որևէ պաշտոնից և դիրքից․ Արթուր Դավթյանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

31/03/2023 schedule22:30

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը այս օրերին Արցախում է, դրան զուգահեռ մամուլում լուրեր են շրջանառվում, որ նա նշանակվելու է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Դավթյանն անդրադարձել է Արցախի դատախազի պաշտոնում նշանակվելու լուրերին, իր՝ Արցախ այցի նպատակներին։

-Պարոն Դավթյան, արդեն տևական ժամանակ գտնվում եք Արցախում։ Մամուլը գրում է, որ Դուք նշանակվելու եք Արցախի դատախազ, ճի՞շտ է տեղեկությունը։

-Կարծում եմ՝ ճիշտ չէ, որ այդ հարցին պատասխանեմ ես: Անհրաժեշտության դեպքում դրան կանդրադառնան Արցախի պատկան մարմինները:

- Այդ դեպքում, ո՞րն է Ձեր՝ Արցախ այցելելու նպատակը։ Այցը մամուլի ուշադրության կենտրոնում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախն արդեն 100 օրից ավել է, ինչ շրջափակման մեջ է Ադրբեջանի կողմից, ինչպես նաև այն, որ Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը նշանակվել է պետնախարար, իսկ դատախազի պաշտոնը թափուր է։

- Ափսոսում եմ խորապես ոչ միայն իմ, այլ Հայաստանից ցանկացած մեկի Արցախ այցի նկատմամբ նման ուշադրության համար: Իմ այցը Արցախ նվազագույնն է, որ կարող եմ այս պահին անել, շատերը պետք է գան: Պաշտոնավարման ավարտից հետո սա ամենևին էլ իմ առաջին այցը չէ Արցախ: Նախորդ տարվա դեկտեմբերից, չնայած դժվարացել է Արցախ այցը, բայց մեծ ցանկության դեպքում անհնար ոչինչ չկա: Նախորդ տարի սեպտեմբերի երկուսին՝ Արցախի անկախության տոնին, գտնվելով Ստեփանակերտում՝ պատրաստակամություն եմ հայտնել իմ համեստ ներդրմամբ աջակցել խնդիրների լուծմանը, ընդ որում՝ հնարավոր ցանկացած եղանակով և ըստ անհրաժեշտության: Նպատակս մեկն է՝ պարզապես այս դժվար պահերին գտնվել Արցախի, Արցախի ժողովրդի կողքին:

-Ինչպե՞ս են վերաբերվում Ձեր այցին Արցախի և Հայաստանի իշխանությունները։

- Իմ բոլոր այցերի վերաբերյալ որևէ բացասական արձագանք չեմ նկատել որևէ շրջանակից: Արցախի իշխանությունները մշտապես գրկաբաց ու մեծ ոգևորությամբ են ընդունել, ընդ որում՝ և պաշտոնավարման ժամանակ, և հիմա:

-Ի՞նչ իրավիճակ է Արցախում, պաշտոնատար շրջանակների հետ հանդիպումներ ունենում ե՞ք։

- Իրադրությունը, անկասկած, բարդ է։ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով խախտված են մարդկանց բոլոր իրավունքները՝ սկսած սննդի, առողջապահական, նվազագույն կենցաղի կազմակերպման հարցերից, մինչև ազատ տեղաշարժ։ Անկախ դրանից, Արցախի իշխանությունների, պատկան մարմինների ջանքերն ուղղված են իրենց առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը, կյանքի բոլոր ոլորտներում բարդագույն խնդիրների լուծմանը։ Հոգիս փառավորվում է Արցախի հերոսական ժողովրդի դիմադրողականությամբ ու ազնիվ պայքարի պատրաստակամությամբ: Անգնահատելի է ռուսական խաղաղապահ ուժերի դերը Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման գործում։ Ինչ վերաբերում է իմ շփումներին, դրանք բազմազան են ու երկուստեք անկաշկանդ: Վստահեցնում եմ՝ Արցախը հավաքական իմաստով բարի գալուստով է դիմավորում յուրաքանչյուրին:

-Ինչպե՞ս կարձագանքեք Արցախում գլխավոր դատախազի պաշտոնի համար մրցակցության մասին տարածվող լուրերին, ինչի համատեքստում նաև Ձեր անունն է շրջանառվում։

-Այդ քննարկումները, իմ կարծիքով, զավեշտալի են առնվազն իմ հասցեականությամբ: Անձամբ ես պատրաստ եմ Արցախում ծառայել՝ անկախ որևէ պաշտոնից և որևէ դիրքից։ Պատրաստ եմ ծառայել այնտեղ, որտեղ իմ մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները արդյունավետություն կապահովեն: Ինձ համար կարևոր չէ ծառայողական կարգավիճակը ընդհանրապես, դա, իհարկե, հարթակն է կոնկրետ պատասխանատվության ու անելիքի, բայց առանց դրա էլ կարելի է օգտակար լինել: Բացարձակ անընդունելի է այսօր Արցախում ծառայողական որևէ դիրքում մրցակցության միտք գեներացնելը:

-ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում պաշտոնավարման ավարտից հետո Ձեզ այլ աշխատանք ՀՀ իշխանությունն առաջարկե՞լ է։

-Չեմ կարծում, թե այս հարցը հանրությանը հետաքրքրող օրակարգային հարց է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Տպել
1376 դիտում

Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում

Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մի մասի մարմինները դժվար է նույնականացնել

Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ․ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի գործընկերներին

ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար

Մինչև սպարապետի ուրացո՞ւմ, երբ ինքդ վազում ես թիվ 1 ուրացողի Էրեբունի պլազայի 6-րդ հա՞րկ. Սաֆարյանը՝ Գալստանյանին

Իրանի կառավարության արտահերթ նիստում նախագահի աթոռը դատարկ է. ինչ է այժմ սպասվում և ում կանցնի երկրի ղեկավարումը

Հրապարակվել են նոր լուսանկարներ Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման վայրից

Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը. ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասին

Զորակցում եմ Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին մաղթելով ուժ և տոկոնություն. վարչապետ

Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը

Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի բոլոր մյուս ուղևորները զոհվել են

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում