11 հազարը պատահական թիվ չէ․ Քոչարյանը՝ դասալիքների վերաբերյալ Աննա Հակոբյանի հայտարարության մասին

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այսօր մասնակցած ՀՀ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը մանրամասն ներկայացրել է իր պաշտոնավարան ընթացքում տեղի ունեցած բանակցային գործընթացը՝ 2018 թվականի մայիսից, այսինքն այն ժամանակահատվածում, երբ ինքը դարձել է նախարար:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Մնացականյանի՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու հանգամանքին։

Ըստ Քոչարյանի, Մնացականյանին ուղղված հարցերի պատասխաններից էր նաև կախված այն, թե ինչու եղավ պատերազմը։

Լրագրողները Քոչարյանին նաև հարցրեցին, թե ինչ կարծիք ունի 11 հազար դասալիքի մասին Աննա Հակոբյանի հայտարարության վերաբերյալ։

«11 հազարը պատահական թիվ չէ, գուցե մի քիչ ավելի է, մի՛ մոռացեք, որ արագ զորակոչ էր արվում, որը շատ դեպքերում տեղ չէր հասնում կամ հասնում էր, կարճ ժամանակ հետո անձնակազմին չէին կարողանում հավաքել իրար գլխի։ Այդպիսի իրողություններ ունենք և ունենք նաև հազարների հասնող քրեական գործեր։ Չեմ կարող ասել, թե ինչ աղբյուրից է հնչեցվել այդ թիվը, այդ թվի հետ կապված քննիչ հանձնաժողովը անպայման կստանա իր պարզաբանումները։ Թվի հստակ ճշգրտումը կարող եք ճշտել կամ զինվորական դատախազից, կամ Արգիշտի Քյարամյանի գրասենյակից, բայց որ թիվը շատ մեծ է եղել, դա կարող եմ արձանագրել որպես փաստ»,- ասաց պատգամավորը։

Անդրանիկ Քոչարյանը նաև նշեց, որ հանձնաժողովի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրվել է, քանի որ վարչապետն ինքն է ներկա լինելու ցանկություն հայտնել:

Հիշեցնենք՝ ապրիլի 1-ին Տավուշի մարզի Աճարկուտ գյուղում ՀՀ վարչախպետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի ընթացքում մենք ունեցել ենք 11.000 դասալիք:

Տպել
1751 դիտում

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ