Հուշանվերներ, պատմական փաստաթղթեր, նկարներ. վերաբացվել է ԱԺ նորացված թանգարանը (լուսանկարներ)

«Շատ կարեւոր է այն աջակցությունը, որը թույլ տվեց նորացնել թանգարանը: Հետագայում այն մեծացնելու մտադրություն կա: Հայաստանի Հանրապետության խորհրդարանի շենքն իր ուրույն պատմությունն ունի, եւ այն, ոչ միայն իմ կարծիքով, համարվում է ամենագեղեցիկ եւ ամենաներկայանալի շենքերից մեկն ամբողջ աշխարհում: Եվ բնական է, որ նման թանգարանի գոյությունը, կարելի է ասել, ինքնին պարտադրված է»:

Այս մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ բացման խոսքով ելույթ ունենալով խորհրդարանի թանգարանի վերաբացման արարողությանը:

927.jpg (387 KB)

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՆՀԺԽ ծրագրի` ՀՀ ԱԺ նախագահի կողմից նշանակված համակարգող Հռիփսիմե Գրիգորյանն իր եւ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի խմբի անունից շնորհակալություն է հայտնել Շվեդիայի կառավարությանը` ի դեմս  Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի, ինչպես նաեւ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի` ծրագրին աջակցելու համար:

Հռիփսիմե Գրիգորյանի խոսքով ՝ ԱԺ թանգարանի բացումն առանձնահատուկ նշանակություն ունի խորհրդարանը երիտասարդ եւ մեծահասակ այցելուների առջեւ բացելու տեսանկյունից:

928.jpg (612 KB)

Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնն իր ելույթում նշել է, որ Շվեդիայի կառավարությունը մեկ անգամ եւս պատրաստակամություն է հայտնում աջակցելու Հայաստանի խորհրդարանին եւ իշխանություններին` բարեփոխումների իրականացման գործում: «Անցած տարի եւ հատկապես այս տարի` այս կենտրոնի գործունեության առաջխաղացումն ավելի նպաստավոր պայմաններ ստեղծեց Ազգային ժողովի ներկայացուցիչների միջեւ համագործակցության պլատֆորմի համար»,- ասել է նա: Դեսպանը շնորհակալություն է հայտնել թանգարանի վերաբացմանն աջակցած կառույցներին` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հայաստանի ներկայացուցչությանը, պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանին, դեսպաններին եւ ՀՀ ԱԺ ղեկավարությանը:

Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին կարեւորել է վերակառուցված թանգարանի բացումը` նկատի ունենալով ժողովրդավարության տարածման տեսանկյունից խորհրդարանի առանձնահատուկ դերակատարությունն ու նրա` նաեւ ներկայացուցչական գործառույթ ունենալու հանգամանքը:

929.jpg (503 KB)

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել Շվեդիայի կառավարությանը եւ ՄԱԿ-ի Զարգացման «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի պատասխանատուներին` ԱԺ վերափոխված եւ նորացված թանգարանի վերաբացմանը ցուցաբերած աջակցության համար: Նրա խոսքով թանգարանի վերաբացումը եւ վերափոխումն այն կարեւոր միջոցառումներից  էր, որի համար մեծ ջանքեր են ներդրել թե' ԱԺ աշխատակազմը, թե' ՄԱԿ-ի Զարգացման «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի աշխատակիցները: Թանգարանի նախագծման, վերանորոգման եւ ձեւափոխման աշխատանքները տեւել են շուրջ մեկ տարի: Ըստ Դավիթ Առաքելյանի` թանգարանն առավել հետաքրքիր կլինի ԱԺ այցելող հյուրերի` աշակերտների, ուսանողների եւ խորհրդարանական պատվիրակությունների համար:

Ազգային ժողովի թանգարանը բացվել է 2018 թվականի սեպտեմբերի 20-ին` Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի առթիվ կազմակերպված հոբելյանական միջոցառման շրջանակում:

930.jpg (418 KB)

Թանգարանում ցուցադրված են տարբեր գումարումների խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելությունների ժամանակ ստացված հուշանվերներ, պատմական փաստաթղթեր, նկարներ, խորհրդարանի պատմության վերաբերյալ նյութեր` սկսած 1918 թվականից:

Վերակառուցված, նոր նյութերով համալրված թանգարանի վերաբացումն իրականացվել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի աջակցությամբ, որը ֆինանսավորվում է Շվեդիայի կառավարության կողմից:

931.jpg (420 KB)

Տպել
1218 դիտում

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)