Անթույլատրելի են Արցախում արված հարցումները, որոնք հասանելի են մեր թշնամիներին․ պետնախարար

05/04/2023 schedule16:05

Պատերազմական գործողություններից ու մարդկային և տարածքային  կորուստներից հետո ցանկացած պետությունում խաթարվում է ներքին կյանքի բնականոն ընթացքը, խզվում է քաղաքացի-պետություն կապը, պետական մարմինների նկատմամբ ձևավորվում է անվստահության բարձր մակարդակ, միմյանց նկատմամբ ձևավորվում է թշնամություն, ատելություն:

Այս մասին«Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ շարունակելով.

«Այդ վիճակը պարարտ հող է պարունակում հակառակորդի համար, որը նման իրավիճակներում փորձում է ձեռնարկել ու ձեռնարկում է տեղեկատվական գրոհ ենթադրող գործողություններ՝ հասարակության աչքերում պետական մարմիններին, պետական ինստիտուտներին, պաշտոնատար անձանց նսեմացնելու, հեղինակազրկելու համար, որի վերջնական նպատակը երկիրը ներսից թուլացնելն ու ներքին կյանքում քաոսային ու խուճապային վիճակներ և տրամադրություններ ստեղծելն է:

2022 և 2023 թվականներին մասնավոր սուբյեկտների կողմից Արցախում իրականացվել են մի շարք սոցիոլոգիական հարցումներ պետական մարմինների, տարբեր պաշտոնատար անձանց հեղինակության, ճանաչվածության կամ նրանց նկատմամբ վստահության մակարդակը չափելու և այլ նպատակներով: Ակնհայտ էր, որ հատկապես պատերազմից հետո Արցախում պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք չէին կարող բարձր հեղինակություն վայելել, սակայն այդ պատկերը բովանդակող հարցման արդյունքները նաև հանրայնացվել են, հասանելի դարձել մեր թշնամիների համար՝ իրենց բոլոր կանխատեսելի բացասական հետևանքներով: Գիտակցաբար է արվել այդ ամենը, թե ոչ, այլ հարց է, բայց որ երևույթն անթույլատրելի է, կարծում եմ անկասկած է:

Այսօր նույնպես իրականացվում են նմանատիպ սոցիոլոգիական հարցումներ, տարաբնույթ հարցեր են ուղղվում մասնակիցներին, որոնց կողմից ենթադրաբար հետապնդվող նպատակները անորոշ կամ կասկածահարույց են, իսկ արդյունքների  հանրայնացումը կարող է բացասական ազդեցություն թողնել Արցախի Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգության վրա, ինչը պետք է գրավի նաև ԱՀ իրավապահ մարմինների ուշադրությունը:

Վերոհիշյալ մտահոգությունները հաշվի առնելով՝ առաջիկայում միջոցներ են ձեռնարկվելու հիշյալ գործընթացը իրավական կարգավորման ենթարկելու ուղղությամբ: Ռազմական դրության պայմաններում սոցիոլոգիական հարցումներ կատարելու իրավունք պետք է ունենա միայն պետությունը, ֆիզիկական կամ իրավաբանական անձինք սոցիոլոգիական հարցումներ կատարելու իրավունք պետք է ունենան բացառապես պետական մարմինների թույլտվությամբ ու պատվերով, որի արդյունքները պետք է տնօրինի բացառապես պետությունը»։

Տպել
793 դիտում

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին