Կամավորական աշխատանքին կտրվի իրավական կարգավորում. Կառավարությունը հավանություն տվեց նախագծին

Կառավարության երեկվա նիստում հավանություն տրվեց «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծին և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթին։

Այս փոփոխությամբ ստեղծվելու են իրավական հիմքեր կամավորության մշակույթի զարգացման ու տարածման համար։ Այն հնարավորություն կտա արտակարգ իրավիճակներում ըստ անհրաժեշտության արագ ներգրավել մեծ թվով կամավորների ու նաև բացի այդ կամավորներին ներգրավել նաև պետական կառույցներում ու քաղաքացիներին հնարավորություն տալ ձեռք բերել մասնագիտական փորձառություն, որը հնարավորություն կտա հետագայում ավելի հեշտությամբ ձեռք բերել աշխատանք։ Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է նաև, որ կամավոր աշխատանքի ժամանակահատվածը կամավորի համար փորձառություն է համարվելու՝ կամավորներին ընձեռնելով ունենալ նաև առողջության ու ապահովագրության երաշխիքներ։

Ստեղծվելու է թվային հարթակ, որում հնարավորություն է լինելու հնարավոր կամավորական աշխատանքներին ու բացի այդ նաև քաղաքացիները հնարավորություն կունենան այս կամ այն վայրում կամավորություն անելու հայտ ներկայացնելու։

Անդրադառնալով փոփոխություններին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այն հնարավորություն կտա լուծել ոլորտում առկա մի շարք հարցեր: «Առաջին՝ այն կխթանի աշխատանքի շուկա նոր ուժերի ներգրավմանը: Բազմաթիվ են դեպքերը, երբ աշխատանքի ընդունվելու համար անհրաժեշտ է լինում աշխատանքային փորձառություն: Այսպիսով, կամավոր աշխատանքը կհամարվի նաև մասնագիտական փորձառություն աշխատանքի ընդունվելու պարագայում: Հաջորդ առանձնահատկությունն այս նախագծի մշակութային և քաղաքակրթական կարևորությունն է՝ հանրային համերաշխության և հանրային փոխօգնության առումով: Կամավոր աշխատանքը կարող է լինել խնամքի կենտրոններում, առողջապահական հիմնարկներում և այլ վայրերում»,-ասել է վարչապետը:

Վարչապետը նաև ընդգծել է, որ օրենքը պետք է այնպիսի հստակ կարգավորումներ ունենա, որը կբացառի տվյալները կեղծելու հնարավորությունը. «Հանձնարարել եմ նաև, որ մենք կամավորության թվային հետագծելիության մեխանիզմ ստեղծենք, որպեսզի կամավորությունը ոչ թե թղթային, այլ թվային կերպով անձնագրվի։ Եվ շատ կարճ ֆորմալ հաշվետվողականության որոշակի մեխանիզմ ստեղծի, երբ կամավորը հնարավորություն կունենա ներկայացնելու, թե որտեղ, երբ ու ինչ աշխատանք է իրականացրել»։

Տպել
2263 դիտում

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան