«Եթե ուժեղ էր բանակը, ինչո՞ւ էինք երգելու Ստեփանակերտ-Ստեփանակերտ». վարչապետի արձագանքը՝ Սերժ Սարգսյանին

Այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյաննը վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրեց անդրադառնալ Սերժ Սարգսյանի այն հայտարարություններին, թե 44-օրյա պատերազմի ընթացքում զինատեսակներ կան, որոնք չեն օգտագործվել։

«Անվտանգային հարցերից ենք խոսում, ու պարբերաբար նաև խոսվում է բանակից։ Մեր ընդդիմախոսներն էլ են շատ հաճախ խոսում բանակից, Սերժ Սարգսյանն էլ իր հարցազրույցներից մեկում խոսել է բանակից ու իրենց հաջորդած իշխանությանը ժառանգություն թողած բանակին տվել այնպիսի գերադրական որակումներ։ Ես ձեզ կխնդրեմ անդրադառնանք պարոն Սարգսյանի գովերգող կամ տարատեսակ ինչ-որ զինատեսակների տիրապետող բանակի մասին պնդումներին, որոնք, ըստ նրա, իբր 44-օրյա պատերազմի ընթացքում չեն օգտագործվել»,- ասաց Ալեքսանյանը։

Վարչապետը, պատասխանելով հարցին, շեշտեց՝ 44-օրյա պատերազմի ժամանակ զենքի պակաս չի եղել։

«Պարբերաբար այդ քննարկումներն ի հայտ են գալիս, ու հետևյալն է արձանագրվում. ձեր նշած անձը նույնպես խոսել էր դրա մասին՝ ասելով, որ իրենց իշխանության ժամանակ այդ բանակը բոլորովին ուրիշ պատրաստակամության վիճակի էր։ 44-օրյա պատերազմի ընթացքում կամ ավարտից հետո ԼՂ մի բարձրաստիճան պաշտոնյա պատմել էր, թե ինչպես 2016-2017 թվականին մի հավաքի ժամանակ ասել էր, որ, ըստ էության, եթե մենք չգնանք ինչ-որ անհամաչափ զիջումների, «Ղարս-Ղարս» երգը հիշում եք, Ստեփանակերտ-Ստեփանակերտ երգն ենք երգելու։ Այսինքն՝ դա երկու քաղաքական մերձավորների կողմից խոսակցությունն է, իրենց կողմից արտահայտված։ Եթե այդքան ուժեղ ու մարտունակ էր, ինչո՞ւ էինք երգելու Ստեփանակերտ-Ստեփանակերտ։ Մարտունակ բանակի դեպքում բոլորովին այլ երգ էինք երգելու, չեմ ուզում բարձրաձայնել»,- ասաց վարչապետը։

Ըստ նրա՝ հաջորդ կետը, որի մասին շատ է խոսվում, դա ապրիլյան քառօրյա պատերազմն է։ Բայց այդտեղ էլ պետք է արձանագրել, որ եթե ՀՀ-ն հաղթել էր, ինչո՞ւ էր դիվանագիտական սեղանին պատերազմից հետո նորից նույն փաստաթուղթը դրված վատ տարբերակով՝ կապված ԼՂ-ի հետ:

«ՀՀ-ի դիվանագիտական խողովակներով 2016 թվականի հունվարին դրվել է մի փաստաթուղթ ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ, որը Հայաստանը մերժել է աշխատանքային մակարդակով։ Դրանից երկու ամիս հետո սկսվել է պատերազմը, որը մենք հաղթել ենք, բայց դրանից հետո սեղանին է դրվել նույն մերժված փաստաթուղթն ավելի վատ տարբերակով։ Եթե հաղթելու էինք, ինչո՞ւ էր դիվանագիտական ֆրոնտում վերահաստատվել այն տարբերակը, որը ՀՀ-ն մերժել էր։ Մենք չգիտենք՝ այն ժամանակ բանակը ինչ էր ու ինչ էր բանակում»։

Արձագանքելով՝ Ալեքսանյանը նկատեց, որ ԱԳՆ-ում չի պահպանվել որևէ սղագրություն Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի բանակցությունների մասով․ «Այստեղից ուրիշ հարց է ծագում՝ այդ բանակցությունների պրոցեսը հանրապետական խմբակցության ղեկավարն այս ամբիոնից անվանել էր «երանելի»։

Վարչապետն էլ նշեց․ «Այստեղ երկու հանգամանք կա․ որևէ մեկը լսել է որևէ զինծառայողից, որ 44-օրյայի ժամանակ զենքի պակաս է եղել, բացառված է։ Որոշ վայրերում զինվորականները միլիարդներով զենքեր են թողել պահեստներն ու փախել։ Չենք տեսե՞լ այդ կադրերը, որտեղ ադրբեջանցիներն իրենց գրաված զորամասն են մտնում ու վիդեոներ են հրապարակում լիքը պահեստներով։ 2016 թվականին չենք հիշո՞ւմ՝ ինչ խոսակցություններ կային, երբ այդ ժամանակվա վարչապետն այս ամբիոնից ասաց՝ դիզվառելիքի խնդիր է եղել»։

Կառավարության ղեկավարը իր խոսքում շեշտեց՝ մինչ իշխանությունը իրենք ընդդիմադիր գործիչներ են եղել, բայց ոչ «5-րդ շարասյուն»։

«Ոչ էլ եղել ենք օտար երկրներից կառավարվող քաղաքական ուժ՝ «պողոսական, սորոսական», որովհետև իրենց քաղաքական գործողության այլ ձև հայտնի չէ. ո՛չ սեփական գաղափար են ունեցել, ո՛չ էլ սեփական տեսլական։ Այլ ձև չգտեն, միայն կառավարվել դրսից կամ երկրում ինչքան բան կա սեփականաշնորհել։ Ես նաև եզրակացության եմ գալիս, որ մեր սպայական դասը իրենք կոտրել են բարոյապես՝ ձեզ հայտնի որոշ գեներալների հրամանատարության ներքո և նրանց աշխատանքային սխեմայով աշխատացնելով»,- ասաց Կառավարության ղեկավարը:

Տպել
3026 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)