«Առանց անցքերի հնարավոր չէր ստանալ այն արդյունքը, որին հասարակությունն ականատես եղավ ամանորյա օրերին». Գրիգորյան

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը հայտնել է, որ քաղաքապետարանն ամփոփել է 2023 թվականի ամանորյա լուսավորության ծրագրի իրականացման աշխատանքները, նշել, որ Հանրապետության հրապարակի շենքերին արված անցքերը նույնպես փակվել են:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Գրիգորյանը, հակառակ պնդումներին, ասում է՝ ամանորյա լուսավորության համար շենքերին արված անցքերը որևէ կերպ չեն կարող համարվել վնաս՝ դրանք համարելով «անհրաժեշտ ներգործություն»։ Վերջինիս հավաստմամբ՝ առանց անցքերի հնարավոր չէր ստանալ այն արդյունքը, որին հասարակությունն ականատես եղավ ամանորյա օրերին՝ հաշվի առնելով նախագծի իրականացման սեղմ ժամկետները։

«Եթե ունենայինք ավելի երկար ժամանակ, գուցե այլ արդյունք ստանայինք, բայց հաշվի առնելով, որ ժամկետները սեղմ էին, որովհետև պարտադիր էր լուսավորության զարդարանքներն ավարտել մինչև «Մանկական Եվրատեսիլի» բացման արարողությունը, ժամկետները տեղափոխվեցին։ Անցքերի փակման գաղափարը չի առաջացել հնչած քննադատությունից հետո, ի սկզբանե պայմանագիրը կնքելու ժամանակ նախատեսված էր այդ պարտավորությունը կապալառու ընկերության համար, և, ի վերջո, անցքերը փակվել են՝ դրանց փակման մեթոդաբանությունը համաձայնեցնելով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ»,- մանրամասնում է նա:

Փոխքաղաքապետի խոսքով՝ կապալառու ընկերությունը փակել է միայն ամանորյա լուսավորության համար իր արած անցքերը։

«Ինչպես բազմիցս նշել եմ, Հանրապետության հրապարակի շենքերը տարիներ ի վեր տարբեր առիթներով ենթարկվել են ներգործության, բայց կապալառու ընկերությունը հարթել է միայն իր արած ներգործությունը։ Շենքերի վրա կան բաներ, որոնք տասնամյակների պատմություն ունեն ու իրականցվել են տարբեր նախագծերի շրջանակներում։ Շատ հեշտ ապացուցելի է, որ անցքերն էին նոր, որոնք՝ հին, այսինքն՝ վաղուց առկա էին շենքերի վրա»,- վստահեցնում է Գրիգորյանը։

Ըստ նրա՝ օրեր առաջ Կառավարության աշխատակազմի գործերի կառավարչի հետ քննարկվել է նաև շենքերին այդ ժամանակ հասցված վնասները կարգավորելու հարցը։ Պետք է հստակեցնել, թե ինչ միջոցներով ու մասշտաբներով է արվելու։ Այստեղ իրականացնողը քաղաքապետարանը չէ, Գրիգորյանը, սակայն, չի բացառում փոքր ներգրավվածությունը․ «Ես ինքս տեսել եմ, որ անցքեր կան, որոնք մեր արած անցքերից չափերով ավելի մեծ են, կամ քարերը կոտրված են։ Այդ բոլորը փորձելու ենք կարգավորել»։

Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը նաև հիմա, երբ փակվել են ամանորյա զարդարանքների համար արված անցքերը, չի բացառում ապատեղեկատվության ու մանիպուլյացիոն գործընթացները։ Հիշեցնում է մի դեպք, երբ «5-րդ ալիք» հեռուստատեսության լրագրողն ամանորյա անցքերի վերաբերյալ խոսակցությունների ֆոնին կադրի համար հեղյուսը մտցրել էր հրապարակի շենքերից մեկի պատի մեջ:

«Այդ ժամանակ հեղյուսը մտցրել էր անցքն ու նկարագրել, թե մենք ենք արել, բայց բոլորս էլ ականատես եղանք, որ մենք չենք։ Քաղաքացիների մոտ տպավորություն էր, որ շենքերն ամբողջական վիճակում են եղել, ու հիմա ինչ կա, այդ պրոցեսից հետո է եղել։ Այժմ մտավախություն կա, որ նույն կերպ կգործեն և կմանիպուլացնեն։ Բայց այս անգամ բոլոր պնդումները պետք է պատրաստ լինեն ըստ օրենքի ապացուցել»,- ասում է Գրիգորյանը։

Հարցին՝ իսկ Երևանում պատմամշակութային շենքերին գովազդներ փակցնել թույլ չտալու համար վերահսկող մեխանիզմներ գործարկվելո՞ւ են, Սուրեն Գրիգորյանը նշում է․ «Այս մասով նույնպես քննարկումներ ենք ունեցել։ Մշակում ենք ուղեցույցներ։ Կարծում եմ՝ առաջիկա ավագանու նիստին կներկայացնենք հարցը։ Ոչ միայն պատմամշակութային շենքերին փակցվող, այլ ընդհանրապես որևէ շենքին գովազդ փակցվելու գործառույթները կվերանայվեն»:

Փոխքաղաքապետը վստահ է՝ հնարավոր է ունենալ մեխանիզմ, որն իսկապես կվերահսկի այդ գործընթացը։ Բացի տուգանքներից և գովազդի թույլտվության կարգերը վերանայելուց, անհրաժեշտ է քաղաքացիների մոտ հանրային պատասխանատվությունն առաջ մղել, որպեսզի հասկանանք՝ բիզնեսը պատմամշակութային արժեքներից վեր չէ։

Տպել
1602 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է