«Մեզ մոտ ջուրը հաճախ սխալ կերպ է օգտագործվում, ձկնաբուծարաններից դուրս եկողով պետք է ոռոգում իրականացնել». մասնագետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ ամբողջ աշխարհում և Հայաստանում սպասվող երաշտին, որը, ըստ նրա, պարբերաբար լինելու է։ Այս համատեքստում Կառավարության ղեկավարը շեշտեց ջրի խնայողության կարգավորման հարցի կարևորությունը:

Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնի Պետրոսյանը ևս երաշտի վերաբերյալ մտահոգիչ ցուցանիշներ ապագայում կանխատեսում է։ Վերջինիս կարծիքով՝ դրանք բավական բացասական ազդեցություն կարող են առաջացնել:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Պետրոսյանը նկատում է․ «Չնայած դեռ դժվար է ասել, թե ամռանն ինչ պատկեր կունենանք երաշտի մասով, բայց խնդիրը հենց ջրի խնայողությանն է։ Անցյալ տարվա համեմատությամբ Սևանա լճում այս մասով ունենք բացասական հաշվեկշիռ: Ախուրյանի, Ազատի ջրամբարում պատկերը ևս մտահոգիչ է։ Աշնան ու ձմռան ամիսներին տեղումներ գրեթե չունենք կամ՝ քիչ քանակությամբ։ Վերջին օրերին է միայն, որ առատ տեղումներ գրանցվեցին։ Փաստ է՝ ջրի բավարար պաշարների կուտակումների առումով բավական խնդիրներ ունենք»։

Պետրոսյանի խոսքով՝ երաշտի առաջացրած խնդիրների դեմ պայքարում ՀՀ-ն պետք է ուշադրություն դարձնի հենց այս հարցին։ Վերջինս փաստում է՝ ջուրը գրեթե բոլոր ոլորտներում սխալ կերպ է օգտագործվում։ Շատ դեպքերում կորուստները ոռոգման ժամանակ են լինում։

«Պետք է ջրի կառավարումն ապահովել․ շատ հաճախ ջրամբարների ջուրն օգտագործվում է հիդրոէլեկտրոկայանների շահագործման նպատակով, որն անթույլատրելի է։ Դա հնարավոր է այն դեպքում, երբ ունենք բավարար ջրի ավելցուկ այս կամ այն ջրամբարում։ Ոռոգման մեր մայր ջրանցքները, պոմպակայանները, մղման խողովակաշարերը հիմնականում վթարային վիճակում են կամ վնասված, և ջրի կորուստներ են լինում։ Միայն Սևանա լճից, երբ ջուրը մատակարարվում է Արարատյան դաշտ, այդ համակարգում, պաշտոնական տվյալներով, ավելի քան 42 տոկոս ջրի կորուստ ենք ունենում։ Ոռոգման աշխատանքներով պետք է զբաղվեն փորձառություն ունեցող մարդիկ, շատ հաճախ դա անում են անչափահաս երեխաները կամ ծեր կանայք ու տղամարդիկ, որոնք ստիպված են իրենք ոռոգել իրենց հողամասերը»,- ասում է Պետրոսյանը։

Անդրադառնալով ջրի խնայողությունը հատկապես ձկնարդյունաբերության ոլորտում կարգավորելու հարցին՝ մասնագետը դա համարում է կարևոր խնդիրներից մեկը, որը ՀՀ-ն պետք է լուծի։

Ըստ Պետրոսյանի՝ Հայաստանում ավելի քիչ ձուկ է արտադրվում, քան վատնվող ահռելի քանակությամբ ջրային ռեսուրսները, ինչն անթույլատրելի է։ Նրա խոսքով՝ պետք է կարգավորվի նաև այն ջրամբարների հարցը, որոնք կառուցվել են շատ տարիներ առաջ, բայց արդեն ցամաքել են, ջրի պաշարները՝ նվազել․ «Արտեզյան ավազանից վերցված ջուրը բնական ճանապարհով չի վերականգվում, այսինքն՝ վերցվում է շատ ավելին, ինչը ծանր հետևանքի կարող է հանգեցնել բնապահպանական առումով։ Ջրի խնայողության համակարգի ներդրումն այստեղ ամենից կարևոր հարցն է։ Խիստ հսկողություն պետք է սահմանել, քանի որ շատ հաճախ ձկնաբուծարաններն ավելի շատ ջուր են օգտագործում, քան նրանց թույլատրված է։ Ձկնաբուծարաններից դուրս եկող ջուրը պետք է օգտագործվի ոռոգման նպատակով, ջուրը մղվի ոռոգման ցանց։ Ձկնաբուծարանները ջուրը պետք է օգտագործեն կա՛մ փակ, կա՛մ կիսափակ միջոցներով»։

Պետրոսյանի խոսքով՝ եթե ՀՀ-ն կոնկրետ քայլեր այս մասով չձեռնարկի, կհանդիպի լուրջ խնդիրների։ Հարևան Թուրքիան, օրինակ, ըստ նրա, արդեն սկսել է ջրամբարների կառուցումը, որոնք կառուցվում են մեզ հետ սահմանակից հատվածում:

«Մոտավորապես 1,5 միլիարդ տարողությամբ ջրամբարներ է կառուցել։ Ամբողջ այն ջրերը, որոնք Թուրքիայի տարածքից հոսում են դեպի ՀՀ տարածք, թափվում են Արաքս գետը, այդ ջուրը օգտագործելու են ու մեզ շատ դժվար իրավիճակի մեջ կարող են դնել ապագայում։ Պետք է այնպես անենք, որ կարողանանք մեր եղած պաշարներն օգտագործել, կիրառենք ժամանակակից տեխնոլոգիական ռեսուրսներ, որոնցով արդյունավետ կլինի ջրի օգտագործումը»,- ընդգծում է մասնագետը։

ՀՀ-ում գյուղատնտեսության ոլորտի խնդիրները, ըստ Պետրոսյանի, բազմաթիվ են․ սկսած հողերի դեգրադացված լինելուց, մինչև գյուղմթերքների արտահանումը։ Նրա խոսքով՝ հողը սնանկանում է, գյուղացու եկամուտները՝ կրճատվում։ Վերջինիս դիտարկմամբ՝ հողերի 50 տոկոսը դուրս է մնացել գյուղատնտեսական շրջանառությունից։

Զրուցակցի խոսքով՝ լրջագույն խնդիր է նաև գյուղտեխնիկայի հարցը, քանի որ Հայաստանում դեռևս օգտագործվում են 50 տարվա վաղեմություն ունեցող գյուղգործիքները․ «Մեր հիմնական արտահանման շուկան ՌԴ-ն է, և երբեմն Լարսի հետ կապված խնդիրներ ենք ունենում, դժվարություններ են ստեղծվում։ Մեր գյուղմթերքները կորցնում են իրենց որակը, դառնում՝ ոչ մրցունակ։ Բազմաթիվ են այդ խնդիրները, որոնք մենք պետք է հաղթահարենք և արդյունավետ տնտեսություն վարենք»:

Տպել
4582 դիտում

Փոփոխություններ՝ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին