Երևան
17 °C
«Իրանը մեծ երկիր է, որը պատմության ընթացքում հատուկ հարգանք է տածել իր հարևանների նկատմամբ: Իրանն իր հյուսիսարևմտյան հարևանների, հատկապես Ադրբեջանի հետ շատ ընդհանրություններ ունի, և մենք միշտ հարգել ենք այս երկիրը»:
Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի փոխնախագահ Ալի Նիքզադը՝ խոսելով Իրան-Ադրբեջան հարաբերությունների մասին՝ հավելելով՝ Ադրբեջանը պետք է իմանա, որ Իսլամական հեղափոխությունից հետո Իրանի հարևաններից մեկը (- խմբ. Իրաքը) մի անգամ սխալվեց, և չնայած տարբեր երկրների մեծ աջակցությանը՝ 8 տարվա ընթացքում չկարողացավ Իրանի դեմ կանգնել, այդ իսկ պատճառով Ադրբեջանի պետական այրերին խորհուրդ ենք տալիս պահել և հարգել բարիդրացիականության սկզբունքը:
Նիքզադն, անդրադառնալով Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակմանը, ասել է, որ այն անձնական դրդապատճառներով է եղել և հավելել՝ եթե մի անգետ մարդ մի սխալ է արել, պետք է փակե՞լ դեսպանատունը կամ հանե՞լ դիվանագետներին և այլ բաներ խոսել:
«Այդ դեպքից հետո մեր նախագահը կապ է հաստատել Ադրբեջանի նախագահի հետ, խորհրդարանի նախագահն էլ է ուղերձ հղել և ափսոսանք հայտնել, ես ինքս Թեհրանում Բաքվի դեսպանատան երկրորդ անձի հետ եմ զրուցել: Իրանը մինչ այժմ իրեն պատվով է պահել, ուստի խորհուրդ եմ տալիս Ադրբեջանի կառավարությանն ու խորհրդարանին անդրադառնալ պատմությանը և ճիշտ վարքագիծ դրսևորել: Վերջին օրերին Ադրբեջանը 4 դիվանագետի է արտաքսել, և, անշուշտ, մեր ԱԳՆ-ն էլ փոխադարձ գործողություն կձեռնարկի, բայց այս վարքագիծը լավ ավարտ չունի»,- նշել է նա:
Նիքզադն ընդգծել է, որ Իրանը առանձնահատուկ հարգանք է տածում Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ և որպես իրանցի մուսուլման, պատգամավոր՝ ընդգծել, որ Իրանի և Ադրբեջանի ժողովուրդները շատ ընդհանրություններ ունեն, բայց Ադրբեջանը պետք է ձեռք քաշի արկածախնդրություններից:
«Իրանը մինչև հիմա համբերատար է եղել, բայց համբերությունն էլ չափ ու սահման ունի: Մենք ոչ մի հակասություն չունենք, երկու երկրների սահմանները, իշխանությունները, տեսակետները հստակ են, երկրներից յուրաքանչյուրն անկախություն ունի, բայց ադրբեջանցիները պետք է պատմությունը չմոռանան: Եթե Ադրբեջանում սիոնիստական (Իսրայելի բնորոշումն Իրանում - խմբ.) խումբ էլ տեղակայվի, նրանք չեն կարող ոչինչ անել: Մեր սիրտը ցավում է Ադրբեջանի ժողովրդի համար: Մենք պետք է զարգացնենք մեր հարաբերությունները խաղաղ պայմաններում՝ պահպանելով արժանապատվությունն ու բարեկամությունը, բայց Իրանի համբերությունն էլ սահման ունի»,- ասել է նա:
Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա
Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները
Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան
Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)
«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին
Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով
Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել
Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին
Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին
Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին
Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին
Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»
Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան
Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա
Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ
1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ
Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան
Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան
Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)
Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ
Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը
Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը
Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան
Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է
Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը
Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան
Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի
Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան
Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
© 2024 Հայկական ժամանակ