ՀՀ նախագահն ընդունել է օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանին (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է մեծանուն երգիչ և մշակութային գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանին։

Հանրապետության նախագահը նշել է, որ լինելով աշխարհահռչակ երգչի վաղեմի երկրպագուն, մշտապես բարձր է գնահատել նրա բացառիկ կարիերան միջազգային ամենահեղինակավոր բեմերում, համագործակցությունն արվեստի համաշխարհային մեծությունների հետ, տարիների ընթացքում ձեռք բերած փորձառությունն ու կապերը։

«Այսօր, երբ մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության զարգացման մասին, կարևորում ենք մարդուն, իսկ դուք այն մարդկանցից եք, ով իր գործունեությամբ, իր տաղանդով լավագույնս է ներկայացնում մեզ և մեր մշակույթը: Գնահատելի է նաև այն, որ անկախության տարիները Դուք անցկացրել եք պետության հետ, Ձեր ստեղծագործական գործունեությունը ծավալելով հայրենիքում, միաժամանակ հանդես գալով նաև աշխարհի տարբեր բեմերում»,- նշել է Վահագն Խաչատուրյանը:

Բարսեղ Թումանյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ իր գործունեությունը խարսխված է հայ ազգային մշակույթի լավագույն ավանդույթների պահպանության ու հանրահռչակման սկզբունքների վրա:

Զրույցի ընթացքում քննարկվել են ազգային մշակույթի ակունքների վերհանման ու մշակութային քաղաքականության հիմնախնդիրների վերաբերյալ հարցեր:

Ընդգծվել է մշակույթի ազգային հայեցակարգի ձևավորման կարևորագույն դերն ազգի դիմադրողականության և միջազգային հեղինակության բարձրացման հարցում: Հանրահայտ երաժիշտը նշել է, որ աշխարհին ներկայանալու լավագույն տարբերակը մշակութային ինքնության և յուրահատկության պահպանությունն ու հանրահռչակումն է:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հայաստանյան մշակութային միջավայրում և հատկապես օպերային երգարվեստում առկա հիմնախնդիրներին և դրանց լուծման ուղիներին:

Հանրապետության նախագահն իր պատրաստակամությունն է հայտնել հնարավորինս աջակցել դասական երաժշտության ու երկրի մշակութային կյանքի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին ու ծրագրերին:

Հ.Գ. Մեր կայքում բազմիցս ենք անդրադարձել Բարսեղ Թումանյանի վերաբերյալ միջազգային հեղինակությունների բացառիկ գնահատականներին, մեր մշակույթի գործիչների, օպերային արվեստի մերօրյա աստղերի և արվեստասեր հանրության պահանջին ու խնդրանքին, այն է ՝ Բարսեղ Թումանյանին վստահել օպերայի գեղարվեստական ղեկավարությունը։ 

Գնահատենք մեր մեծերին

Համաշխարհային բեմերում փայլատակող հայազգի օպերային աստղերը մաեստրո Բարսեղ Թումանյանի մասին

Բարսեղ Թումանյանը ոչ միայն ֆանտաստիկ երգիչ է, այլև՝ բացառիկ ինտելեկտուալ արվեստագետ

Տպել
2317 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է