«Մեզ հայտնի շատ ուժերի առանցքային նպատակն է, որ մենք կորցնենք քաղաքացիների հետ մեր քաղաքական կապը». վարչապետ (տեսանյութ)

«Մարդիկ հավատում են, որ խաղաղություն լինելու է, իրենք հավատում են՝ իրենց հայրենիքում երջանիկ ապրելու ու արարելու հնարավորություն են ունենալու: Մարդիկ հավատում են կառավարող կուսակցության «Ապագա կա» կարգախոսին»:

Այս մասին այսօր Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց՝ իրենք բացառիկ պատասխանատու են բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր հավատում են Հայաստանի ապագային:

«Պիտի ընդգծեմ նաև մեր բացառիկ պատասխանատվությունը բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր կասկածով են վերաբերվում ապագային, ու այդ պատասխանատվությունը պատմական այս ժամանակաշրջանում ունի ու կարող է ունենալ մեկ արտահայտություն՝ դա խաղաղությունն է, ինչը նշանակում է կարգավորված հարաբերություններ ունենալ մեր բոլոր չորս հարևանների հետ»,- ասաց վարչապետը:

Ըստ նրա՝ հարցերի հարցը հետևյալն է՝ որքանո՞վ է դա իրատեսական, իրագործելի, որքանո՞վ է Ադրբեջանի գործողություններն ու քաղաքականությունը միտված խաղաղությանը:

«Մեզ հայտնի շատ ուժերի առանցքային նպատակն է այնպես անել, որ մենք կորցնենք քաղաքացիների հետ մեր զրույցի, մեր խոսակցության թելը, փակվենք մեր կաբինետներում, կառավարական շենքերում ու կորցնենք էմոցիոնալ ու քաղաքական կապը ՀՀ քաղաքացիների հետ: Մենք նման բան թույլ չպետք է տանք. երբ տուն առ տուն, գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք մարդկանց բացատրենք, թե ինչ է տեղի ունեցել, ինչ է տեղի ունենում մեր երկրի շուրջ, նրանք մեզ կհասկանան, նրանք մեզ հասկանում են, հակառակ դեպքում մենք այստեղ չէինք լինի»,- ասաց Կառավարության ղեկավարը:

Վերջինիս խոսքով՝ խաղաղություն հնարավոր է, եթե Հայաստանը միջազգային բոլոր հարաբերություններում ոչ միայն այսօրվա, այլև ապագայի համար հստակ արձանագրի, որ Հայաստան է ճանաչում 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքը, ավելի կոնկրետ՝ հայկական ԽՍՀ տարածքը ու որևէ այլ երկրից տարածքային պահանջ չունի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել
2572 դիտում

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)