Մարդկանց թվում է, թե սա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կառավարությունն է. Գուրգեն Արսենյանը՝ ընդդիմությանը

«Մեր տունը Հայաստանն է՝ իր սահմաններով, բնակչությամբ, տնտեսությամբ, պաշարներով: Մեր նպատակն է ապահովել նրանց ապահով, անվտանգ և երջանիկ կյանքն այսօր և ապագայում, և մենք որպես օրինավոր և պատասխանատու իշխանություն զբաղված ենք ապահովելու ՀՀ շահերի մշտական և արդյունավետ սպասարկումը և ցանկացած արկածախնդրություն մերժելու ենք»:

Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

Վերջինս հարցադրում արեց՝ ի՞նչ է տարբերություն այս Հայաստանի և այն Հայաստանի միջև, որտեղ իրականացվում էր կառավարում լրիվ այլ սկզբունքներով:

«Կարևորագույն տարբերությունը նրանում է, որ մենք Հայաստանը որպես պետություն վերադարձրել ենք ժողովրդին և ժողովրդին վերադարձրել ենք պետությանը: Այն Հայաստանը, որտեղ որ կառավարում էին իրենք (-խմբ. ՀՀ նախկին իշխանությունները) գոյություն ուներ յուրահատուկ մելիքության ինստիտուտ, ամեն մի տարածքն ուներ, այսպես ասած, իր մելիքը, որը ներկայացնում էր գրավիտացիոն կենտրոն՝ իշխանությունների որոշումները իրացման համար: Իրենք պետության մեջ պետություն էին»,- նշեց Արսենյանը:

Ըստ նրա՝ մարդկանց թվում է, թե սա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կառավարությունն է. «Չեն ուզում պատկերացնել, որ այս պահին գործում է ու կանգնած է ՀՀ կառավարությունը, որը եկել է հաշվետվություն տալու իր գործունեության հետ կապված, և իրենք չեն ընդունում այս Կառավարությունը որպես իրենց Կառավարություն: Բնականորեն հարց է ծագում՝ իսկ ո՞րն է, ո՞վ է ձեր կառավարությունը»:

Պատգամավորն ընդգծեց՝ Հայաստանում ոչինչ չանելով՝ հարստանալու ինստիտուտը վերացել է, չկան գործիչներ՝ պսեվդոմելիքներ, որոնք միջազգային վարկեր ու տենդերներ էին բերում Հայաստան, որոնց ավարտին իրենք հարստանում էին, իսկ արդյունքը չկար:

Ժամեր առաջ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր քաղաքական ակցիա սկսելու մասին։ Իր ելթույթի ժամանակի ավարտից հետո Թովմասյանը հայտարարել էր, որ չի լքելու ամբիոնը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ներս էր հրավիրել անվտանգության աշխատակիցներին, որոնք նրան և մի քանի այլ ընդդիմադիր պատգամավորի դուրս էին հանել դահլիճից:

Տպել
1860 դիտում

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)