Ով է Իլհամ Ալիևի երազները Ռոբերտ Քոչարյանին պատմողը. Հայկ Կոնջորյանը Արամ Վարդևանյանի հետ զրույցից հատված հիշատակեց

«Մեր երկու հարգելի խմբակցությունների ներկայացուցիչները փորձում են ներկայացնել հետևյալ թեզերը՝ մենք մեր 20-ամյա կառավարմամբ թողել էինք մի հիանալի ժառանգություն, դուք եկաք պարտվեցիք, տվեցիք հողերը, ու խոսում են դավաճանության մասին»:

Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Նա նաև նկատեց, որ ընդդիմության կողմից երկու շատ կարևոր հայտարարություն է հնչում. «Մեկն այն է, որ ձեր ժամանակ՝ 20 տարի շարունակ, Հայաստանն ունեցել է ամենամարտունակ բանակը, երկրորդը, որ Հայաստանն ունեցել է հմուտ դիվանագիտություն: Բայց եթե դուք իսկապես ճիշտ եք, և 20 տարի շարունակ ձեր կառավարման ժամանակ Հայաստանն ունեցել է ամենամարտունակ բանակը և ամենահմուտ դիվանագիտությունը, բա ինչո՞ւ չեք լուծել Արցախի հարցը: Որովհետև Արցախի հարցի լուծման երկու ամենաֆունդամենտալ բաղադրիչը ուժեղ բանակն ու ուժեղ դիվանագիտությունն է»:

Ըստ Կոնջորյանի՝ ընդդիմությանը լսելով՝ կարծում է, թե նրանց առաջնորդներից մեկը Թալերանն է եղել, մյուսը՝ Հանիբալը:

«Հանիբալի և Թալերանի քսանամյա կառավարման ժամանակ ունենալով ամենաուժեղ բանակն ու դիվանագիտությունը՝ չե՞ք լուծել Արցախի հարցը, բա լուծեիք: Պարոն Օհանյանն ասում է, որ չեն ճանաչել ԼՂ անկախությունը, բայց հիմքեր են ստեղծել: Ասեմ՝ ինչ հիմքեր են ստեղծել, օրինակ՝ մեծ բանակցողներից Ռոբերտ Քոչարյանը, որ բանակցում էր ընդհանուր պետության մասին, դա էր հիմքը, որտեղ որ ԼՂ հայության անձնագրերում պետք է գրվեր Ադրբեջանի Հանրապետություն, դա էր ԼՂ միջազգային ճանաչման հիմքը: Կամ տիկին Խամոյանի միտքը, թե ցանկացած չբանկցությունն ավելի վատն է, քան ցանկացած վատ բանակցություն: Քաղաքական ծանծաղամտության հերթական դրսևորումն է սա: Այո, չբանակցությունը դա է, երբ որ գնում ես Արցախի միջազգային ճանաչման դրոշակը վերցրած, նախ Արցախին բանակցությունների սեղանից հանում ես դուրս, հետո գնում բանակցում ես, որ Արցախի հայերն ունենան ադրբեջանական անձնագիր, և դուք ձեր պատկերացումների մեջ ճշմարիտ եք, որովհետև ձեր չբանակցությունը սա է եղել»,- ասաց նա:

Պատգամավորն անդրադարձավ նաև ընդդիմության այն հարցադրմանը, թե այդ ի՞նչ են խոսում Իլհամ Ալիևի հետ:

«Մի պատգամավոր ունեիք, որը նաև փաստաբան էր հիմնական գործով (-խմբ. նկատի ունի Արամ Վարդևանյանին, որը վայր է դրել պատգամավորական մանդատը), ասում էր՝ Իլհամ Ալիևը Ռոբերտ Քոչարյանին տեսնում է իր երազներում, ես էլ հարցրի՝ էդ ո՞վ է պատմել Իլհամ Ալիևի երազները Ռոբերտ Քոչարյանին: Այդ դուք եք իրար երազներ պատմում, իրար երազներում տեսնում, գնացեք մի հատ ֆրոյդիզմի տեսությունը բացեք, հասկացեք՝ խի եք իրար երազներում տեսնում»,- նշեց պատգամավորը:

 

Տպել
1633 դիտում

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարո՞ղ է կանգնեն և հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում