Երևանից դուրս չի նշանակում զիջում, Գյումրու միջազգային փառատոնը կանցկացվի բարձր մակարդակով. Գյումրիում էր Արա Խզմալյանը

Ապրիլի 24-ից մայիսի 10-ը Գյումրիում իրենց լավագույն ներկայացումներով հանդես կգան թատրոններ ու թատերախմբեր ՀՀ տարբեր մարզերից, Երևանից, Վրաստանից, Ռուսաստանից և Եվրոպայից: Մի քանի օրից մեկնարկում է Գյումրու միջազգային թատերական փառատոնը:

Մեկնարկի օրը ինքնանպատակ չի ընտրվել: Փառատոնը կբացվի Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի «Մեծ լռություն» ներկայացմամբ: Գյումրի այցելած ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանն ասաց, հենց այդ օրը մենք հաստատելու ենք մեր ստեղծարարար, մշակութային լինելը, մեր վերածնված ու հեռանկար ունեցող ազգ լինելը:

Մշակույթի ապակենտրոնացումը պետական մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է: ԿԳՄՍՆ-ն արդեն տևական ժամանակահատված հենց այս սկզբունքով է կողմնորոշվում և պետական դրամաշնոհների տրամադրման համար պարտադիր պայման է սահմանված գրեթե ամբողջական կամ մասնակի իրականացումը Երևանից դուրս:

339922188_1063283805058629_8434541483152077332_n.jpg (171 KB)

«Մշակույթի ապակենտրոնացումը, հասանելիությունը, ներառականության ապահովումը կարևորագույն առաջնահերթություններից են: Եվ վերջին տարիներին այս առումով քիչ բան չի արված: Դրա վկայությունն են Չինարիում անցկացված միջազգային գիտաժողովը, Օպերայի և բալետի թատրոնի աննախադեպ այցը Վանաձոր և հոբելյանական թատերաշրջանի բացումը, հիմա նաև այս միջազգային փառատոնը: Հույս ունենք, որ այն կդառնա ամենամյա փառատոն, և կիրականացվի ոչ միայն Գյումրիում, այլ մյուս մարզերում և քաղաքաներում ևս»,-ասաց փոխնախարարը:

Փառատոնի հեղինակ և պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանի գնահատմամբ, փառատոնն այս պահին կենսական նշանակություն ուներ Գյումրու համար: Ասում է, ներքուստ գիտեր, որ տեղի հանդիսատեսը բավական կտրված է մայրաքաղաքի մշակութային, թատերական կյանքից: Փոքր հարցմամբ էլ պարզվել է, որ նաև թատերական ինստիտուտի ուսանողները հաղորդակից չեն դրան:

«Երբ մենք սկսեցինք այդ 20 պաստառները փակցնել դրամատիկականում, ուսանողներից հարցրեցինք, թե քանիսին են ծանոթ, որոնք են դիտել: Շատ վատ պատկեր ունեցանք, քանի որ հազիվ 1-2-ն էին դիտել, այն էլ այն ներկայացումները, որոնք հյուրախաղերով եղել էին Գյումրիում»:

339782183_188628203981704_1824968791750357374_n.jpg (139 KB)

Երևանից դուրս չի նշանակում զիջում: Փոխնախարարն ընդգծում է՝ ընտրված են լավագույնները, գովազդային արշավն ու ցուցապաստառները պատրաստված են նույն կերպ, ինչպես դա արվում է Երևանում անցկացվող լավագույն միջազգային փառատոնի դեպքում:

«Գյումրու դրամատիկականը մնում է առաջատար: Ես մի շրջան գրեթե ամեն շաբաթ գալիս էի այստեղ ներկայացում դիտելու: Եվ շատեր են հատուկ գալիս են ներկայացում դիտելու և ոչ միայն քյալլա ուտելու»,-նշեց Խզմալյանը:

Դրամատիկականի հաջողությունը շեշտադրում է նաև Վիրաբյանն ու փոքր փակագծեր բացում անցած-գնացած դժվար օրերից:

«Ունեցել ենք դեպքեր, երբ դրամարկղի աշխատակիցը եկել, դերասաններին ասել է, գնացեք տուն, տոմս չվաճառվեց, կամ դերասանները շպարված, սպասում էին, որ գոնե 10 տոմս վաճառվի, որ կարողանան ներկայացում խաղալ: Եվ ունենք այսօրվա դրամատիկականը, երբ մարդիկ շաբաթներով տոմսեր են փնտրում, որ կարողանան հայտնվել Գյումրու դրամատիկականում: Սա թատրոնի պատիվն ու շնորհքն է»:

339865391_1286649355254364_62935050252100983_n.jpg (38 KB)

Այս փառատոնին մասնակցության հրավեր միջազգային շատ թատերախմբերի է ուղարկվել, սակայն առկա նյութատեխնիկական հնարավորությունները բավարար չեն եղել նրանց հյուրընկալելու համար: Վիրաբյանն ասում է, տեխնիկական հնարավորությունների առաջարկը շատերին է զարմացրել, որ դեռ այնպիսի տեխմիջոցներ են կիրառության մեջ, որոնց մասին իրենք կամ չգիտեն, կամ իրենց թանգարաններում են արդեն պահպանվում որպես ցուցանմուշ:

ԿԳՄՍ փոխնախարարն ասաց, հնարավոր ամեն առիթն օգտագործում են այդ բացերը լրացնելու համար: Միայն 2022-ին 1 մլրդ 250 մլն դրամ է հատկացվել նման խնդիրների լուծման համար: Առնվազն 30 տարի թատրոնների լուսաձայնային և տեխնիկական սարքավորումները չեն արդիականացվել, ինչքան էլ կապիտալ հատկացումներ արվեն, բացը մնում է զգալի հատկապես այն ժամանակ, երբ միջազգային համագործակցության քայլ է արվում: Խոսքը վերաբերում է նաև երաժշտական գործիքներին:

6.jpg (225 KB)

Գյումրու միջազգային փառատոնը Հայստանյան թատերական փառատոնային կյանքում ամենամեծ բյուջե ունեցողն է՝ 52 մլն դրամ: 43 մլն դրամը տրամադրել է ԿԳՄՍՆ-ն(3մլն դրամը վերադարձվել է որպես ԱԱՀ), 10 մլն դրամ է հատկացրել Երևանի քաղաքապետարանը, 1.5 մլն դրամ տրամադրել է Գյումրու համայնքապետարանը: Տոմսերի 30 տոկոս վաճառք է նախատեսված՝ 2000-5000 դրամի շեմ է ընտրված, հանդիսատեսի 70 տոկոսը ներկայացումները կվայելի հրավիրատոմսերով:

«Շատ կարևոր է, որ Երևանը իր ահռելի մշակութային բյուջեով մասնակից դառնա այս ամենին: Ասում ենք Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գյումրի, որի տարեկան միջոցառումների բյուջեն 30 մլն դրամ է ընդամենը, այնինչ մայաքաղաքի նույն նպատակին հատկացվող գումարը 2 մլրդ դրամ և ավելի է:

Մենք էստեղ անելիք ունենք, չի կարելի հռչակել մշակույթի մայրաքաղաք և չտալ ֆինանսական հնարավորություն, մենք պետք է առնվազն այլ մեծ քաղաքների ֆինանսական ներուժն օգտագործենք, որ դա զուտ արտահայտություն չմնա»:

Փառատոնային ներկայացումներից հետո տեղի են ունենալու նաև «Գյումրին՝ միջազգային թատերական խաչմերուկ» խորագիրը կրող հեռուստաքննարկումներ ռեժիսորների, դերասանների, թատերական գործիչների, արվեստաբանների, թատերասերների մասնակցությամբ: Այս շրջանում Գյումրի կգան թատերախմբեր Իրանից, Ֆրանսիայից: Մայիսի 8-ին աշխարհահռչակ Ռոբերտ Ստուրուան վարպետության դաս-քննարկում կանցկացնի Գյումրու թատերական ինստիտուտի ուսանողների հետ:

Ապրիլի 24-ից մայիսի 10-ը Գյումրու դրամատիկականը չի մատնվի պարապուրդի: Նիկոլայ Ծատուրյանն ասաց դրամատիկականի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը հետաքրքիր քայլ է մշակել: Այդ օրերին մարզային հյուրախաղերով Գյումրու դրամատիկականը կլինի հանրապետության տարբեր քաղաքներում:

Ասուլիսն ավարտվեց գյումրվա հումորով: Տիգրան Վիրաբյանը նկատեց. «Լեփ-լեցուն դահլիճներ կլինեն, կգան, կնայեն ներկայացումները, դուրս գալուց գյումրեցները կասեն՝ բայց դե մերոնք ավելի լավ կխաղան»:

Նիկոլայ Ծատուրյանն էլ դիմեց Արա Խզմալյանին, ասաց Գյումրու թատրոնին ինչքան հնարավոր է լավ նայեք, շա՜տ լավ:

Սամսոն Մատինյան

Տպել
6082 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ