Ինչ է անում Կառավարությունը, և ինչ է ասում ընդդիմությունը. վարչապետի ամփոփիչ ելույթը

«Վերջին չորս օրերին ես առավելագույն ժամանակ եմ անցկացրել Ազգային ժողովում, որովհետև կարևոր եմ համարել բոլոր պատգամավորների հարցերը լսել, այդ թվում՝ ընդդիմության ելույթները»:

Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վերջինս նկատեց, որ սա ոչ միայն ինստիտուցիոնալ մոտեցում է, ինստիտուտի նկատմամբ հարգանք, այլ որովհետև խորհրդարանական երկիր ենք, և խորհրդարանական դեբատներում է, որ պետք է գեներացվի քաղաքական միտքը:

«Ընդհանուր առմամբ, ընդդիմության մեր գործընկերների միտումն այն էր՝ ցույց տալ, որ Կառավարության ներկայացրած զեկույցը մի փաստաթուղթ է, որի մեջ ընդգծված ձեռքբերումները ՀՀ քաղաքացիները չեն զգում»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ բացարձակապես համաձայն չէ, որովհետև, ընդհակառակը, սա այն դեպքն է, որ նշված ցանկացած տող ՀՀ կոնկրետ քաղաքացին չի կարող պարզապես չզգալ.

«Որովհետև վերջին 5 տարում կառուցված, հիմնանորոգված և նորոգված 2500 կմ ճանապարհներով չի կարող չերթևեկել և չի կարող դա չնկատել:

Չեն կարող ՀՀ քաղաքացիները չնկատել 437 հազար 568 դեպք առողջապահական լրացուցիչ ծառայությունը, որ ստացել են առողջապահական հիմնարկներից:

Չի կարող ատեստավորված ուսուցիչը չնկատել, որ իր աշխատավարձը կրկնապատկվել է, և մենք՝ բոլորս, չենք կարող չնկատել, որ ՀՀ-ում կա ուսուցիչ, որ ստանում է 400-450 հազար դրամ աշխատավարձ: Սա մի իրողություն է, որ երբեմնի ֆանտաստիկայի ժանրից էր:

Չեն նկարող ՀՀ 29 հազար քաղաքացիները չնկատել, որ 2022 թվականի ընթացքում Կառավարությունից ստացել են 35 միլիարդ դրամ՝ բնակարան ձեռք բերելու համար:

Չեն կարող գիտնականները չնկատել, որ իրենց աշխատավարձը բարձրացել է 66-166 տոկոսով, չեն կարող չնկատել այն մարզիկները, ովքեր ստանում են Կառավարության աջակցությունը»:

Կառավարության ղեկավարը նաև բերեց օրինակներ՝ առանց անուններ նշելու.

«Ասեմ, որ վերջին օրերին մամուլի վերնագրերում հայտնված մեր մարզիկները, օրինակ, նրանցից մեկը Կառավարությունից ամեն ամիս ստացել է 1 միլիոն 400 հազար դրամ, 2 հոգի՝ 760 հազար դրամ, 1 հոգի՝ 400 հազար դրամ, 1 հոգի՝ 350 հազար դրամ, և Կառավարությունը նրանց առաջին հաջողություններից ուղեկցում է: Ուրիշ բան, որ մենք ամեն անգամ այդ գումարը տալիս ռեպորտաժ չենք անում, մեծ միջոցառումներ կամ այդ մարզիկների ֆոնին չենք նկարվում»:

Փաշինյանը նաև նշեց՝ արձանագրելով Սամբո ըմբշամարտի մեր թիմի հաջողությունները՝ հանձնարարական է տվել, որ Սամբոն նույնպես ընդգրկվի այդ մարզաձևերի ցանկում, մանավանդ, որ այս տարվա նոյեմբերին ՀՀ-ն պատրաստվում է հյուրընկալել Սամբոյի աշխարհի առաջնությունը:

«Չեն կարող ավելի քան 700 հազար աշխատողները չնկատել, որ իրենց աշխատավարձը 2022 թվականին ավելացել է 31,528 դրամով:

Ընդդիմության ներկայացուցիչներն ասում են որ հազարավոր մարդիկ սոված են քնում, դա կարող է լինել, և կա այդպիսի բան, բայց մենք ասում ենք, որ աշխատաշուկայում հազարավոր թափուր աշխատատեղեր կան: Աշխատատեղերի վերաբերյալ նոր ցուցանիշ է հրապարակվել, և մենք ունենք նոր պատմական ռեկորդ՝ 706 հազար, նախորդը 704 հազար էր: Նախորդ տարվա մարտի նկատմամբ ունենք 51 հազարով ավելի աշխատավարձ ստացող, իսկ 2019 թվականի մարտի նկատմամբ աշխատավարձի համախառն ֆոնդը կրկնապատկվել է: Չեն կարող մեր մարզերի բնակիչները չնկատել, որ վերջին 5 տարիներին մարզերում ներդրվել է 1,2 միլիարդ դոլար, երբեք այս չափի ներդրում մարզերում որևէ հնգամյակում չի եղել»,- նկատեց վարչապետը:

Տպել
2890 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը