Հայաստանը ֆանտաստիկ և աննկարագրելի գեղեցիկ երկիր է. Ջերարդ Հոֆման

26/04/2023 schedule17:47

Հայաստանը ֆանտաստիկ և աննկարագրելի գեղեցիկ երկիր է. Ջերարդ Հոֆման

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Խորհրդի անդամ

Ձեր կարծիքով, որո՞նք են Հայաստանի գլխավոր ակտիվները:

Կարծում եմ, Հայաստանի գլխավոր ակտիվները մարդիկ են՝ մտավոր ներուժով և աշխատելու մեծ եռանդով: Մեր նպատակն է ուղիներ գտնել նրանց ներքին ընկալումներին, ձգտումներին աջակցելու համար: Բնականաբար, վարկավորելով և այլ բանկային ծառայություններ մատուցելով երկրի տարբեր մարզերում՝ մեզ համար առաջին հերթին կարևոր է մարդը, նրա բարեկեցությունը:

Բանկի ներսում էլ, կարևոր է աշխատակիցներին ճիշտ ներկայացնել փոփոխությունների էությունը: Գիտեք, մարդկանց համար երբեմն մեծ փորձություն է կյանքի, աշխատանքի սովորական ընթացքի փոփոխությունը, հատկապես երբ սպասումները լինում են անորոշ: Ավելի քան մեկ տարի առաջ սկսված բարեփոխումներն առաջին հերթին սկսեցինք մեզնից: Ներքին հաղորդակցության դաշտում ներդրեցինք նոր մշակույթ, քանի որ փոփոխությունների մեծ ճանապարհին կարևոր էր յուրաքանչյուր աշխատակցի տեղեկացված լինելը, իրեն՝ թիմի մասնիկ զգալը, կազմակերպվեցին առցանց հանդիպումներ՝ Բանկի փուլային զարգացման մասին յուրաքանչյուր աշխատողի տեղեկացված լինելու ձևաչափով, և այդ հանդիպումները մեծ արձագանք ստացան:

Աշխարհում ներդրումների տարատեսակ հնարավորություններ կան և դրանց ներդրումային ռիսկերն էլ են տարբեր. ինչո՞ւ Հայաստանը:

Մեր հետաքրքրվածությունը պայմանավորված էր տարածաշրջանում Հայաստանի զգալի դերով: Օտարերկրյա ներդրողների համար Հայաստանը բավականին գրավիչ է բարենպաստ գործարար միջավայրով, ինչպես նաև գործող օրենսդրական դաշտով:

Մենք ակնկալում ենք, ավելին ասեմ, վստահ ենք, որ Հայաստանում կատարված ներդրումները մեծ հնարավորություն կստեղծեն հայաստանյան ֆինանսական ոլորտն այլ ձևաչափով միջազգային շուկայում ներկայացնելու համար: Օգտվելով առիթից` հավելեմ, որ Հայաստանը ֆանտաստիկ և աննկարագրելի գեղեցիկ երկիր է:

Աշխարհաքաղաքական շատ իրադարձություններ նոր մարտահրավերներ են առաջացրել տարբեր ոլորտների, այդ թվում՝ բանկերի համար: Ինչպե՞ս եք գնահատում հայկական բանկային ներդրումային միջավայրը և հնարավոր զարգացումները:

Այո, իսկապես, անդադար փոփոխվող մեր իրականության մեջ ֆինանսական աշխարհն օրեցօր առնչվում է նորանոր ռիսկերի հետ: Հակամարտությունները, արտարժութային պարտքի չափը, այլ գործոններ երկրի համար ռիսկայնության պատճառ են հանդիսանում: Ցանկացած երկրի առաջնահերթություններից է ֆինանսական համակարգի կայունությունը:

Մասնավորապես, Հայաստանի տնտեսության զարգացման համարհամար շատ կարևոր է ներդրումային բարենպաստ միջավայրը, ինչն իսկապես ապահովված է: Վերջին տարիներին պետությունն ինքն էլ լուրջ աջակցություն է ցուցաբերում՝ սուբսիդավորելով տնտեսության տարբեր ոլորտներ:
Այս ամենը ևս մեկ խթան է օտարերկրյա գործարարների համար՝ դիտարկելու ներդրումային հնարավորությունները: Պետք է ասել, որ հայաստանյան բանկերը բավականին լուրջ ներդրում ունեն համակարգի առջև ծառացած ընդհանուր մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ. խստացել է մրցակցությունը, աճել են վարկավորման ծավալները, փորձում են մեկը մյուսից լավ պայմաններ առաջարկել հաճախորդներին, ինչի հետևանքով ոլորտի ընդհանուր միտումը աճում է։
Շատկարևոր է նաևերկրիօրենսդրականդաշտիկայունությունը: Այսառումովևսհայկականբանկայիններդրումայինմիջավայրումհնարավորզարգացումներըկգնահատեմբարձր, քանիորՀայաստանումստեղծվածենայնբոլորպայմանները, որըհարկավոր է զարգանալու և հզորանալուհամար:

Ի՞նչն է խանգարում Հայաստանի բանկերին՝ դառնալ միջազգային բրենդ:
Ավելի ճիշտ կլինի խոսենք այն մասին, թե ինչ գործոններ կարող են նպաստել միջազգային բրենդ դառնալուն: Մենք այսօր ունենք հայկական բանկեր, որոնք տեղական շուկայում մեծ ջանքեր են գործադրում,աշխատելով բրենդի ճանաչելիության և հուսալիության վրա,ունենալով նաև ծառայություններ՝ միջազգային պահանջների համար:
Ի՞նչ է հարկավոր միջազգային շուկա դուրս գալու համար՝ պրոֆեսիոնալիզմ, մեծ ներդրումներ և հսկայական աշխատանք՝ առաջին հերթին նորարարությունների, ժամանակակից թվայնացված ծառայություններ մատուցելու առումով:

Ձեր կարծիքով, ինչ տեմպերով է զարգանում բանկային գործի միջազգայնացումը և ինչ ունի անելու ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ այս ուղղությամբ:

Դարձյալ պետք է խոսենք օտարերկրյա ներդրումների աճի մասին, քանի որ դա բանկային գործունեության միջազգայնացման կարևորագույն պայման է: Պատկերացրեք՝ հարկավոր է օտար երկրում գտնվող հաճախորդի համար ապահովել ծառայությունների ողջ փաթեթը: Այլ կերպ ասած, գնալ ուրիշ երկիր՝ քո հաճախորդի հետևից: Սա նշանակում է ոչ միայն բոլոր ծառայությունների արդիականացում և ադապտացում, այլև մրցակցություն այդ երկրում ֆինանսական ծառայություններ մատուցող այլ մասնակիցների հետ:

Պետք է պատրաստ լինել դրան:

Կարևոր է նաև նորարար տեխնոլոգիաների և թվայնացման լուծումների կիրառումը:

Ինչ վերաբերում է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՆ՝ երկարաժամկետ հեռանկարում առաջնահերթություններից է ներկայացված լինել նաև երկրից դուրս, բացի Հայաստանից այլ երկրների էլ սպասարկել: Կարծում եմ, մեծ հնարավորություններ կան նոր ծառայություններով, ուժեղ բանկով ներկայացված լինել նաև երկրից դուրս:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շատ անելիքներ ունի: Մենք արդեն մշակել ենք գործողությունների լայն շարք, որոնք, բնականաբար, իրականացվելու են հերթականությամբ, հոգատարությամբ և առանց շտապելու:

Տպել
1121 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել