Ադրբեջանի ջանքերը՝ ԼՂ-ն վերածելու կառափնարանի, պետք է կասեցվի միջազգային մանդատ կրողների ներկայությամբ. Նիկոլ Փաշինյան

«Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է դառնան Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցությունների առարկա՝ միջազգային ֆորմատի շրջանակներում»:

Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի մասին՝ վարչապետը նկատեց՝ ակնհայտ է՝ այն պետք է ունենա իրագործման երաշխիքների և վեճերի լուծման մեխանիզմների հասկանալի և գործուն համակարգ:

«Հստակ պետք է արձանագրված լինեն սահմանների դելիմիտացիայի պարամետրերը, և որևէ էսկալացիա բացառելու հստակ մեխանիզմներ պետք է ներդրվեն: Մեզնից և միջազգային հանրությունից պահանջվում է կոնկրետ և անկեղծ ջանքեր՝ իրադրության հետագա լարում թույլ չտալու և համապարփակ կարգավորման հասնելու համար: Հայաստանը շարունակելու է այս ուղղությամբ բոլոր հնարավոր ջանքերի գործադրումը, այդ ջանքերին զուգահեռ ամեն օր ավելի ու ավելի է անհրաժեշտ դառնում ԼՂ-ում և Լաչինի միջանցքում ավելի լայն միջազգային ներկայությունը»,- շեշտեց Կառավարության ղեկավարը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի ջանքերը՝ ԼՂ-ն վերածելու հայության նոր կառափնարանի, պետք է կասեցվի, և սրա միակ հուսալի ճանապարհը միջազգային լայն մանդատ կրող ներկայացուցիչների ներկայությունն է ԼՂ-ում. «Որպես առաջին քայլ՝ անհրաժեշտ է Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելության հրատապ գործուղումը»:

Հիշեցնենք՝ օրերս Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Լաչինի միջանցքի մուտքի մոտ, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, ստուգիչ անցագրային կետի տեղակայման մասին։ Անցակետի տեղադրումն այդ հատվածում Ադրբեջանը հիմնավորում է հերթական ապատեղեկատվությամբ, իբրև թե նպատակ ունեն «կանխելու Հայաստանից Արցախ ապօրինի զենքի տեղափոխումը»։ 

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության որևէ դրույթով նշված չէ այդ հատվածում անցակետ տեղադրելու մասին։

Արձագանքելով Ադրբեջանի սադրիչ գործողություններին՝ ՀՀ ԱԳՆ-ն կոչ է արել ՌԴ-ին ի վերջո կատարել եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած պարտավորությունը՝ վերացնել միջանցքի ապօրինի արգելափակումը և ապահովել ադրբեջանական ուժերի դուրսբերումը Լաչինի միջանցքից՝ ողջ անվտանգության գոտուց:

Իսկ ՌԴ ՊՆ-ն «միակողմանի և չհամաձայնեցված» է որակել Ադրբեջանի վերջին գործողությունները Լաչինի միջանցքում:

Նշենք, որ սույն հարցով Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան:

Տպել
2381 դիտում

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան