«Պտղատու այգում» կանգնած խաղաղապահ «խրտվիլակը»

Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո ամեն անգամ, երբ Ադրբեջանը հայտարարության դրույթների հերթական խախտումն է թույլ տալիս եւ արցախահայության անվտանգության ու բնականոն կենսագործունեության դեմ վայրագ, անմարդկային գործողություններ իրականացնում՝ հրադադարի խախտում, Լաչինի միջանցքի փակում, դիվերսիա եւ այլն, բնականորեն ի հայտ է գալիս ռուսական խաղաղապահ առաքելության լեգիտիմության հարցը։

Խաղաղապահ զորակազմի գործունեությունն Արցախում իր ֆունկցիոնալությամբ հիշեցնում է պտղատու այգում տեղակայված խրտվիլակին (այլ համեմատություն այս դեպքում երեւի թե հնարավոր չէ), որի տեսքը պետք է վախեցնի թռչուններին եւ ծառերի մրգերը պաշտպանի կտցահարումներից։ Մինչդեռ թռչուններն անարգել ու լպիրշաբար վնասում են ծառերի պտուղները՝ արհամարհելով խրտվիլակի ներկայությունը, քանի որ բացահայտել են վերջինիս ով եւ ինչպիսին լինելը։

Արդ, խաղաղապահության նպատակը, եթե խաղաղության երաշխավորումը, կոնկրետ տեղանքում ստանձնած պարտավորությունների բարեխիղճ կատարումը՝ տեղի բնակչության անվտանգության ապահովումը, մասնավորապես՝ Ադրբեջանի սանձարձակ վարքագիծը զսպելը չէ, ապա արդյոք նպատակահարմա՞ր է շարունակել «ռեզերվացված» պահել այդ կարեւոր եւ պատասխանատու մանդատը։ Գուցե ժամանակն է (եւ պետք է) ընդունել առաքելության ձախողման, իր ուժերից վեր լինելու փաստը, «հավաքել իրերն» ու տեղ բացել այլ՝ գործունակ եւ կարող, Արցախում իր ստանձնած պարտավորություններն աչքաթող անելը ուկրաինական պատերազմով չպայմանավորող խաղաղապահ կոնտինգենտի համար։

Նկատենք, որ թե՛ ՀՀ-ն, թե՛ Արցախի ղեկավարությունը քանիցս կողմ են արտահայտվել Արցախում ռուս խաղաղապահների անժամկետ առկայությանը, միջազգային մանդատով օժտելուն, մինչդեռ Ադրբեջանը ոչ միայն չի ստորագրել խաղաղապահների մանդատը, այլեւ հայտարարել է նրանց ժամանակավոր լինելու մասին՝ առաջնորդվելով առուփախի տրամաբանությամբ՝ առաքելության ավարտին ընդառաջ, օգտվելով խաղաղապահների անգործությունից, հասցնել Արցախից պոկել ինչ հնարավոր է (նախ՝ Խծաբերդ, Հին Թաղեր, ապա՝ Փառուխ, Քարագլուխ, հետո՝ Լաչինի միջանցքի արգելափակում)։ Կարճ ասած՝ հասնել սեփական՝ նոյեմբերի 9-ի հայտարարության ոգուն եւ տառին հակասող օրակարգի կյանքի կոչմանը, այն է՝ «Ղարաբաղի հարց գոյություն չունի»։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա վերջին՝ Կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրացրել էր խաղաղապահների մանդատի հարցը՝ նշելով՝ եթե Ռուսաստանն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում եւ ռուսական խաղաղապահ զորախմբին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով օժտելու կամ Լեռնային Ղարաբաղ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի։  

Վարչապետը նաեւ նշել էր, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի համոզված կողմնակիցն ու ջատագովն է՝ միաժամանակ անընդունելի համարելով «Լեռնային Ղարաբաղի հայաթափման լուռ վկան դառնալու՝ Ռուսաստանի ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը»:  

Կառավարության այսօրվա նիստն էլ, ինչպես 2020 թվականից նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո տեղի ունեցած բազմաթիվ նիստեր, մեկնարկեց «ռուս խաղաղապահ զորակազմ» կապակցությունը հերթական անգամ հոլովելով։ Հոլովումը, ինչպես նախկինում, այս անգամ եւս Արցախում խաղաղապահների թողտվությամբ եւ Ադրբեջանի մասնակցությամբ արձանագրված հերթական «ինցիդենտի» համատեքստում էր՝ Լաչինի միջանցքում ապօրինաբար տեղակայված ստուգիչ անցագրային կետի համատեքստում։  

«ՌԴ խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանցքը եւ այսպիսով ապահովի միջանցքի բնականոն գործունեությունը: Այսինքն՝ բացի ՌԴ-ից, որեւէ մեկը Լաչինի միջանցքում չպետք է վերահսկողություն իրականացնի, Ադրբեջանն էլ չպետք է խոչընդոտի Լաչինի միջանցքով ազատ երթեւեկությանը»,- հայտարարեց վարչապետը, որը, նկատենք, նույնաբովանդակ հայտարարություն, գրեթե նույն ձեւակերպմամբ արել էր դեռ ամիսներ առաջ՝ ս․թ․ հունվարին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, երբ «Լաչինի միջանցքը բացառապես մարդասիրական նպատակներով օգտագործելու», եւ այդ նպատակին ծառայող «անցակետի» տեղադրման մասին խոսույթը ռուս-ադրբեջանական պրոպագանդան արդեն իսկ դրել էր շրջանառության մեջ։  

«Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը պետք է ապահովի Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը, եւ դա հստակ ձեւակերպված է եռակողմ հայտարարության մեջ։ Լաչինի միջանցքը պետք է լինի ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո։ Որեւէ այլ սուբյեկտ Լաչինի միջանցքում վերահսկողություն չպիտի ունենա»,- մասնավորապես հայտարարել էր վարչապետը՝ այսպիսով ուղերձ հղելով Ռուսաստանին՝ նախականխելու միջանցքի վերահսկողության նկատմամբ հավակնություններ ունեցող սուբյեկտի՝ Բաքվի գործողությունները։ Սակայն ուղերձն այդ, ինչպես երեւում է, այդպես էլ «տեղ չհասավ», ինչպես որ ՀՀ կառավարության նիստերի ժամանակ Փաշինյանի հղած մյուս «դիվանագիտական նոտաները»։

Ովքեր հետեւում են Կառավարության նիստերի ժամանակ վարչապետի ներածական ելույթներին, նկատած կլինեն՝ մեկ անգամ չէ, որ վարչապետը բարձրացրել է ռուս խաղաղապահների գործունեության արդյունավետության հարցը։ Այդ հարցը շոշափող՝ Փաշինյանի ելույթները պարունակում են մի կողմից խաղաղապահներին ուղղված՝ իրենց «թղթով ստանձնած» պարտավորությունների կատարման վերաբերյալ հիշեցում-հորդորներ, մյուս կողմից էլ՝ Ադրբեջանի նախագահին հասցեագրված «լիկբեզ», մասնավորապես այն մասին, թե ինչ է գրված նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, որ կետն ինչ է նշանակում, ինչ է բովանդակում կամ ոչ, եւ Ադրբեջանն իր հերթական գործողությամբ հայտարարության որ կետն է խախտում։

Թվում էր՝ խաղաղապահների՝ Արցախում գտնվելու իրավական հիմքի՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մոդերատորը՝ ՌԴ նախագահ Պուտինը, նախանձախնդրություն կցուցաբերի եւ կչեզոքացնի այն «ՉէՊե»-ները, որոնք պարբերաբար թույլ է տալիս Ադրբեջանը, եւ դա թանկ է նստում ռուսական զորակազմի, նույն է թե՝ իր հեղինակության վրա, մինչդեռ անցած երկուսուկես տարիների ընթացքն այլ բանի մասին է վկայում։

Կեղծ է այն քարոզչական նարատիվը, թե Ադրբեջանը նպատակաուղղված հեղինակազրկում է ռուսական խաղաղապահությունը՝ օգտվելով այն հանգամանքից, որ ՌԴ-ի «գլուխը խառն է» ուկրաինական պատերազմով։ Պարզապես ՌԴ-ի համար (որպես ՀՀ ռազմավարական դաշնակցի եւ «44-օրյա պատերազմը կանգնեցրածի») սեփական հեղինակությունն ավելի ստորադաս է, քան այն միջնաժամկետ շահը, որը վերջինս կարող է սպասարկել Ադրբեջանի բռնակալի հետ գործարքի գնալով։ Հեղինակություն, որի մասին, նկատենք, աշխարհում վաղուց արդեն եւ մասնավորապես ուկրաինական պատերազմից հետո անցյալ ժամանակով են խոսում։  

Ի դեպ, ռուսական խոստումների, դրանց հեղինակների հեղինակության մասին վկայող երկու փաստ վկայաբերենք․ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Լաչինի միջանցքի փակվելուց հետո քանիցս հայտարարել են, որ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ միջանցքը բացելու ուղղությամբ, անգամ ժամկետ էին նշում՝ «առաջիկայում», «մոտ ժամանակներս»։

Թե ի՞նչ ժամանակացույցով է առաջնորդվում ռուսական դիվանագիտությունը «մոտ ժամանակներս» ժամկետ նշելիս, ասել չենք կարող։ Փաստ է, որ միջանցքը մինչեւ այժմ փակ է, իսկ ռուսական կողմը այն բացելու հարցում որդեգրել է «մոժետ զավտրա, ա մոժետ՝ պոսլե զավտրա» տրամաբանությունը։

Նույն Սերգեյ Լավրովը Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը բացառող հայտարարություն արեց մասնավորապես երկու ամիս առաջ Բաքվում, սակայն անցակետն այսօր ոչ միայն իրականություն է, այլեւ դրա երկու կողմերում ծածանվում են ռուսական եւ ադրբեջանական դրոշները։   

Հ․ Մանուկյան

Տպել
6462 դիտում

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել

Շարժման առաջնորդը կաթողիկոսն է, թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. վարչապետ

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել

Քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգևորականները, որոնք հոգևոր առաջնորդությունն են ձախողել. Փաշինյան

Լեռնային մարզերում գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ․ առանձին շրջաններում նաև անձրև ու կարկուտ կլինի

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին աջակցություն հայտնելուց հետո Արթուր Վանեցյանը գնացել է երկրից