90-ականների կուռք Անդրեյ Գուբինն անճանաչելիորեն փոխվել է. ծանր հիվանդության պատճառով նա մեկուսացել է (լուսանկարներ)

Անդրեյ Գուբինը վերջին 15 տարիներին խուսափում է հարցազրույցներ տալ և հանրությանը երևալ. պատճառը ծանր հիվանդությունն է:

Վերջերս նա համաձայնել է հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովին թողնել Իստրայի իր տուն, որտեղ արտիստը լիակատար մենության մեջ է: 

728x372_1_68a08d005f6ce1a7fcd0eca58edaa335@1920x982_0xac120004_8119517221682601100.jpeg (56 KB)

Ապրիլի 30-ին 90-ականների կուռքը դառնում է 49 տարեկան։ Բոլորը նրան հորդորում են վերադառնալ բեմ ու մեկնել հյուրախաղերի ամբողջ Ռուսաստանով մեկ, սակայն Անդրեյ Գուբինը կտրականապես մերժում է նման առաջարկները, անգամ՝ մեկ միլիոն դոլար հոնորարի դիմաց: 

Բանն այն է, որ նա արդեն մի քանի տարի է, ինչ պայքարում է ծանր հիվանդության դեմ՝ դժվար է շարժվում, խոսում, հիվանդությունը նույնիսկ ազդել է նրա գեղեցիկ արտաքինի վրա։

Մի փոքր հանգստանալու համար նա քաղաքից դուրս ամառանոցներ է վարձում։ Այսպիսով, վերջին ամիսը նա ապրում է Իստրայում՝ շքեղ առանձնատանը, որտեղ և ընդունել է «Ռոսիա 1» ալիքի «ՄԱԼԱԽՈՎ» ծրագրի նկարահանող խմբին։

728x377_1_b161f06c0e91fc3a135b92735467de26@1920x995_0xac120004_7738544191682601089.jpeg (46 KB)

«Արդեն 25 օր է, ինչ այս տունը վարձակալում եմ օրավարձով: Խելամիտ գին է, քիչ թե շատ հանգիստ վայր, իսկ երաժշտություն գրելու համար ինձ հանգիստ տեղ է պետք»,- ասել է Գուբինը և նշել, որ չի սիրում մարդկանց հետ խոսել, քանի որ հիմա սարսափելի տեսք ունի:

Արվեստագետը սեփական ամառանոց չունի, իսկ Մոսկվայի կենտրոնում իր բնակարանը շատ աղմկոտ է: Հարևանները տուն են վերանորոգում, փողոցով մոտոցիկլավարներն են անցնում, բայց ամենաշատը երգչին խանգարում են վերելակի ձայները։ Այսպիսով նա հեռացել է մայրաքաղաքից։

Անդրեյ Մալախովը Գուբինին հորդորել է վերադառնալ բեմ:

Վարձակալած տանը նա ունի երաժշտական գործիքներ և այն ամենը, ինչ անհրաժեշտ է ստեղծագործելու և կոմպոզիցիաներ գրելու համար։ Անդրեյն ասել է, որ գրում է շատ ու կլանված, խոստովանել, որ կարոտել է ստեղծագործելը, երգեր գրելը, ու հիմա հագեցնում է ստեղծագործական քաղցը։

728x337_1_cccb41de109fa75b4d8ba9592e50cbab@1920x890_0xac120004_11818487001682601061.jpeg (38 KB)

Նա չի մոռանում նաև անձնական կյանքի մասին։ Վերջերս նրան հյուր է եկել մի խորհրդավոր աղջիկ, որը գիշերել է այնտեղ։ «Թափառաշրջիկ տղան» նրան թողել է հյուրասենյակում, իսկ ինքը գիշերվա երկուսին գնացել՝ հերթական գլուխգործոցը գրելու։

Խորհրդավոր անծանոթուհու անունը Գուբինը չի հայտնել, սակայն խոստովանել է, որ իր համար դժվար է շփվել իր հասակակից կանանց հետ։ Շփումն ավելի շատ ստացվում է երիտասարդների հետ։ «Ես հետաքրքիր մարդ եմ, կարող եմ նրանց շատ բան տալ»,- ասել է նա:

Տպել
4605 դիտում

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի