Ծերուկներն այլեւս անտանելի են դառնում. այդ ո՞ր անիրավն էր, որ բռնեց նախկին նախագահների ձեռքը ու չթողեց ստորագրել

08/07/2023 schedule20:57

ՀՀ նախկին նախագահներից մեկի հոբբիներից էր ջազ լսելը, իսկ այ նրան հաջորդած մեկ այլ նախագահ, որն իրեն առաջադրված քրեական գործով ընթացող դատական նիստերի արանքում հասցրել է հրատարակել «Բանակցային առաջնագծում» գիրքը, պարզվում է՝ Վարդան Օսկանյան է լսում։ Ոչ թե Վարդան Օսկանյանին է լսում, այլ՝ Վարդան Օսկանյան: 

Ջազ լսող նախագահի օրոք ԱԳ նախարար աշխատած դիվանագետի՝ առնվազն վերջին երեք տարիների հայտարարությունները (թող ներեն բարձրակարգ, իսկական ջազի սիրահարները) հավակնում են նոր ոճ ձեւավորել քաղաքական երգեցողության մեջ՝ «ջազ», որն աչքի է ընկնում կատարողի՝ «խելքից դուրս» իմպրովիզներով։  

Օսկանյան ասացինք՝ մեծն լուսավորիչ Վոլտերին հիշեցինք, հատկապես նրա այս աֆորիզմը՝ «եթե մտքերը տխմար են, ապա դրանք պետք է արտաբերել միայն երգելով»։ Ինչեւէ։

Վերադառնանք Սերժ Սարգսյանին․ նա, երեկ իր գործով դատական նիստից առաջ  պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք Արցախի խնդրով իրավիճակն անելանելի՞ է, ասել է՝ իր հերթին «երգելով» հին ու հայտնի երգը՝ «եթե բանակցողը փոխվի, իրավիճակը կշտկվի»։

«Ես երեկ ուշադիր լսել եմ Վարդան Օսկանյանի առաջարկությունները։ Կարծում եմ՝ տրամաբանական են։ Այն, ինչ ասում է Վարդան Օսկանյանը, իրականացնելի է։ Իհարկե, ծանր է վիճակը, դժվարությունները շատ են, պրոբլեմները մեծ են, բայց չեմ համարում, որ անելանելի վիճակ է»,- նշել է նա:

Հարցին՝ այսինքն՝ միակ ճանապարհը իշխանափոխությու՞նն է, Սերժ Սարգսյանը խոր հոգոց է հանել, մի քանի վայրկյան մտածել ու ծոր տվել․ «Դա լավագույն, իհարկե, լուծումը կլիներ, բայց եթե իրոք կարողանան պայմանավորվել, որ մի խումբ՝ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, աշխատի, իսկ մնացածը լռեն, կարող է էդ էլ իրականանալ, թեեւ ես չեմ կարծում, որ այդ մարդիկ ի վիճակի են այդպիսի պայմանավորվածության գնալ»։

Այդ խմբում դուք ո՞ւմ եք տեսնում, հնչել է հաջորդ հարցը։ Նախկին նախագահը խուսափել է անուններ տալ ու «շառից» հեռու մնալու համար հղում արել Օսկանյանին. «Առաջարկությունը Վարդան Օսկանյանինն է, կարծում եմ՝ ինքն էլ կառաջարկի»։ 

Արդ, ի՞նչ են ասում երկու պաշտոնաթող գործիչները, որոնք ապացուցել են ԼՂ խնդրի լուծման հարցում իրենց, ինչպես սովետի ժամանակ էին ասում, «պրոֆնեգոդնի» լինելը, թե՝ Փաշինյանը թող դուրս գա բանակցություններից, թող գան նոր բանակցողներ, որոնք, փաստորեն, կզրոյացնեն այս պահին առկա բանակցային գործընթացը, եւ մի փառահեղ, մի՝ 100 տոկոսանոց հայանպաստ լուծում կգտնեն Հայաստանի եւ Արցախի համար ու․․․ Արցախի եւ ՀՀ-ի երկնքում կթեւածեն խաղաղության աղավնիները։ Իսկ այս ամենը, ինչպես օրերս հայտարարեց Օսկանյանը, հնարավոր կլինի անել ընդամենը․․․․․ երեք ամսում։  

Սերժ Սարգսյանն ու նույն Վարդան Օսկանյանը, փաստորեն, որոնք չեն դադարում Նիկոլ Փաշինյանին մեղադրել «բանակցությունները իր սեփական կետից սկսելու» եւ այսպիսով 44-օրյա պատերազմը «մեր ժողովրդի գլխին բերելու» համար, հիմա ջատագովում են բանակցությունները սեփական կետից սկսելը՝ դրանից բխող կանխատեսելի հետեւանքներով։  

Հընթացս մի հարց՝ բանակցային այդ ի՞նչ «նյու հարու», այդ ի՞նչ գյուտ է անելու պարոն Օսկանյանը, որի ԱԳ նախարար եղած տարիներին բանակցային քննարկումներ են ծավալվել ամենաոչհայանպաստ կարգավորման առաջարկների շուրջ՝ «Ընդհանուր պետությունից» սկսած՝ մինչեւ, այսպես կոչված, «Մեղրիի տարբերակ»։

Փաստորեն, Օսկանյանը մի ամբողջ 10 տարի որպես N1 դիվանագետ բանակցել է ՀՀ անունից, չի կարողացել հասնել որեւէ հայանպաստ լուծման, հետո բանակցային  «խտացվաքը»՝ «Մադրիդյան սկզբունքների» տեսքով, «պաս» է տվել Սերժ Սարգսյանին ու նրա ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, նրանք էլ իրենց հերթին են եւս 10 տարի բանակցել, էլի չեն կարողացել լուծել ԼՂ թնջուկը, բանակցային գործընթացը 2018-ի ապրիլի դրությամբ «դիագնոզել» են որպես «կանգնած», «լավատեսություն չներշնչող», այսինքն՝ դեպի պատերազմ տանող, նոր իշխանությանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ԼՂ բանակցային գործընթացը փոխանցել են «պատերազմից հինգ րոպե պակաս» իրավիճակում, 44-օրյա պատերազմի ընթացքում էլ իրենց ծով խելքը, կարողություններն ու կուտակած բանակցային փորձը այդպես էլ ի վիճակի չեն եղել ի սպաս դնել հանուն Արցախի փրկության: Հիմա՝ պատերազմից երեք տարի անց, եկել ու «հարց լուծողի» խրոխտ կեցվածքով իրենց ծառայություններ են առաջարկում։

Եթե անտիկ շրջանի մտածող, մաթեմատիկոս Արքիմեդն ասում էր՝ «տվեք ինձ հենման կետ, եւ ես կշրջեմ երկիրը», ապա Օսկանյանը՝ իբրեւ մեր օրերի Արքիմեդ, ասում է՝ «տվեք ինձ երեք ամիս ժամանակ, եւ ես ու մի խումբ դիվանագետներ կշրջենք բանակցային տրամաբանությունը»։  

Սերժ Սարգսյանը, եթե իր նախագահության ընթացքում նման առաջարկ լսեր նույն Օսկանյանից, մեծ հավանականությամբ քահ-քահ կծիծաղեր, ապա կարձագանքեր իր «ֆիրմեննի» ոճով՝ «յա, իրո՞ք»։

Ի դեպ, կար ժամանակ, երբ Օսկանյանն էր լսում Սերժ Սարգսյան, ոչ միայն լսում էր, այլեւ առանձնացնում ու տիրաժավորում նրա՝ հեղինակավոր՝ արտասահմանյան  ԶԼՄ-ներին տված հարցազրույցների «խնդրահարույց մտքերը»։ Մասնավորապես՝ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո «Բլումբերգին» տված հարցազրույցի մասին Օսկանյանը ֆեյսբուքյան գրառում էր արել ու ահա թե ինչ գրել․

«Ինձ ամենաշատը զարմացրեց եւ մտահոգեց այն դիրքորոշումը, որ հայկական կողմը չի ուզում կամ պատրաստ չէ վերսկսելու բանակցությունները: Հարցազրույցում ասվում է, որ ադրբեջանցիների ծրագրերը ձախողվել են, միջազգային հանրությունը, հատկապես՝ միջնորդ երկրների ղեկավարությունը, ամբողջությամբ գիտակցում է, որ այս ամենի մեղավորը Ադրբեջանն է, որ տարիներ շարունակ հիմնականում Ադրբեջանն է մերժում միջնորդների առաջարկած կարգավորման նախագծերը, հատկապես՝ Կազանի փաստաթուղթը: Հաշվի առնելով այս ամենը՝ ես կարծում եմ, որ բանակցությունները վերսկսելու՝ սրանից ավելի հարմար պահ չի կարող լինել: Միգուցե նախագահը տիրապետում է նաեւ այլ տեղեկատվության, որի մասին չի բարձրաձայնում: Բայցեւայնպես հարկ է ընդգծել, որ երբ բանակցությունները տապալվում են, պատերազմի հնարավորությունն էապես մեծանում է: Համոզված եմ եւ իմ փորձից կարող եմ ասել, որ եթե վերջին տարիներին բանակցությունները խորը փակուղում չլինեին, միգուցե հնարավոր լիներ խուսափել այս պատերազմից, զոհերից ու ավերածություններից»։

Սա էլ հո գործող իշխանությունը չի՞ ասում, որ բանակցությունները դեռեւս 2016-ին՝ նախքան ապրիլյան պատերազմը, «խորը փակուղում են» եղել, ինչի հետեւանքով էլ, փաստորեն, անխուսափելի է դարձել քառօրյա պատերազմը, սա ասում ու կնիքում է փորձառու դիվանագետ Օսկանյանը։ 

Նա, սակայն, այսքանով չի սահմանափակվում եւ է՛լ ավելի ցնցող եզրակացություն է անում․ ««Բլումբերգի» հրապարակած գրավոր հոդվածում նշվում է, որ նախագահը 2011թ. Կազանում համաձայնել էր Լեռնային Ղարաբաղին հարակից հինգ տարածքների վերադարձին՝ անորոշ ապագային թողնելով Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի հստակեցման հարցը (-հեղ. այդ հիմա է, որ Սերժ Սարգսյանը «սուխոյ ատկազ» է գալիս, թե՝ ինքը բանակցում էր ոչ թե այն մասին, թե ինչ ենք հանձնելու, այլ, թե ինչն ենք ստանալու): Սա իսկապես անընդունելի է: Հայկական կողմը 1998-ից ի վեր, անկախ սեղանի վրա եղած փաստաթղթի բովանդակությունից, Ադրբեջանի եւ միջնորդների մոտ երբեք տպավորություն չի թողել, որ առանց Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի վերջնական հստակեցման պատրաստ է նույնիսկ քննարկել որեւէ տարածքի վերադարձ: Այս հանգամանքը եւս առավել հրատապ է դարձնում բանակցությունների վերսկսումը: Ադրբեջանի նախաձեռնած չորսօրյա պատերազմից հետո է՛լ ավելի անհրաժեշտ է դառնում ԼՂ կարգավիճակի հարցը բերելու նոր հարթություն, որտեղ խնդիրը կլինի ոչ թե ինքնորոշման իրավունքի ամրագրումը, այլ արդեն 25 տարի գոյություն ունեցող ինքնորոշման փաստի ճանաչումը»:

Ի դեպ, այսքանի մասին հայտարարած, այսինքն՝ բանակցությունների՝ փակուղում լինելը, բանակցություններից ԼՂ կարգավիճակի հարցի անէացումը արձանագրած Օսկանյանը վերջերս իր մեկ այլ գրառման մեջ նշել էր, թե Փաշինյանը նախկին երեք նախագահներից ստացել էր, ինչպես ընդունված է ասել, «գյոզալական» ժառանգություն եւ եթե ունենար «դիվանագիտական նվազագույն հմտություն», նախ երկիրը կխուսափեր պատերազմից, եւ այսօր կունենայինք Արցախ՝ ԼՂԻՄ-ի ամբողջական տարածքով, 20 կմ Լաչինի միջանցքով՝ ճանաչված Ադրբեջանի, Թուրքիայի եւ միջազգային հանրության կողմից, ՄԱԿ-ի ԱԽ կողմից երաշխավորված միջանկյալ կարգավիճակով, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բաց սահմաններով»։

Հարց՝ ո՞վ էր խանգարում, որ նախկին երեք նախագահները, այդ թվում՝ 2016-ի պատերազմից խուսափել չկարողացած ու հիմա Օսկանյան ցիտող Սերժ Սարգսյանը, այս հոյակապ ժառանգությունը կյանքի կոչեին։ Այդ ո՞ր անիրավն էր, որ բռնեց նրանց երեքի ձեռքը ու չթողեց ստորագրել։ Պատասխան չի ակնկալվում։ Միայն արձանագրենք, որ «ծերուկներն այլեւս անտանելի են դառնում»։     

Հեղինե Մանուկյան

Տպել
4247 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել