Տեր-Պետրոսյանն «աչքով տվեց». վաղը «ողորմի կտան» «ռուսաց թագավորի» հանցակցությամբ սպանված Արցախի Հանրապետությանը

29/09/2023 schedule23:05

ՀՅԴ-ի ֆեյսբուքյան էջն ազդարարում է Հանրապետության հրապարակում վաղը՝ սեպտեմբերի 30-ին՝ ժամը 17։00-ին, տեղի ունենալիք հանրահավաքի մասին, որը հրավիրել է «Ազգային կոմիտե»-ն։

«Դո՛ւրս արի փողոց»,- կոչ է արվում հանրահավաքի ազդագրում։

Վաղը եւ հաջորդող բոլոր օրերին Հանրապետության շատ քաղաքացիներ են պատրաստվում դուրս գալ փողոց, բայց հարց է՝ կմիանա՞ն «մեռելածին» այս ֆորմատի հավաքին։ Երեւի կազմկոմիտեի քարոզչական գծով պատասխանատուները հոգնած են ու այլայլված, այլապես կոչը նորմալ կշարադրեին՝ «դուրս արի փողոց եւ միացիր մեր հանրահավաքին»։

Տեղին է ասել՝ դուք անգամ նորմալ ազդագիր հղել չեք կարողանում ու դեռ երկիրը կառավարելու ամբիցիանե՞ր եք ցուցադրում։ Ինչեւէ։

Կոմիտեականները, ինչպես հայտնի է, որոշել էին «թայմ աութ» վերցնել ու օրերս հայտարարել էին նախապես հրավիրված հանրահավաքը հետաձգելու մասին: 

«Շարունակվում է կեցության նվազագույն պայմանների կարիք ունեցող բռնի տեղահանված տասնյակ հազարավոր արցախցի մեր հայրենակիցների հոսքը Հայաստանի Հանրապետություն։ Ադրբեջանի ցեղասպան գործողությունների պատճառով հարյուրավոր արցախահայերի աճյունները տեղափոխվում են մայր հայրենիք: Ինչպես մեր բազմաթիվ հայրենակիցները, Ազգային կոմիտեն իր աջակիցներով եւ անդամ կազմակերպությունների ներուժով, հնարավորությունների սահմաններում լծվել է հումանիտար աղետի հաղթահարման գործին։ Հանրահավաքի օրվա եւ ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- ասվում էր պատճառաբանության մեջ:

Այս օրերին, երբ արցախահայ մեր հայրենակիցների հոսքը մեծ թափով շարունակվում է, արցախափրկիչները, փաստորեն, որոշել են ավարտված համարել հումանիտար աղետի հաղթահարումն ու նորից հավաքվել, ցույց անել, կրկնել իրենց արդեն հայտնի թեզերը, սղոցել հանրապետության լսողական ապարատը։

Ինչն է ուշագրավ․ «կոմիտե»-ի կազմում ներգրավված է մեկը՝ ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը, որի կուսակցական ընկերը՝ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ԼՂ-ում ձեւավորված սեպարատ «կոմիտեի» կազմում էր եւ ԼՂ նախկին եւ ներկա նախագահների հետ միասին անձնական մասնակցություն է ունեցել ԼՂ հանձնման օպերացիային։ Հիմա Իշխան Սաղաթելյանը, Անդրանիկ Թեւանյանը, արցախյան առաջին պատերազմի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար եղած Վազգեն Մանուկյանն ու մյուսները հավաքվելու են, որ ի՞նչ անեն, որ կիսվեն երեկ հայտնի դարձած գույժո՞վ՝ Արցախի Հանրապետության գոյության դադարեցման, լուծարման մասին, որ ողորմի՞ տան «ռուսաց խաղաղապահների» հանցակցությամբ սպանված Արցախի Հանրապետությանը։

Ի դեպ, Անդրանիկ Թեւանյանը սեպտեմբերի 2-ին ՀՅԴ-ի հրավիրած՝ ԼՂ անկախության հռչակման տարեդարձի առթիվ կայացած հանրահավաքում ազդարարեց՝ «Հայաստանը ունի առաքելություն՝ տեր կանգնել Արցախին. եթե հրաժարվում ենք այդ առաքելությունից, վերանում է Հայաստանի գոյության իմաստը»։

Հայաստանի Հանրապետությունը մինչեւ վերջ տեր կանգնեց ԼՂ-ին ու արցախահայությանը, չհրաժարվեց իր առաքելությունից, ՄԱԿ ԱԽ նիստերում աղաղակեց ԼՂ-ին սպառնացող ցեղասպանության մասին, բոլոր հնարավոր միջոցներով հետամուտ եղավ Լաչինի միջանցքի բացմանը, իսկ ինչ արե՞ցին Թեւանյանն ու մյուսները։ Այո, բոոլշեւիկյան էնտուզիազմով շարունակեցին բանսարկությամբ զբաղվել ընդդեմ Հայաստանի իշխանությունների եւ Հայաստան պետության ընդհանրապես։

Հիմա, երբ ԼՂ էլիտայի ձեռամբ տրվել է ԼՂ գոյության դադարեցման մեկնարկը, ի՞նչ նպատակով է պայքարելու Թեւանյանը. չէ՞ որ, ըստ նրա համոզմունքի, եթե չկա հանուն ԼՂ-ի իրականացվող առաքելություն, դադարում է Հայաստանի գոյությունը։ Փաստորեն, Թեւանյանի ու մյուսների մասնակցությամբ կոմիտեն այժմ մեկ առաքելություն ունի՝ հասնել Հայաստանի գոյության դադարեցմանը, եթե կուզեք՝ լուծարմանը, քանի որ, ըստ տրամաբանության, առանց ԼՂ գոյության Հայաստանի գոյությունն այլեւս անիմաստ է։

Մի նկատառում էլ՝ քաղաքական տակտի զգացում ունեցող նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում ԼՂ եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հանգրվանային փուլերում «թայմ աութ» վերցրեց՝ դադարեցրեց հանրահավաքները՝ գործընթացներին չխանգարելու համար, երեկ հայտարարությամբ հանդես եկավ՝ մասնավորապես նշելով. «Ես գնահատում եմ վերջին օրերին ընդդիմության կողմից մեր երկրի ներքաղաքական իրավիճակն էլ ավելի չսրելու տրամադրվածությունը: Թե՛ իշխանություններին, թե՛ ընդդիմությանն այսօր ոչինչ չպետք է շեղի արցախահայությանը Հայաստանում արժանապատիվ կյանքով ապահովելու համազգային խնդրից»:

Փաստորեն, Տեր-Պետրոսյանն «աչքով տվեց», նրա հայտարարությունից դեռ 24 ժամ չանցած՝ ընդդիմությունը որոշեց վերադառնալ սիրած գործին՝ երկրի ներքաղաքական իրավիճակը վերստին սրելուն ու մթնոլորտը պղտորելուն։

Հ․Մ․   

Տպել
13985 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)