Ադրբեջանը պարտավոր է պահել մշակութային ժառանգության պահպանման միջազգային դրույթները. հայտարարություն

02/10/2023 schedule13:28

Ամարասի վանքը գտնվում է ԼՂ Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտակայքում։ 44-օրյա պատերազմից հետո՝ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի հետևանքով, հայ-ադրբեջանական շփման գիծը կանգ էր առել Ամարասից 800-1000 մետր հեռավորության վրա, և ուխտավորներն այստեղ այցելում էին խաղաղապահների ուղեկցությամբ։

Այս մասին գրում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը՝ արձանագրելով.

«Ադրբեջանի կողմից Ամարասի բռնազավթման փորձերը երբեք չէին դադարել։ Հիշեցնենք, որ ուղիղ 2 տարի առաջ՝ 2021 թվականի սեպտեմբերի 21-ին, Ադրբեջանցի զինվորականներն իրենց դիրքերը 1200 մետրով առաջ էին մղել Մաճկալաշեն գյուղի ուղղությամբ և խրամատավորվելով չեզոք տարածքում՝ Ամարասի վանական համալիրի պարիսպների մոտ տեղակայել էին ադրբեջանական դրոշը։ Բայց ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ ադրբեջանական դրոշները հեռացվել էին տարածքից։

2023 թվականի սեպտեմբերի 19-21-ը ընկած ժամանակահատվածում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սկսված զինված բախումների արդյունքում Ադրբեջանը օկուպացրեց Ամարասի վանքը՝ չթողնելով ժամանակ և հնարավորություն անգամ մասունքների փրկության համար։ Արդյունքում վանքն իր նյութական և ոչ նյութական արժեքներով մնաց թշնամու վերահսկողության տակ։

Մեր արձագանքը

Ադրբեջանը պարտավոր է հետևել մշակութային ժառանգության պահպանության միջազգային սկզբունքներին և պահպանել Ամարասի վանքի «ամբողջականությունը», «իսկությունը», «բացառիկությունը» և «մշակութային կարևորությունը»՝ սկզբունքներ, որոնք ամրագրված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ԻԿՕՄՕՍ-ի մի շարք դրույթներով։

Օկուպացված տարածքների համար ներկայումս կիրառելի են դեռևս 20-րդ դարասկզբին ընդունված Հաագայի 1907 թ. օգոստոսի 18-ի «Պատերազմի օրենքների ու սովորույթների մասին» կոնվենցիային կից կանոնակարգի 42-րդ հոդվածը, համաձայն որի՝ «Օկուպացված է համարվում այն տարածքը, որը փաստացի գտնվում է թշնամու բանակի իշխանության ներքո» https://avalon.law.yale.edu/20th_century/hague04.asp#art42, և տարածվում է միայն այնտեղ, որտեղ հաստատվել և կարող է իրացվել, կամ, որ նույնն է, հնարավորություն է ստեղծվել իրացնելու թշնամու բանակի իշխանությունը: Օկուպանտ տերության պարտավորությունները սահմանված են հիշյալ կանոնակարգի նաև հաջորդ՝ 43-56-րդ հոդվածներում:

Оկուպացված տարածքների իրավական հարաբերություններին են վերաբերում Ժնևի 4 կոնվենցիաները (հոդվածներ 27-34, 47-78 https://www.un.org/en/genocideprevention/documents/atrocity-crimes/Doc.33_GC-IV-EN.pdf) և Հաագայի 1954 թ. կոնվենցիայի  լրացուցիչ արձանագրությունները (1954թ․ և 1999 թ․): Բացի այդ՝ ցանկացած օկուպացիայի օրինականությանն առնչվող հարցերը կարգավորվում են նաև ՄԱԿ-ի կանոնադրությամբ և «jus ad bellum» սկզբունքով։

Համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության օկուպացիայի կամ դրան հավասարազոր ցանկացած իրավիճակի («ներխուժում», «ազատագրում», «օկուպացիա») ստեղծման դեպքում կիրառվում է օկուպացիայի մասին վերոհիշյալ օրենքը (Հաագայի 1907 թ. կոնվենցիա, հոդված 42), և դրա կիրառելիության համար էական պայման չեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից օկուպացիայի օրինականության հաստատումը և դրա ընդունելի լինել-չլինելը, ռազմական գործողությունների նպատակի մասին պարզաբանումները»:

Տպել
3564 դիտում

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին