Ո՞վ է ռուսական ալիքին վարչապետի ժամացույցի գինը հայտնած աղբյուրը, և ինչ գրառում էր արել Աննա Հակոբյանը 2020 թվականին

24/10/2023 schedule23:00

Երբեւէ հայկական որեւէ հեռուստաալիքով, այն էլ, ինչպես ընդունված է ասել՝ պետական-պրոպագանդիստական, տեսե՞լ եք, որ հաղորդավարը ցինիկներին հատուկ տոնով ու տոնայնությամբ քննարկի ՀՀ դաշնակից երկրի ղեկավարի կամ որեւէ պաշտոնյայի հագուկապը, ասենք՝ փողկապի կամ վերնաշապիկի բրենդը, դրանց արժողությունը, կամ, ասենք, ծառայողական մեքենայի մակնիշն ու դրա սպասարկման համար ծախսվող միջոցները, կամ, թե ինչ արժեն այն հյուրանոցային համարները, որտեղ հանգրվանում են այդ երկրի ղեկավարները կամ որեւէ այլ՝ կրեմլամերձ չինովնիկ, եւ․․․․, ի վերջո, ինչպիսի կյանքով են ապրում պուտինյան Ռուսաստանի պետական պաշտոնյաները՝ էժա՞ն, թե՞ գերթանկարժեք։

Նկատենք, որ դաշնակից երկրի քաղաքական էլիտայի ներկայացուցիչները, դատելով հենց նույն այդ երկրի՝ այլընտրանքային կարծիք հայտնող, ինչպես ընդունված է ասել՝ ընդդիմադիր գործիչների վկայություններից, բնավ աչքի չեն ընկնում ասպետական ապրելակերպով, ընդհակառակը՝ անզուսպ հակումներ ունեն դեպի պերճանքի առարկաներն ու, առհասարակ, ճոխ կյանքը, շքեղ վայելքները, որոնց կազմակերպումը, նկատենք, դժվար թե այդ չինովնիկները կարողանան կազմակերպել «չոր աշխատավարձի» միջոցով, եթե օգնության չհասնի «նորին թողտվություն» կոռուպցիան․․․ այսինքն՝ անաշխատ փողերը։

Ի դեպ, այդ ընդդիմադիր գործիչներից մեկը, որը Պուտինի եւ նրան սերտ առնչակցվողների եդեմական կյանքի ու առասպելական ուեցվածքի մասին բացահայտումներ էր անում, իր ավելորդ բացախոսության համար այժմ բանտում է. 19 տարվա ազատազրկման դատապարտված Նավալնիին նկատի ունենք։ Ինչեւէ։

Արդ, արի ու տես, որ ռուսական պետական-պրոպագանդիստական, թող ներվի ասել, պուտինագանդիստական ալիքը, այդ երկրի պետական կարեւորության հարցերի քննարկումը մի կողմ թողած, ի լուր իր հեռուստադիտողների քննարկում է դաշնակից երկրի վարչապետի՝ Նիկոլ Փաշինյանի ձեռքի ժամացույցի (եւ ոչ միայն) թեման ու անգամ դրա գինը տանում-հանգեցում իր սիրելի թեմային՝ Փաշինյանի աշխարհաքաղաքական՝ պրոարեւմտյան կողմնորոշմանը։

Սա զավե՞շտ է, մարզա՞մ, թե՞ քարոզչական մակարդակով ի ցույց դրվող պարանոյա, որով տառապում է ՌԴ քաղաքական էլիտան, ասել չենք կարող, սակայն մի բան հաստատ կարող ենք պնդել՝ ռուսական պրոպագանդան երբեք այսքան ստորակարգ, քստմնելի, եթե կուզեք՝ անմակարդակ ու բարձիթողի չի եղել, որչափ վերջին շրջանում։ Այն կարգի բարձիթողի, որ թույլ է տալիս ինչ-որ նորածիլ հաղորդավարի պետական ալիքի եթերում Փաշինյանի ժամացույցի գինը մի քանի տասնյակ անգամ ուռճացնել ու որպես «միլիոն դոլարանոց» ժամացույց կապող վարչապետ ներկայացնել, որը այդ միլիոնանոց «գանձը» չէր կարողանա ձեռք գցել, ապաեւ՝ ձեռքին կապել, եթե չլիներ նրա․․․․ այո, այո, արեւմտամետ կողմնորոշումը․․․

Թե ինչ ֆեյք (ենթադրաբար՝ հայկական) աղբյուրներից են օգտվել ռուսական պրոպագանդայի պատասխանատուները ու նրանց նախքան եթեր թողնելը «ինստրուկտաժ» արած խմբագիրները, կդժվարանանք ասել, քանի որ ՀՀ նախկին ռեժիմի ներկայացուցիչների (ի դեպ, ՌԴ փախած) կողմից կառավարվող հայկական մի շարք կայքեր տարբեր «գնային առաջարկներ» են ներկայացրել վարչապետի ժամացույցներին, սակայն նրանց երեւակայությունը բավականացրել է 50 հազար դոլար գին առաջարկելուն։

Հընթացս արձանագրենք՝ վարչապետի ժամացույցների գներով գերհետաքրքրված է ոչ միայն դաշնակից երկրի քարոզչամեքենան, այլ զարմանալի զուգադիպությամբ նաեւ ՌԴ-ից կառավարվող տեղական լրատվական «կանալները»՝ տարատեսակ «անտիֆեյքերից» մինչեւ «հայելիներ»։

Եվ ուրեմն, ի գիտություն ՌԴ պետական ալիքի՝ ՀՀ վարչապետի ժամացույցների համար սխալ գին «կրակող» ու այդ գնի մեջ սկանդալ ու կոնսպիրացիա փնտրող խմբագիրների եւ հաղորդավարների՝ Նիկոլ Փաշինյանն իր ժամացույցների գների մասին ժամանակին (դեռեւս 2018-ին) տվել է սպառիչ պարզաբանում։  

Հերքելով սոցցանցերում շրջանառվող լուրերն այն մասին, թե ինքը 50 հազար դոլար արժողությամբ ժամացույց է կրում՝ վարչապետը «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակել էր իր ժամացույցների լուսանկարը՝ կից լուսավորելով․ «Փաստորեն երկար ժամանակ քննարկվում է, որ ես 50 հազար դոլարանոց ժամացույց եմ կրում (այսպիսի գին վերագրվել է մասնավորապես աջ կողմի ժամացույցին), իսկ ես տեղյակ չեմ։ Ուրեմն այս ժամացույցները Երեւանի AWI խանութում վաճառվում են 76 հազար (ձախ կողմինը) եւ 105 հազար (աջ կողմինը) դրամներով: Մեզ մի քիչ էլ զեղչով են վաճառել: Այս ժամացույցները գնել ենք իմ այն խոստման շրջանակում, որ պիտի կրեմ միայն հայկական արտադրության հագուստ, կոշիկ, ժամացույց: Գրառմանս իմաստը նաեւ հայկական արտադրանքը քարոզելն ու արտադրողին, ներդրողին քաջալերելն է: Հայաստանը պիտի դարձնենք արդյունաբերական երկիր»:

Հուսանք՝ ռուսական ալիքի խմբագրությունում կգտնվի ճիշտ աշխատող գեթ մեկ իր՝ «կալկուլյատոր», եւ հնարավոր կլինի հաշվել, թե որքան է կազմում 76 հազար եւ 105 հազար դրամը՝ դոլարի վերածած, եւ որքան է Փաշինյանի ժամացույցների իրական գնի եւ «միլիոն դոլարի» տարբերությունը։

Հ․Գ․ Ի դեպ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ժամանակին մի այսպիսի գրառում էր արել ժամացույցների նկատմամբ անառողջ հետաքրքրություն ցուցաբերող եւ դրանց մասին հորինվածքներ տիրաժավորելով իրենց ցոփ ու շվայտ կյանք վարելու համար մեղադրող շահագրգիռ ուժերի «քաղտեխնոլոգիաների» մասին։

«Այսօր տաքսու մի վարորդ իմ ծանոթին այսպիսի պատմություն է պատմել. ինչ-որ մի երիտասարդ կին նստել է իր տաքսին եւ «զանգել» մի ինչ-որ տեղ ու մոտավորապես վարել այսպիսի խոսակցություն. «Մերի Նառան է վարչապետի աշխատակազմից: Վարչապետի պատվիրած ժամացույցը եկա՞վ: Հա՞, ինչ լավ ա: 35 հազար էինք տալու չէ՞: Դոլա՞ր, թե՞ եվրո: Օկ: Դե մարդ կուղարկեմ, փողը կտա կվերցնի. 35 հազար դոլար»: Վարորդին տարօրինակ է թվացել այս խոսակցությունը եւ ուղեւորին տեղ հասցնելուց հետո ուշադիր հետեւել է, թե նա ուր է գնում: Իսկ նա գնացել նստել է մեկ ուրիշ տաքսի»:

Գուցե այս խորհրդավոր կի՞նը կամ այլ՝ եթեր հրավիրված հայկական ազգանունով նախկին պատգամավո՞ր է եղել ռուսական ալիքին վարչապետի անձնական օգտագործման իրի արժողության մասին հայտնած աղբյուրը՝ չարամտորեն թյուրիմացության մեջ գցելով խմբագրակազմին։

Ով էլ եղած լինի այդ աղբյուրը՝ մեկ է, ակնկալում ենք, որ ռուսական ալիքը միջոց կգտնի եւ իր լսարանից ներողություն կխնդրի՝ ՀՀ վարչապետի ժամացույցի գնի մասին ապատեղեկատվություն, ինչպես ասում են, լկտի սուտ տարածելու համար։

Հ․Մ․

Տպել
9963 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)