Ռուսական ալիքի եթերում Անդրանիկ Թևանյանի «պատմական բեմելին» նախորդել էր ուշագրավ դիպված. նա հանդիպել էր ՌԴ դեսպանի հետ

25/10/2023 schedule23:40

Ռուսական հեռուստաալիքներին հետեւողներին թերեւս առանձնապես չի զարմացրել այդ երկրի պետական՝ «Առաջին ալիք»-ի եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ հերթական նողկալի, ցածրակարգ քարոզչական «արտադրանքը», որն այս անգամ մատուցվել է «Куклы наследника Тутти» ֆորմատի շրջանակներում։

Նման գարշահոտ «արտադրանքը» սպառողները կվկայեն, որ առնվազն 44-օրյա պատերազմի ավարտից հետո կրեմլամերձ ագիտպրոպը Նիկոլ Փաշինյանի վրա կեղտաջուր լցնողների մրցույթ էր հայտարարել՝ եթեր տրամադրելով այն (կեղտաջուրը) իրենց մեջ կրող տարատեսակ, այդ թվում՝ հայկական ազգանունով «դույլերի» ու «տակառների»։   

Օրերս ռուսական «Առաջին ալիք»-ի եթերում շարունակվող մրցույթի շրջանակներում սեփական երկրի ղեկավարի վրա կեղտ լցնելու հերթը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության մանդատաթող պատգամավոր, «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ եւ Երեւանի ավագանիում համանուն դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորած Անդրանիկ Թեւանյանինն էր։

Նրա պատմական բեմելին, նկատենք, նախորդել էր մի ուշագրավ դիպված՝ նախորդ  շաբաթ Թեւանյանը, որպես, ուշադրություն, «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ, հանդիպել էր ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, եւ երեւի թե հանդիպման ժամանակ էլ պարոն դեսպանը Թեւանյանին է փոխանցել հիշյալ՝ «տիկնիկների» մասին հաղորդման հրավիրյալ խամաճիկը դառնալու եւ Փաշինյանի մասին «ինչ որ պետք է» ասելու հրավերը։ 

Ենթադրում ենք, որ պարոն Թեւանյանի՝ ՀՀ-Մոսկվա ճանապարհածախսը հոգացել է հրավիրող կողմը, իսկ թե այս ծառայության դիմաց որքա՞ն հոնորար է ստացել, կդժվարանանք կոնկրետ թիվ նշել, հուսանք՝ դրամ-ռուբլի օրվա ամենաբարձր փոխարժեքով։    

Նկատենք, որ Թեւանյանը, որի՝ ռուսական ալիքի եթերում տեղի ունեցած անփառունակ «պրեմիերային» ՀՀ-ում արձագանքում են թուքումուր տեղալով, ոչ միայն չի ափսոսում իր քաջագործության համար, այլեւ կիսվել է դրա հղումով։ Իսկ «Մայր Հայաստան» շարժման ֆեյսբուքյան էջը մեջբերել է Թեւանյանի խոսքից մի հատված․ «Փաշինյանն իր հետեւից միշտ արյան հետքեր է թողնում»։

Խորհրդանշական է, որ ՀՀ նախկին պատգամավորը ռուսական ալիքի եթերում նման հայտարարություն է անում 1999 թ․ հոկտեմբերի 27-ի սպանդի նախօրյակին, մեկը, որը մինչեւ վերջերս ՀՀ-ում մեկ «արյունոտ տասնամյակ» կառավարած եւ «Մարտի 1»-ի սպանդով իշխանությունը փոխանցած Ռոբերտ Քոչարյանի մոտ աշխատող պատգամավոր էր։ Ավելին՝ ավագանու ընտրությունների ժամանակ նույնպես վայելում էր Հայոց պատմության մեջ արյունով մտած ու արյունով հեռացածի աջակցությունն ու իշխանափոխության օրակարգն էր փորձում գլուխ բերել։  

Մեր խնդիրը, սակայն, այս դեպքում ոչ այնքան Քոչարյանին ու նրա արյունոտ կառավարումը հիշեցնելն է, որքան նրա աջակցությունը վայելող Թեւանյանի վարքագիծն ու հայտարարությունները քննելը՝ ՀՀ ազգային անվտանգությանը սպառնալիք ներկայացնելու տեսանկյունից։

Նկատենք, որ եռացող, պայթյունավտանգ տարածաշրջանում գտնվող ՀՀ-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյան դաշնակից երկրի եթերում հայտարարում է, որ իր երկրի վարչապետը վախենում է հանձնել իշխանությունը եւ դարձել է հեշտ կառավարվող՝ «Արեւմուտքի մարիոնետը»։ Եվ այս ամենը՝ Արեւմուտք-ՌԴ կոշտ դիմակայության ֆոնին։

Այդ նույն պաշտոնյան ՌԴ պետական ալիքով հայտարարում է, որ իր երկրի ղեկավարը Ուկրաինայի նախագահ Զելենսկիի եւ Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլիի «խառնուռդն» է։ Եվ այս ամենը՝ ՌԴ-Ուկրաինա պատերազմի ֆոնին։ Այդ նույն՝ ընդդիմադիր շարժում ղեկավարող, ավագանու անդամ հանդիսացող գործիչը հայտարարում է, որ իր երկրի ղեկավարը «քաղաքական դիակ է, իսկ թե այդպիսին կլինի նաեւ Հայաստանը՝ դա փիլիսոփայական հարց է, եւ մենք պայքարում ենք, որպեսզի Հայաստանը գոյություն ունենա ու շարունակի զարգանալ․․․»։ Եվ այս ամենը՝ ՌԴ-ի կողմից ՀՀ իշխանության հասցեին հնչած սպառնալիքի ֆոնին (Տես՝ ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Մեդվեդեւի հոխորտանքը):  

Հիշեցնենք, որ սա այն նույն Թեւանյանն է, որն իր՝ Կրեմլի հետ աֆիլացված լինելը գրեթե ամենօրյա ռեժիմով է ապացուցում՝ ԱԺ եւ հնարավոր բոլոր ամբիոններից թութակելով ռուսական նարատիվները հատկապես Լաչինի միջանցքը փակելու պատճառների մասին, այն է՝ ՀՀ-ն 2022-ին Պրահայում ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Լաչինի միջանցքը ներառյալ, այդ պատճառով էլ Ադրբեջանը վերցրել ու փակել էր այն ու բլոկադայի ենթարկել ԼՂ-ն, խեղճ ՌԴ-ն ու խաղաղապահներն ի՞նչ անեին․ կարճ ասած՝ «սաղ Նիկոլն ա մեղավոր»։ Երեւի իզուր չէ, որ ԱԺ-ում Թեւանյանին մկրտել էին «ФСБ -ի բարձրախոս» մականվամբ։   

Մի երկու խոսք էլ՝ Թեւանյանին հյուրընկալած հաղորդավար 35-ամյա Մարիա Բուտինայի (անզգանվան առաջին տառը մի շտապեք վրիպակ համարել, ոչ թե Պուտինա, այլ՝ Բուտինա) կենսագրականից։ 

«Զենքի իրավունք» հասարակական կազմակերպության հիմնադիր, ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր տիկինը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց 2018 թվականի հուլիսին Վաշինգտոնում՝ Միացյալ Նահանգներում Ռուսաստանի շահերի ապօրինի լոբբինգ իրականացնելու՝ օտարերկրացի չգրանցված գործակալի գործունեություն իրականացնելու մեղադրանքով։ 2018 թ․ դեկտեմբերի 13-ին Բուտինան հետաքննության հետ գործարքի շրջանակներում ամերիկյան դատարանում ընդունել է իր մեղքը՝ ԱՄՆ-ի դեմ դավադրության մասնակցելու համար, ինչպես նաեւ հայտնել, որ գործել է ռուս պաշտոնյայի ղեկավարությամբ։ 2019 թ․ ապրիլի 26-ին ԱՄՆ-ում դատապարտվել է 18 ամսվա ազատազրկման, պատժի ժամկետի մի մասը կրելուց հետո վերջինս 2019-ի հոկտեմբերի 26-ին արտաքսվել է ՌԴ։ Ի դեպ, օդանավակայանում նրան դիմավորել էին հայրն ու ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Բուտինան համարվում է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ, նախկին սենատորին մոտ կանգնած անձ Ալեքսանդր Տորշին: Դատելով ամերիկյան մեղադրական եզրակացությունից՝ նա էր, ով վերահսկում էր ԱՄՆ-ում նրա գործունեությունը:

Ինչպես երեւում է, Թեւանյանը պատահական կենսագրություն ունեցող մարդու հյուրը չէր, իսկ թե ով է վերահսկում նախկին պատգամավորի գործունեությունը ՀՀ-ում, իրավապահների պարզելիքն է։

Հ․ Մանուկյան

Տպել
8564 դիտում

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել

Շարժման առաջնորդը կաթողիկոսն է, թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. վարչապետ

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել

Քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգևորականները, որոնք հոգևոր առաջնորդությունն են ձախողել. Փաշինյան

Լեռնային մարզերում գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ․ առանձին շրջաններում նաև անձրև ու կարկուտ կլինի

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին աջակցություն հայտնելուց հետո Արթուր Վանեցյանը գնացել է երկրից

Որ դեպքում իշխանությունը ուժ կկիրառի ցուցարարների նկատմամբ. Նիկոլ Փաշինյանը հստակ մատնանշեց

Լին Թրեյսին ժամանակավորապես լքել է Ռուսաստանը․ երբ է հայտնի դարձել ԱՄՆ դեսպանի բացակայությունը

Ովքեր են աջակցում բողոքի շարժմանը. օտար երկրում ծվարած նարկոբարոններ, կրիմինալներ, նախկին պաշտոնյաներ. Փաշինյան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ շարունակվում է Տավուշից սկսած քայլերթը

Երիտասարդն ատրճանակը պահել է կնոջ դեմքին, հափշտակել պայուսակն ու փախել․ մանրամասներ ավազակային հարձակման դեպքից

Մարդիկ, ովքեր Կիրանցում խաղում են մարդկանց հույզերի հետ, փորձում են քաղաքական որևէ գործընթաց գեներացնել․ Հովհաննիսյան

Կիրանցից լսում եմ ամեն ինչ, բացի սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ հարցերից․ Վլադիմիր Վարդանյան

Նիկոլ Փաշինյանը սահիկաշարի միջոցով ներկայացրեց ՀՀ զարգացման տեսլականը (տեսանյութ)

Սահմանային սյուները անվտանգային երաշխիք են Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի, Բաղանիսի և ընդհանրապես ՀՀ-ի համար. Փաշինյան

Տավուշյան շարժումն ուղղորդվո՞ւմ է ՌԴ-ի կողմից․ Արթուր Հովհաննիսյանը մանրամասնել է

Վլադիմիր Պուտինը 5-րդ անգամ կստանձնի Ռուսաստանի նախագահի պաշտոնը․ Կրեմլում տեղի կունենա երդմնակալության արարողությունը

«ԱՌ-ԲԵ Ռետէլի» ընկերության իրացման կետերում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել

Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն ու դրա ընձեռած հնարավորությունները

Շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական մեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային և բռնի համբուրել

ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

ՊԵԿ-ը ներկայացրել է ապրիլի 1-ից 30-ն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Գազ չի լինի Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերի տասնյակ հասցեներում

Քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունների պլանն ու առկա մարտահրավերները

Միկա Բադալյանն ու նրա սեղանակիցները վիճաբանել են լրագրողի հետ, վերցրել հեռախոսը, քաշքշել․ հարուցվել է քրեական վարույթ

Մակրոնը Սի Ծինփինին 18-րդ դարում հրատարակված առաջին ֆրանս-չինարեն բառարանը, Հյուգոյի վեպն ու ֆրանսիական կոնյակ է նվիրել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Պատասխանատվության ինչ ցածր աստիճան է պետք՝ քո զինծառայողին «ադրբեջանցի հատուկջոկատային» ներկայացնելու համար․ Ալեքսանյան

Խոշոր և ողբերգական հրդեհ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել